18.1 C
Yerevan

Ինչու՞ ՀԱԿ‑ը Դարձավ «Պատե­րազմի Կուսակցություն»

Այս համա­տեքստում արտա­ռո­ցը քվեարկության պաշտո­նա­կան արդյունքնե­րը չեն, այլ՝ թե ինչու՞ ընդա­մե­նը երեք հազար ձայն ստա­ցած ՀԱԿ‑ը հարում է «պատե­րազմի կուսակցությա­նը»։

Մուղնի

ՀԱԿ‑ի համա­կի­րը Ֆեյսբուքում հարցադրում է արել, որ մեջբե­րում ենք՝ պահպա­նե­լով հեղի­նա­կի ոճը եւ ուղղագրությունը․ «ես մի բանը չեմ հասկա­նում․ էտ ո՞նց եղավ, որ 2017-ին Հայաստա­նում մենակ Հայ Ազգա­յին Կոնգրեսն էր ուզում Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղություն ու Արցա­խի հարցի լուծում՝ 5 շրջաննե­րի վերա­դարձով, ու դրա համար Հայ ժողո­վուրդը ՀԱԿ-ին ասում էր դավա­ճան։ Հիմա Նիկո­լը ՔՊ-ով սաղ տվեց-պրծավ, սահմա­նադրությունը Ադրբե­ջա­նի հրա­հանգով ուզում են փոխել․ դավա­ճան չի՞։ Մեկը կարա բացատրի էտ ո՞նց է լինում»։

Շատ ուշագրավ հարց է։ Իրոք, ինչու՞ 2017թ․ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում Հայ ազգա­յին կոնգրե­սը ոչ միայն պարտվեց, այլեւ անգամ անցո­ղիկ շեմը չհաղթա­հա­րեց, Ազգա­յին ժողո­վում ներկա­յություն չունե­ցավ։

Պատասխա­նը հստակ է․ քվեարկության արդյունքնե­րը չէին արտա­հայտում Հայաստա­նի քաղա­քա­ցու կամքը։ Այսինքն, ընտրություննե­րը կեղծված էին։ Եւ խոսքը բոլո­րո­վին էլ կաշառքի, ընտրա­խախտումնե­րի, լցո­նումնե­րի կամ արձա­նագրություննե­րում «թվանկարչություն անե­լու» մասին չէ։ Իշխող քաղա­քա­կան ուժը եւ նրա աջա­կից Դաշնակցությունը տասնամյակներ շարունակ մարդկանց ներշնչել են, որ Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության հաստա­տումը, հայ-թուրքա­կան կարգա­վո­րումը «դավա­ճա­նություն է»։ Դա կեղծ, բայց հետեւո­ղա­կա­նո­րեն իրա­կա­նացվող քարոզչություն էր, որ էապես քաղա­քա­ցու կամքի դեմ բռնություն էր, որ առօրյա կյանքում արտա­հայտվում էր «եթե դու հայ ես, պետք է թուրքին ատես» խոսույթով։

Ինչու՞ է քաղա­քա­ցին «ներում Նիկո­լի դավա­ճա­նությունը»։

ՀԱԿ‑ի համա­կի­րը պետք է հասկա­նա, որ նման հարցադրումը քաղա­քա­ցու կամքի վրա վերստին բռնա­նա­լու փորձ է, ինքը վերա­դառնում է այն ժամա­նակնե­րին, երբ մարդիկ քվեարկում էին ոչ թե անհա­տա­կան համոզմունքով, այլ «հավա­քա­կան թուրքատյա­ցության բնազդով»։

Նիկոլ Փաշինյա­նը չէր կարող 728 հազար «դավա­ճաններ բուժել», եթե հանրությունը ճնշող մեծա­մասնությամբ խաղա­ղության եւ բարիդրա­ցիության կողմնա­կից չլի­ներ։ Հանրությունը խաղա­ղության, ղարա­բաղյան հակա­մարտության անարյուն կողմնա­կից էր նաեւ 2017 թվա­կա­նին։ Նրա դեմ պարզա­պես բռնություն է գործադրվել։ Ինչպես բռնություն է գործադրվել հունի­սի 7‑ի քվեարկության այն մասնա­կիցնե­րի դեմ, որ իրենց ձայնը տվել են «պատե­րազմի եռագլուխ» կուսակցությա­նը։

Այս համա­տեքստում արտա­ռո­ցը քվեարկության պաշտո­նա­կան արդյունքնե­րը չեն, այլ՝ թե ինչու՞ ընդա­մե­նը երեք հազար ձայն ստա­ցած ՀԱԿ‑ը հարում է «պատե­րազմի կուսակցությա­նը»։ Քաղա­քա­կան եւ բարո­յա­կան այդ փլուզումը, գուցե, չլի­ներ, եթե Հայ ազգա­յին կոնգրե­սը սատա­րեր խաղա­ղության օրա­կարգին։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ