20.4 C
Yerevan

Պուտի­նի Մերձա­վոր Շրջա­պա­տի Օլի­գարխը՝ ԱԴԾ «Մամլի­չի Տակ»

Ռուսաստա­նի խոշոր գործա­րարնե­րը լիո­վին կախված են Կրեմլից եւ ցանկա­ցած պահի ենթա­կա են ունեզրկման վտանգի։ 

Վահրամ Աթա­նեսյան

Հունի­սի 17-ին պետերբուրգյան «Ֆոնտանկա»-ն հայտնել է, որ «Անտիկվար» մակա­նունով հայտնի միլիարդա­տեր Իլյա Գրա­բե­րը «ձերբա­կալվել է»։ Ըստ լրատվա­մի­ջո­ցի, Անվտանգության դաշնա­յին ծառա­յության «կենտրո­նա­կան ապա­րա­տի աշխա­տա­կիցնե­րը խուզարկություններ են իրա­կա­նացրել Գրա­բե­րի գրա­սենյա­կում, նրա մերձքա­ղա­քա­յին առանձնա­տա­նը»։

«Դոժդ» հեռուսա­տաընկե­րության տեղե­կություննե­րով՝ «Գրա­բե­րը տեղա­փոխվել է Մոսկվա, որտեղ նրան մեղադրանք կառա­ջադրվի»։

Սոցիա­լա­կան ցանցե­րում Գրա­բե­րի մասին ուշագրավ տեե­ղե­կություններ են տարածվել։ Ըստ այդմ, նա «ձեռնարկա­տի­րա­կան գործունեություն է սկսել դեռեւս անցյալ դարի 80-ականնե­րի վերջե­րից, երբ հիմնադրել է հնաոճ իրե­րի վերա­նո­րոգման եւ վաճառքի կետեր»։ Այնուհե­տեւ նա ընդլայնել է գործա­րար կապե­րը։ Նշվում է, որ Գրա­բե­րը Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի «շրջա­պա­տի օլի­գարխ է»։ Ուկրաի­նա­յում «հատուկ ռազմա­կան գործո­ղության» մեկնարկից ի վեր նա Պետերբուրգի «հայրե­նա­սի­րա­կան կազմա­կերպություննե­րին բազմիցս խոշոր նվի­րատվություններ է արել»։

Ո՞րն է Գրա­բե­րի դեմ ԱԴԾ հարուցած քրեա­կան գործի պատճա­ռը, առայժմ հայտնի չէ։ «Ֆոնտանկա»-ի աղբյուրնե­րից մեկը ենթադրել է, որ «գործը կարող է կապված լինել Պետերբուրգի նավա­հանգստա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի օգտա­գործման հետ»։ Այս ձեւա­կերպումը բավա­կան բազմանշա­նակ է։ Վերջերս Պետերբուրգի նավա­հանգստա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րը ենթարկվել են ուկրաի­նա­կան դրոննե­րի հարձակմա­նը։

Ինչ էլ որ լինի Իլյա Գարբե­րի դեմ ԱԴԾ կողմից հարուցված քրեա­կան գործի պատճա­ռը, մի բան, կարծես, պարզ է․ Ռուսաստա­նի խոշոր գործա­րարնե­րը լիո­վին կախված են Կրեմլից եւ ցանկա­ցած պահի ենթա­կա են ունեզրկման վտանգի։ 

Իշխա­նություննե­րի կողմից գործա­րարնե­րի նկատմամբ կոշտ վերահսկո­ղությունը նաեւ վկա­յում է, որ օլի­գարխիան չի կիսում Վլա­դի­միր Պուտի­նի քաղա­քա­կան ուղե­գի­ծը եւ սեփա­կա­նությունը փրկե­լու միջոցներ է փնտրում։ 

Անցյալ շաբաթ նախա­գահ Պուտի­նը ստո­րագրել է Ռուսաստա­նից հեռա­ցած անձանց սեփա­կա­նությունը կալանքի վերցնե­լու մասին օրենք։ 

Կարե­լի է վստա­հա­բար կանխա­տե­սել, որ իրա­վա­կան այդ որո­շումը նախա­պատրաստա­կան է, հետեւե­լու են մեծա­հա­րուստնե­րի ունեցվածքի բռնագրա­վումներ։ Իլյա Գրա­բե­րը, գուցե, փորձել է բիզնե­սը վաճա­ռել Պուտի­նի համար անցանկա­լի անձանց եւ հայտնվել է ԱԴԾ «մամլի­չի տակ»։ Ի՞նչ է սպա­սում ՌԴ հայազգի օլի­գարխնե­րին։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ