20.4 C
Yerevan

Հարցազրույց Կայծ Մինասյա­նի Հետ

Հայաստա­նը աստի­ճա­նա­բար վերածվում է տարա­ծաշրջա­նա­յին խաչմե­րուկի և վերագտնում է իր պատմա­կան դերը։ Ռուսաստա­նի ազդե­ցությունը Հարա­վա­յին Կովկա­սում նվա­զում է, և հնա­րա­վոր է՝ ավարտին է մոտե­նում այն պատմա­կան շրջա­նը, որը սկսվել էր 18-րդ դարից Ռուսաստա­նի տարա­ծաշրջա­նա­յին ներկա­յությամբ։

Կայծ Մինասյան

1inTV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի համա­կարգա­յին վերա­փո­խումը 2026 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո, որտեղ առանցքա­յին թեման ինքնիշխան պետա­կա­նության ամրապնդումն է՝ ի հեճուկս Ռուսաստա­նի կողմից կիրառվող տնտե­սա­կան ու հիբրի­դա­յին ճնշումնե­րի։ Քննարկումնե­րի միջո­ցով բացա­հայտվում է անցումը հին, կախյալ մոդե­լից դեպի մի նոր իրո­ղություն, որտեղ լեգի­տիմ իշխա­նությունը փորձում է չեզո­քացնել ներքին սպառնա­լիք հանդի­սա­ցող պրոքսի ուժե­րին և վերա­կողմնո­րո­շել երկրի արտա­քին առևտուրն ու անվտանգությունը դեպի Արևմուտք և Եվրա­միություն։ Զրույցի նպա­տակն է հիմնա­վո­րել, որ Հայաստա­նը հաղթա­հա­րում է իր պատմա­կան կախվա­ծությունը Մոսկվա­յից՝ կառուցե­լով ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտներ և ընդլայնե­լով ռազմա­վա­րա­կան գործընկե­րությունը միջազգա­յին նոր հարթակնե­րում։

Կայծ Մինասյա­նը նշեց, որ Հայաստա­նի քաղա­քա­կան համա­կարգը գտնվում է խորքա­յին փոփո­խության փուլում։ Նրա կարծի­քով՝ մինչև 2018թ․Հայաստանում գոյություն ուներ «փխրուն համա­կարգ», որտեղ հասա­րա­կության և իշխա­նության միջև փոխվստա­հություն չկար, հետև­ա­բար բացա­կա­յում էր նաև սոցիա­լա­կան պայմա­նա­գի­րը։

Մինասյա­նի դիտարկմամբ՝ 1991–2018թթ Հայաստա­նում գոյություն ուներ «ռեժիմ առանց իրա­կան իշխա­նության»՝ regime without power։ Նրա խոսքով՝ 2018-ից հետո սկսվել է նոր փուլ, և վերջին ընտրություննե­րը հաստա­տել են, որ երկի­րը մտել է նոր քաղա­քա­կան համա­կարգի մեջ։ Քաղա­քա­գե­տը կարծում է, որ այսօր արդեն ձևա­վորվում է իշխա­նություն, որը հիմնված է ժողովրդի և պետա­կան կառույցնե­րի միջև վստա­հության վրա։ Ըստ նրա՝ սա է հիմնա­կան տարբե­րությունը նախկին և ներկա համա­կարգե­րի միջև։ Կայծ Մինասյանն ասաց, որ նախկին քաղա­քա­կան և արտա­քին դերա­կա­տարնե­րը դժվա­րությամբ են ընդունում այս փոփո­խություննե­րը, քանի որ սովոր էին գործ ունե­նալ ոչ թե պետա­կան, այլ իշխա­նա­կան Հայաստա­նի հետ։ Նա նաև ընդգծեց, որ նախկի­նում Հայաստա­նը փաստա­ցի ավե­լի շատ կայսե­րա­պաշտա­կան համա­կարգի մաս էր, քան ինքնիշխան պետություն։ Մասնա­գե­տի գնա­հատմամբ՝ երկի­րը հաճախ սպա­սարկում էր ոչ թե սեփա­կան, այլ ռուսա­կան շահե­րը։

Մինասյա­նը կարծում է, որ Ռուսաստա­նը դժվա­րա­նում է հասկա­նալ նոր իրա­կա­նությունը, քանի որ այժմ ձևա­վորվում է պետա­կան համա­կարգ, իսկ Մոսկվան սովո­րա­բար չի ընդունում իր հարև­աննե­րի ուժեղ և ինքնիշխան պետա­կա­նությունը։ Ռուսաստա­նը հիմնա­կա­նում հենվում է ռուսա­մետ ուժե­րի և նախկին քաղա­քա­կան էլի­տա­նե­րի վրա, որոնք, իր բնո­րոշմամբ, պատկա­նում էին «կայսե­րա­պաշտա­կան Հայաստա­նի» գաղա­փա­րին։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը պետք է իրա­կա­նացնի մի շարք համա­կարգա­յին բարե­փո­խումներ։ Առա­ջի­նը, ըստ Մինասյա­նի, քաղա­քա­ցիության մասին օրենքի փոփո­խությունն է։ Երկրորդը՝ քաղա­քա­կան կուսակցություննե­րի մասին օրենքի բարե­փո­խումը, քանի որ, ինչպես նա ասաց, անընդունե­լի է, երբ քաղա­քա­կան ուժե­րը ֆինանսա­վորվում են դրսից։

Քաղա­քա­գե­տը նաև քննա­դա­տեց մեկ անձի շուրջ կառուցված կուսակցա­կան համա­կարգը՝ նշե­լով, որ բազմա­թիվ փոքր կուսակցություննե­րի առկա­յությունը ժողովրդա­վա­րության ցուցիչ չէ, այլ քաղա­քա­կան մասնատվա­ծության հետև­անք։ Կայծ Մինասյա­նը կարծում է, որ փոքր քաղա­քա­կան ուժե­րը պետք է սովո­րեն համա­գործակցել և ձևա­վո­րել ավե­լի լայն դաշինքներ, քանի որ առանձին մասնակցե­լով՝ հաճախ ստա­նում են չափա­զանց փոքր արդյունքներ։ Նա կարև­ո­րեց նաև ընտրա­կան օրենսգրքի փոփո­խությունը՝ նշե­լով, որ գործող համա­կարգը չափա­զանց բարդ է և պահանջում է պարզե­ցում ու հստա­կե­ցում։

Ռուսաստա­նը Հայաստա­նի վրա ազդե­ցության նվազմա­նը սովո­րա­բար արձա­գանքում է ճնշումնե­րի ուժե­ղացմամբ։ Նրա խոսքով՝ որքան նվա­զի Ռուսաստա­նի ազդե­ցությունը, այնքան արագ կփոխվի Հայաստա­նի պատմա­կան ընթացքը։Քաղաքագետը գնա­հա­տեց, որ մի շարք ընդդի­մա­դիր ուժեր հայտնվել են փակուղում։ Նրա կարծի­քով՝ նրանք մի կողմից չեն ցանկա­նում հրա­ժարվել մանդատնե­րից, մյուս կողմից՝ չեն վստա­հում փողո­ցա­յին պայքա­րի արդյունա­վե­տությա­նը։ Ընդդի­մա­դիր ուժե­րը նաև չեն ցանկա­նում ամբողջությամբ նույնացվել Ռուսաստա­նի հետ, քանի որ դա կարող է նրանց վերա­ծել արտա­քին ուժի գործի­քի։

Նա հատուկ ընդգծեց «պատասխա­նատվության» գաղա­փա­րը՝ ասե­լով, որ Հայաստա­նի հասա­րա­կությունը հաճախ ավե­լի պատասխա­նա­տու և հասուն է, քան քաղա­քա­կան վերնա­խա­վը։ Քաղա­քա­գե­տը քննա­դա­տեց Հայաստա­նի նախկին նախա­գահնե­րին՝ նշե­լով, որ նրանց քաղա­քա­կան վարքագծում հաճախ բացա­կա­յում է պետա­կան պատասխա­նատվությունը։ Նա օրի­նակ բերեց այն փաստը, որ որոշ նախկին նախա­գահներ չեն մասնակցել ընտրություննե­րին կամ պետա­կան կարև­որ միջո­ցա­ռումնե­րին։ Եվրո­պա­ցի­նե­րը բարձր են գնա­հա­տում այն հանգա­մանքը, որ Հայաստա­նը բարդ տարա­ծաշրջա­նա­յին պայմաննե­րում կարո­ղա­ցավ կազմա­կերպել մրցակցա­յին և կայուն ընտրություններ։

Նա կարծում է, որ Հայաստա­նը աստի­ճա­նա­բար վերածվում է տարա­ծաշրջա­նա­յին խաչմե­րուկի և վերագտնում է իր պատմա­կան դերը։ Մինասյա­նը նաև նշեց, որ Ռուսաստա­նի ազդե­ցությունը Հարա­վա­յին Կովկա­սում նվա­զում է, և հնա­րա­վոր է՝ ավարտին է մոտե­նում այն պատմա­կան շրջա­նը, որը սկսվել էր 18-րդ դարից Ռուսաստա­նի տարա­ծաշրջա­նա­յին ներկա­յությամբ։

Քաղա­քա­գե­տը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստա­նը պետք է հրա­ժարվի կայսե­րա­պաշտա­կան քաղա­քա­կա­նությունից և կենտրո­նա­նա սեփա­կան ներքին զարգացման վրա։ Ռուսաստա­նի ներկա­յիս քաղա­քա­կա­նությունը հանգեցրել է հակա­ռակ արդյունքնե­րի․ ՆԱՏՕ-նուժե­ղա­ցել է, իսկ Ռուսաստա­նի ազդե­ցությունը­հարև­աննե­րի նկատմամբ նվա­զել։

Կայծ Մինասյա­նը Ռուսաստա­նին անվա­նեց ավե­լի քիչ վստա­հե­լի գործընկեր՝ նշե­լով, որ Մոսկվան խնդիրներ է ունե­ցել հարա­բե­րություննե­րում տարբեր գործընկերնե­րի հետ։

Անդրա­դառնա­լով «3+3» ձևա­չա­փին՝ նա կարծիք հայտնեց, որ եթե ԱՄՆ-Իրան հարա­բե­րություննե­րում իրա­կան առա­ջընթաց գրանցվի, ապա այդ ձևա­չա­փի կենսունա­կությունը կարող է էապես նվա­զել։

Մինասյա­նի դիտարկմամբ՝ Թուրքիան առաջնորդվում է սեփա­կան շահե­րով և հաշվի է առնում Ռուսաստա­նի թուլա­ցումը։

Անդրա­դառնա­լով հայ-ադրբե­ջա­նա­կան գործընթա­ցին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ կողմե­րը փորձում են ցույց տալ խաղա­ղության ձգտում, սակայն դա դեռ չի նշա­նա­կում, որ բոլոր խնդիրնե­րը լուծված են։ Անհրա­ժեշտ է շարունա­կել սահմա­նա­զատման գործընթա­ցը և առաջ շարժվել խաղա­ղության օրա­կարգով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ