Հայրենասիրական ճառեր եւ ապոկալիպտիկ բանդագուշանքներ հնչեցնելուց առաջ բարի եղեք իրականությունը եւ աշխարհաքաղաքական միտումները ադեկվատ գնահատել, պարոնայք նախկին եւ ներկա «եւ-եւ»-ականներ։
Վահրամ Աթանեսյան
Ալիեւը Հայաստանի հանդեպ նկրտումներ ունի՞։
Այո։
Ալիեւը նախաստորագրե՞լ է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչող պայմանագիրը։
Այո։
Իր նկրտումները իրականացնելու ի՞նչ հնարավորություն ունի Ալիեւը։
Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձախողել, վերադառնալ կոնֆլիկտային իրավիճակին եւ մի հարմար պահի ռազմական ագրեսիա իրականացնել։
Ալիեւը խաղաղության պայմանագրի ստորագրումը իր նախաձեռնությամբ չի ձախողի։ ԱՄՆ ‑ի դեմ նա այդքան քաջություն չունի։ Ոչ էլ Թուրքիան ունի։
Ալիեւը կարո՞ղ է սպասել, որ Հայաստանում «ազգային-հայրենասիրական» ուժերը խաղաղության պայմանագրի ստորագրումը կձախողեն։
Այո, անկասկած։
Ի՞նչ է ստացվում։
Աշխարհի միակ երկիրը, որ այս պահին այլ երկրի տարածքում ագրեսիվ պատերազմ է մղում, գրավում եւ անեքսիայի է ենթարկում նրա տարածքները, Ռուսաստանն է։
Ահա այս աքսիոմատիկ ճշմարտության տիրույթում ու՞մ դաշնակիցն է Ռուսաստանը։ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի։
Խոսքը ռուս ժողովրդի, նրա քաղաքակրթության, դավանանքի, արժեհամակարգի մասին չէ, իշխող վերնախավի բնույթի եւ շահերի մասին է։
Հայրենասիրական ճառեր եւ ապոկալիպտիկ բանդագուշանքներ հնչեցնելուց առաջ բարի եղեք իրականությունը եւ աշխարհաքաղաքական միտումները ադեկվատ գնահատել, պարոնայք նախկին եւ ներկա «եւ-եւ»-ականներ։

Կամ էլ կողմնորոշվեք, բուն ասելիքը ո՞վ է հնչեցնելու։ Որպեսզի Հայաստանի քաղաքացին պարզորոշ իմանա, թե ում է ընդունում, ում՝ մերժում, ու՞մ է Ալիեւի քաղաքական եղբայր ճանաչում։
Վահրամ Աթանեսյան
