17.7 C
Yerevan

Ընտրություննե­րի Արդյունքը Լեգի­տիմ Է

Վերա­հաշվարկնե­րի արդյունքում արձա­նագրված փոփո­խություննե­րի մեծ մասը պայմա­նա­վորված է եղել անվա­վեր քվեա­թերթիկնե­րի գնա­հատման տարբեր մոտե­ցումնե­րով, ոչ թե զանգվա­ծա­յին խախտումնե­րով։

Վահագն Հովա­կիմյան

Հայաստա­նի հանրա­յին Ռադիոն զրուցել է Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Վահագն Հովա­կիմյա­նի հետ, ով պարզա­բա­նում է ընտրություննե­րի արդյունքնե­րի լեգի­տի­մությունն ու իրա­վա­կան գործընթացնե­րը՝ անդրա­դառնա­լով վիճա­հա­րույց երեք ընտրա­տե­ղա­մա­սե­րի քվեարկության չեղարկմանը:Նա հիմնա­վո­րում է, որ վերաքվեարկություն չնշա­նա­կե­լու որո­շումը պայմա­նա­վորված է ընտրողնե­րի ձևա­վորված կամքի պահպանմամբ, քանի որ սակա­վա­թիվ տեղա­մա­սե­րում տեղի ունե­ցած խախտումնե­րը չունեն էական ազդե­ցություն ընդհա­նուր արդյունքնե­րի վրա: 

Զրույցի ընթացքում շեշտվում է ընտրա­կան գործընթա­ցի թափանցի­կությունը, այդ թվում՝ տեսախցիկնե­րի և նույնա­կա­նացման սարքե­րի տվյալնե­րի հասա­նե­լիությունը քաղա­քա­կան ուժե­րի համար: Հովա­կիմյա­նը նաև մեկնա­բա­նում է քաղա­քա­կա­նացված դիտորդնե­րի խնդի­րը և հայտնում իր վստա­հությունը, որ հանձնա­ժո­ղո­վի որո­շումնե­րի իրա­վա­չա­փությունը կհաստատվի Սահմա­նադրա­կան դատա­րա­նում: 

Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Վահագն Հովա­կիմյա­նը նշեց, որ անվա­վեր ճանաչված երեք ընտրա­տե­ղա­մա­սե­րում քվեարկությունն ընթա­ցել է օրենքի խախտումնե­րով։ Նրա խոսքով՝ մի տեղա­մա­սում կուսակցություննե­րից մեկի քվեա­թերթիկնե­րը ընտրողնե­րին հասա­նե­լի չեն եղել մինչև երե­կո­յան ժամը վեցը, իսկ մյուս տեղա­մա­սե­րում խնդիր է առա­ջա­ցել զինվորնե­րի ուշ քվեարկության պատճա­ռով։ 

Նա ասաց, որ ընտրա­կան օրենսգիրքը թույլ է տալիս քվեարկել այն ընտրողնե­րին, որոնք տեղա­մա­սում են մինչև փակվե­լը, սակայն տվյալ դեպքե­րում քվեարկությունը որոշ տեղա­մա­սե­րում երկա­րել է ժամե­րով, ինչը հետա­գա­յում լուրջ հարցեր է առա­ջացրել ընտրա­կան գործընթա­ցի օրի­նա­կա­նության վերա­բերյալ։ Հովա­կիմյա­նը նշեց, որ տեղա­մա­սե­րի արձա­նագրություննե­րի և սարքե­րի տվյալնե­րի ուսումնա­սի­րությունից հետո պարզ է դարձել, որ քվեարկության երկա­րաձգումը զգա­լի է եղել, և եթե այդ արդյունքնե­րը չանվա­վե­րացվեին, դա կարող էր ստվեր նետել ամբողջ ընտրա­կան գործընթա­ցի վրա։

ԿԸՀ նախա­գա­հը դիտարկեց, որ հանձնա­ժո­ղովնե­րը չեն կարո­ղա­ցել պատշաճ կազմա­կերպել քվեարկությունը։ Նրա խոսքով՝ օրենքը նախա­տե­սում է, որ նման դեպքե­րում հանձնա­ժո­ղո­վի անդամնե­րը զրկվում են վարձատրությունից, իսկ նյութե­րը փոխանցվում են դատա­խա­զություն՝ հնա­րա­վոր իրա­վա­կան գնա­հա­տա­կան տալու համար։Անվավեր ճանա­չե­լու որո­շումը գրե­թե ոչ ոք չի վիճարկում, իսկ հիմնա­կան վեճը վերա­բե­րում է այն հարցին, թե ինչու վերաքվեարկություն չի նշա­նակվել։

Նրա կարծի­քով՝ վերաքվեարկությունը մեխա­նի­կա­կան գործընթաց չէ։ ԿԸՀ‑ի գլխա­վոր խնդիրն, ըստ նրա, ընդհա­նուր ընտրություննե­րի մասնա­կիցնե­րի իրա­կան կամքի պահպա­նումն է։ Նա հիշեցրեց, որ ընտրա­կան օրենսգիրքը պահանջում է գնա­հա­տել՝ խախտումներն ազդե՞լ են ընդհա­նուր արդյունքնե­րի վրա, թե՞ ոչ։

Հովա­կիմյա­նը նշեց, որ ԿԸՀ‑ն գնա­հա­տել է՝ երեք տեղա­մա­սե­րի արդյունքնե­րի չեղարկումը չի փոխում ընտրություննե­րի ընդհա­նուր պատկե­րը, հետև­ա­բար վերաքվեարկության անհրա­ժեշտություն չի առա­ջա­նում։

ԿԸՀ նախա­գա­հը նաև հղում արեց միջազգա­յին փորձին՝ նշե­լով, որ վերաքվեարկությունը չպետք է վերածվի արդեն ձևա­վորված արդյունքնե­րը «խմբագրե­լու» գործի­քի։ Նրա դիտարկմամբ՝ եթե ընտրություննե­րի հիմնա­կան արդյունքնե­րը հստակ են, ապա մի քանի տեղա­մա­սե­րում նոր քվեարկությունը կարող է տակտի­կա­կան բնույթ ստա­նալ։ Եթե անվա­վեր ճանաչված տեղա­մա­սե­րի արդյունքնե­րը չզրո­յացվեին, ապա ընտրություննե­րի ամփո­փումը կկա­տարվեր անօ­րի­նա­կան քվեարկության արդյունքնե­րով։

Վահագն Հովա­կիմյա­նը անդրա­դարձավ նաև վերա­հաշվարկնե­րի թեմա­յին՝ նշե­լով, որ իրա­վա­չափ դիմումներ ներկա­յացվել էին մոտ 30 տեղա­մա­սի վերա­բերյալ, սակայն գործնա­կա­նում վերա­հաշվարկ է կատարվել շուրջ 637 տեղամասում։Վերահաշվարկների արդյունքում արձա­նագրված փոփո­խություննե­րի մեծ մասը պայմա­նա­վորված է եղել անվա­վեր քվեա­թերթիկնե­րի գնա­հատման տարբեր մոտե­ցումնե­րով, ոչ թե զանգվա­ծա­յին խախտումնե­րով։

ԿԸՀ նախա­գա­հը նշեց, որ ընտրություննե­րի լեգի­տի­մության վերա­բերյալ հնչող մեղադրանքնե­րի պարա­գա­յում քաղա­քա­կան ուժե­րը, բացի երեք անվա­վեր տեղա­մա­սե­րից և մի քանի տեխնի­կա­կան սխալնե­րից, էական խախտումնե­րի փաստեր չեն ներկա­յացրել։ Քաղա­քա­կան ուժե­րին հնա­րա­վո­րություն է տրվել ուսումնա­սի­րել ընտրա­տե­ղա­մա­սե­րի տեսագրություննե­րը։ Նրա գնա­հատմամբ՝ մինչ այժմ ներկա­յացված բողոքնե­րում լուրջ փաստա­կան հիմքեր չեն արձա­նագրվել։

Նա անդրա­դարձավ նաև ընտրողնե­րի նույնա­կա­նացման սարքե­րի աշխա­տանքին՝ նշե­լով, որ որոշ դեպքե­րում օպե­րա­տորնե­րը ձեռքով են մուտքագրել տվյալնե­րը՝ հերթե­րը արագ սպա­սարկե­լու նպա­տա­կով, ինչը, ըստ նրա, օրենքով թույլատրե­լի գործո­ղություն է։ Ընտրարշավնե­րի ընթացքում կոշտ հռե­տո­րա­բա­նությունը միայն Հայաստա­նի առանձնա­հատկությունը չէ և բնո­րոշ է բազմա­թիվ ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րին։

Վահագն Հովա­կիմյա­նը անդրա­դարձավ նաև իրա­վա­պահ մարմիննե­րի գործո­ղություննե­րին՝ նշե­լով, որ թեկնա­ծունե­րի նկատմամբ անձեռնմխե­լիության հարցե­րը կարգա­վորվում են օրենքով, և տարբեր իրա­վի­ճակնե­րում կիրառվում են տարբեր իրա­վա­կան մեխա­նիզմներ։ Քաղա­քա­կան ուժե­րի բողոքնե­րից հետո ԿԸՀ‑ն դիմել է իրա­վա­պահ մարմիննե­րին՝ խնդրե­լով հնա­րա­վո­րության դեպքում խուսա­փել քաղա­քա­կան ուժե­րի անուննե­րի հրա­պա­րա­կա­յին օգտա­գործումից, սակայն վերջիններս պատասխա­նել են, որ իրենց գործո­ղություննե­րը բխում են օրենքից և ունեն կանխարգե­լիչ նպա­տակ։

Հովա­կիմյա­նը քննա­դա­տեց նաև որոշ դիտորդա­կան կազմա­կերպություննե­րի գործունեությունը՝ նշե­լով, որ դրանց մի մասը, իր գնա­հատմամբ, փաստա­ցի զբաղվում է քաղա­քա­կա­նությամբ՝ պահպա­նե­լով քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ձևա­չա­փը։ Որոշ դիտորդա­կան կառույցնե­րի հետ նախկի­նում ձեռք է բերվել պայմա­նա­վորվա­ծություն՝ ընտրա­կան գործընթացնե­րին սահմա­նա­փակ մասնակցության վերա­բերյալ, ինչից հետո դրանցից մի մասը բացա­հայտ անցել է քաղա­քա­կան գործունեության։

Անդրա­դառնա­լով հնա­րա­վոր դատա­կան գործընթացնե­րին՝ ԿԸՀ նախա­գա­հը ասաց, որ հանձնա­ժո­ղո­վը վստահ է իր որո­շումնե­րի իրա­վա­չա­փության վրա և պատրաստվում է Սահմա­նադրա­կան դատա­րա­նում մանրա­մասն ներկա­յացնել դրանց հիմնա­վո­րումնե­րը։

Նրա խոսքով՝ վերջնա­կան գնա­հա­տա­կա­նը կտա դատա­րա­նը, սակայն ԿԸՀ‑ն համոզված է, որ իր որո­շումնե­րը եղել են օրի­նա­կան և հիմնա­վորված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ