16.4 C
Yerevan

Լեգի­տիմ Ընտրություն Եվ Ավե­լի Հստակ Ապա­գա

Մոսկվան փորձում է պահպա­նել ազդե­ցության լծակնե­րը Հայաստա­նի նկատմամբ՝ հատկա­պես ռազմա­վա­րա­կան ոլորտնե­րում, ինչպի­սիք են երկա­թուղի­նե­րը, էներգե­տի­կան և ռուսա­կան ներկա­յության պահպանման հարցե­րը։

Սամվել Մելիքսեթյան

Մեր Խոսքը՝

Հայաստա­նի Հանրա­յին Ռադիոն զրուցել է Հայկա­կան Խորհրդի փորձա­գետ, քաղա­քա­գետ Սամվել Մելիքսեթյա­նի հետ։ Զրույցի ընթացքում  քննարկվում է Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան և արտա­քին մարտահրա­վերնե­րը վերջին ընտրություննե­րի համա­պատկե­րում՝ ընդգծե­լով, որ դրանք աչքի ընկան բարձր լեգի­տի­մությամբ և թափանցի­կությամբ: Զրույցի ընթացքում քննարկվում է նաև թե ինչպես է ընդդի­մությունը կիրա­ռում վախի և ապա­տե­ղե­կատվության քարոզչությունը, որը, սակայն, չի ազդում սահմա­նա­մերձ բնակչության վրա, քանի որ վերջիններս իրա­կա­նությունն ընկա­լում են սեփա­կան փորձով, ոչ թե հեռուստա­տե­սա­յին նարա­տիվնե­րով։ Փորձա­գե­տը նաև անդրա­դառնում է հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի ճգնա­ժա­մին՝ նշե­լով, որ Ռուսաստա­նի կողմից կիրառվող ճնշումնե­րը Հայաստա­նի համար դառնում են ինքնուրույնա­նա­լու և հասունա­նա­լու յուրօ­րի­նակ թերա­պիա։ Շեշտադրվում է հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման անհրա­ժեշտությունը, որտեղ կողմե­րը պետք է դուրս գան սիմվո­լիկ քայլե­րի շրջա­նա­կից և գիտակցեն, որ տևա­կան խաղա­ղությունը միակ միջոցն է տարա­ծաշրջա­նա­յին տնտե­սա­կան զարգացման համար։

Մեր Ուղին

Սամվել Մելիքսեթյա­նը նշեց, որ նախընտրա­կան ամբողջ շրջա­նում արտա­քին քաղա­քա­կա­նությունն ու հատկա­պես հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման թեման եղել են հիմնա­կան օրա­կարգե­րից մեկը։ Նրա խոսքով՝ իշխա­նություննե­րը գործընթա­ցը ներկա­յացրել են որպես խաղա­ղության տանող ճանա­պարհ և իրենց ձեռքբե­րում, մինչդեռ ընդդի­մությունը փորձել է այն ներկա­յացնել որպես վտանգա­վոր զարգա­ցում։ Քաղա­քա­գե­տը կարծում է, որ հենց այս թեման զգա­լի ազդե­ցություն է ունե­ցել ընտրություննե­րի արդյունքնե­րի վրա, այդ թվում՝ ընդդի­մա­դիր ուժե­րի ստա­ցած ձայնե­րի մասով։

Նա ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ ադրբե­ջա­նա­հայ փախստա­կաննե­րի բնա­կա­վայրե­րում՝ Մասի­սում, Վարդե­նի­սում, Հայաստա­նի հյուսի­սա­յին մի շարք համայնքնե­րում, առա­վել մեծ աջակցություն է ստա­ցել ընդդի­մությունը։ Մելիքսեթյա­նը դիտարկեց, որ այդ խմբե­րի համար հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի թեման առանձնա­հա­տուկ զգա­յուն է և էական ազդե­ցություն է ունե­ցել ընտրա­կան վարքագծի վրա։ Միա­ժա­մա­նակ նա ընդգծեց, որ իշխա­նություննե­րի և ընդդի­մության առջև այժմ նոր ակնկա­լիքներ են ձևա­վորվել. իշխա­նություննե­րը պետք է իրա­կա­նացնեն իրենց խոստումնե­րը, իսկ ընդդի­մությունը՝ միայն վախե­րի մթնո­լորտ ստեղծե­լու փոխա­րեն առա­ջարկի գործնա­կան լուծումներ։  

Քաղա­քա­գե­տը նշեց, որ իրեն չի զարմացնում այն փաստը, որ Սյունի­քում և սահմա­նա­յին բազմա­թիվ բնա­կա­վայրե­րում հաղթել է իշխա­նությունը։ Նրա գնա­հատմամբ՝ սահմա­նա­մերձ համայնքնե­րի բնա­կիչներն անմի­ջա­կա­նո­րեն առնչվում են իրա­կա­նությա­նը և ժամա­նա­կի ընթացքում սկսում են տարբե­րել իրա­կան վտանգնե­րը քաղա­քա­կան չափա­զանցումնե­րից։ Նա հիշեցրեց Տավուշի և հատկա­պես Կիրանցի օրի­նա­կը՝ նշե­լով, որ նախկի­նում հնչեցված բազմա­թիվ կանխա­տե­սումներ չեն իրա­կա­նա­ցել, ինչի հետև­անքով բնակչության վստա­հությունը նման հայտա­րա­րություննե­րի նկատմամբ նվա­զել է։Սահմանային համայնքնե­րում ապրող մարդկանց վրա մշտա­կան աղե­տա­յին կանխա­տե­սումնե­րը հակա­ռակ ազդե­ցություն են ունե­նում։ Նրա խոսքով՝ երբ մարդկանց երկար ժամա­նակ ասում են, որ մոտա­լուտ աղետ է լինե­լու, իսկ դա տեղի չի ունե­նում, նրանք աստի­ճա­նա­բար կորցնում են վստա­հությունը նման տեղե­կատվության նկատմամբ։ Նա կարծում է, որ ընդդի­մությունը պետք է ավե­լի շատ աշխա­տի այդ մարդկանց հետ, հասկա­նա նրանց տրա­մադրություններն ու դրանց հիման վրա կառուցի իր օրա­կարգը։

Քաղա­քա­գե­տը անդրա­դարձավ նաև «300 հազար ադրբե­ջանցի­նե­րի» թեմա­յին՝ նշե­լով, որ այն դարձել էր ընդդի­մա­դիր քարոզչության առանցքա­յին բաղադրիչնե­րից մեկը։ Նրա գնա­հատմամբ՝ այդ թեզը կառուցված էր ենթադրություննե­րի վրա և չէր կարող երկա­րա­ժամկետ քաղա­քա­կան ազդե­ցություն ունե­նալ։ Մելիքսեթյա­նը նկա­տեց, որ վախի վրա հիմնված քաղա­քա­կան տեխնո­լո­գիա­նե­րը կարող են աշխա­տել միայն որո­շա­կի ժամա­նա­կա­հատվա­ծում, սակայն եթե կանխա­տե­սումնե­րը չեն իրա­կա­նա­նում, դրանց ազդե­ցությունը թուլա­նում է։

Ընդդի­մության հիմնա­կան խնդիրնե­րից մեկն այն է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հարցում չի ներկա­յացրել սեփա­կան, հստակ ու գործնա­կան օրա­կարգ։ Քաղա­քա­գե­տի խոսքով՝ հանրությա­նը հիմնա­կա­նում առա­ջարկվել են վտանգնե­րի նկա­րագրություններ, սակայն չեն ներկա­յացվել իրա­տե­սա­կան այլընտրանքա­յին լուծումներ։ Մելիքսեթյա­նը կարծում է, որ այս հանգա­մանքն էլ է նպաստել իշխա­նություննե­րի դիրքե­րի պահպանմա­նը։

Անդրա­դառնա­լով ընտրություննե­րի լեգի­տի­մությա­նը՝ Սամվել Մելիքսեթյա­նը նշեց, որ ամե­նա­կարև­որ հանգա­մանքը քաղա­քա­ցի­նե­րի ակտիվ մասնակցությունն էր։ Նրա խոսքով՝ հասա­րա­կությունը հերթա­կան անգամ համոզվեց, որ սեփա­կան քվեն կարող է ազդե­ցություն ունե­նալ քաղա­քա­կան գործընթացնե­րի վրա։ Նա ընդգծեց, որ ընտրողնե­րի ձայնե­րի հիմնա­կան մասը կենտրո­նա­ցավ մի քանի խոշոր քաղա­քա­կան ուժե­րի շուրջ, ինչը վկա­յում է հասա­րա­կության քաղա­քա­կան ընտրության հստա­կեցման մասին։ Հայաստա­նի նորա­գույն պատմության մեջ այս ընտրություննե­րը առանձնա­նում էին մասնակցության բարձր մակարդա­կով և քաղա­քա­ցի­նե­րի պատասխա­նատվության զգա­ցումով։ Նրա խոսքով՝ թեև ընտրա­կան մշա­կույթի հետ կապված որոշ խնդիրներ շարունա­կում են գոյություն ունե­նալ, ընդհա­նուր առմամբ ընտրություննե­րը ցույց տվե­ցին հասա­րա­կության աճող քաղա­քա­կան հասունությունը։

Մելիքսեթյա­նը նաև անդրա­դարձավ Ռուսաստա­նի արձա­գանքին ընտրություննե­րի արդյունքնե­րի վերա­բերյալ։ Նա նշեց, որ ռուսա­կան տեղե­կատվա­կան դաշտում ընտրություննե­րից անմի­ջա­պես հետո շրջա­նառվում էին կեղծիքնե­րի և ճնշումնե­րի մասին թեզեր։ Քաղա­քա­գե­տը ենթադրեց, որ Մոսկվան փորձում է պահպա­նել ազդե­ցության լծակնե­րը Հայաստա­նի նկատմամբ՝ հատկա­պես ռազմա­վա­րա­կան ոլորտնե­րում, ինչպի­սիք են երկա­թուղի­նե­րը, էներգե­տի­կան և ռուսա­կան ներկա­յության պահպանման հարցերը։Ռուսաստանի հիմնա­կան խնդի­րը հետխորհրդա­յին տարածքում այն է, որ հաճախ ներկա­յացվող տեղե­կատվությունն ու քարոզչա­կան թեզե­րը չեն համա­պա­տասխա­նում մարդկանց իրա­կան փորձա­ռությա­նը։ Մելիքսեթյա­նը նշեց, որ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րը, հատկա­պես 2020 և 2023 թվա­կաննե­րի իրա­դարձություննե­րից հետո, ավե­լի քննա­դա­տա­բար են վերա­բերվում նման տեղե­կատվությա­նը։ Նա կարծում է, որ եթե Ռուսաստա­նը շարունա­կի նույն քաղա­քա­կա­նությունը, ապա հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րում կարող են առա­ջա­նալ նոր լարվա­ծություններ։

Քաղա­քա­գե­տը նաև նկա­տեց, որ Ռուսաստա­նի տնտե­սա­կան ճնշումնե­րին Արևմուտքի արձա­գանքը բավա­կան արագ էր։ Նրա խոսքով՝ Եվրա­միությունը պատրաստա­կա­մություն ցուցա­բե­րեց ընդլայնել տնտե­սա­կան համա­գործակցությունը Հայաստա­նի հետ, ինչը ցույց է տալիս, որ երկի­րը կարող է նոր հնա­րա­վո­րություններ գտնել արտա­քին հարա­բե­րություննե­րում։ Մելիքսեթյա­նը այս գործընթա­ցը համե­մա­տեց հասունացման հետ՝ նշե­լով, որ Հայաստա­նը ստիպված է ավե­լի ինքնուրույն լուծել իր խնդիրնե­րը։

Անդրա­դառնա­լով Հայաստա­նի առա­ջի­կա արտա­քին քաղա­քա­կան ուղեգծին՝ Սամվել Մելիքսեթյա­նը նշեց, որ ընտրություննե­րի արդյունքնե­րը որո­շա­կի հստա­կություն են մտցնում երկրի քաղա­քա­կան կուրսի հարցում։ Նրա կարծի­քով՝ դա կարև­որ ազդակ է նաև Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի համար, քանի որ ցույց է տալիս, թե ինչպի­սի քաղա­քա­կա­նություն է ստա­ցել ընտրողնե­րի աջակցությունը։ Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի ավե­լի ակտիվ ու վստա­հություն ներշնչող քայլե­րը կարող էին դրա­կան ազդե­ցություն ունե­նալ նաև Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան միջա­վայրի վրա։ Նրա գնա­հատմամբ՝ խաղա­ղության գործընթա­ցի հաջո­ղությունը կախված չէ միայն Հայաստա­նից, այլ պահանջում է նաև հետև­ո­ղա­կան քայլեր մյուս կողմից։

Սամվել Մելիքսեթյա­նը նշեց, որ խաղա­ղության գործընթա­ցում ժամա­նակ կորցնե­լը վնա­սա­կար է երկու երկրնե­րի համար։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե լայնա­ծա­վալ էսկա­լա­ցիա­յի վտանգ չի տեսնում, միայն պատե­րազմի բացա­կա­յությունը դեռ բավա­րար արդյունք չէ։ Նա կարծում է, որ Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը պետք է շարունա­կեն քայլեր ձեռնարկել հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ուղղությամբ, քանի որ խաղա­ղությունը կարող է տնտե­սա­կան, քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան օգուտներ բերել երկու ժողո­վուրդնե­րին։

Ամփո­փե­լով՝ քաղա­քա­գե­տը շեշտեց, որ ընտրություննե­րի արդյունքնե­րը ցույց տվե­ցին հասա­րա­կության նախա­պատվություննե­րը, սակայն խաղա­ղության գործընթա­ցի հաջո­ղությունը կախված կլի­նի ոչ միայն ընտրա­կան արդյունքնե­րից, այլ նաև քաղա­քա­կան ուժե­րի պատասխա­նա­տու վարքագծից և տարա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարնե­րի գործնա­կան քայլե­րից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ