31.7 C
Yerevan

Ազա­տագրա­կան Մտքի Վարա­կումն Ու Չեզո­քա­ցումը

Բնա­կա­նա­բար, Խորհրդա­յին Հայաստա­նում ծնված հոգև­ո­րա­կաններն ավե­լի հեշտությամբ էին հավա­քագրվում։ Արքե­պիսկո­պոս Պոզա­պալյա­նի չեզո­քա­ցումը դրա բավա­կա­նին խոսուն օրի­նակ է։

Վան Սեբաստա­ցի

Մաս 2‑րդ

ՀՅԴ-ում կային նաև դիմադրողներ, որոնցից ակտիվնե­րին չեզո­քացնում էին, իսկ պասիվնե­րը հեռա­նում էին։ Սակայն ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ ՀՅԴ-ում կառա­վարման ղեկն անցավ Հրայր Մարուխյա­նի թիմին. կազմա­կերպությունը հետև­ո­ղա­կա­նո­րեն մաքրվեց բոլոր ոչ խորհրդա­յին ազդե­ցության գործիչնե­րից, Բյուրո­յում և Գերա­գույն մարմնում որո­շիչ ձայնե­րը բաժին էին հասնում գերա­զանցա­պես ռուսա­կան ազդե­ցության գործա­կալնե­րին, իսկ վերջին տարի­նե­րին՝ առհա­սա­րակ միայն Հայաստա­նում ծնվածնե­րին, քանի որ վերջիններս ավե­լի հեշտ են դառնում ռուսա­կան ազդե­ցության գործա­կալներ։

Ամեն դեպքում ազատ աշխարհում ծնված և ապրածնե­րից բոլո­րը չէ, որ համա­գործակցում էին ՊԱԿ‑ի ու ՖՍԲ‑ի հետ։ ԽՍՀՄ փլուզումից հետո, բնա­կա­նա­բար, ամեն ինչ ավե­լի հեշտա­ցավ։ ՀՀ-ում ռուսա­կան հատուկ ծառա­յություննե­րի հետ աշխա­տե­լը ոչ միայն ամոթ կամ վտանգա­վոր չէր, այլ հպարտության պես մի բան էր, ու դրա­նով մարդիկ սոցիա­լա­կան սանդղա­կում ավե­լի էին բարձրա­նում։ Թևանյան Անդրա­նի­կի կալա­նա­վո­րումը, ի դեպ, այս առումով պատմա­կան է, այն կարող է շրջա­դարձա­յին լինել ՀՀ անկա­խության ու ինքնիշխա­նության ընկալման համար։

ՀԱԵ‑ի նվա­ճումը ևս ընթա­ցել է նույն սցե­նա­րով։ Եպիսկո­պոսնե­րին սպա­նե­լուց, աքսո­րե­լուց ու թուլացնե­լուց հետո ՊԱԿ‑ը կրթության օջախնե­րով մտավ եկե­ղե­ցու ներքին կյանք ու սկսեց հավա­քագրել եկե­ղե­ցա­կաննե­րին, որոնց օգտա­գործում էր նաև որպես հետա­խույզներ։

Բնա­կա­նա­բար, Խորհրդա­յին Հայաստա­նում ծնված հոգև­ո­րա­կաններն ավե­լի հեշտությամբ էին հավա­քագրվում։ Արքե­պիսկո­պոս Պոզա­պալյա­նի չեզո­քա­ցումը դրա բավա­կա­նին խոսուն օրի­նակ է։ Բնա­կա­նա­բար, 1970–1980թթ. սարկա­վագնե­րը պիտի դառնա­յին Մոսկվա­յի համար ամե­նա­մեծ հենա­րաննե­րը։ Նրանք աճե­ցին, հզո­րա­ցան, և հետև­անքը մենք այսօր տեսնում ենք։ Հենց այդ տարի­նե­րի սարկա­վագներն են այսօր ղեկա­վարնե­րը։ 

Վազգեն Առա­ջի­նը այս առումով բացա­ռություն էր։ Նա խորհրդա­յին գործա­կալ չէր։ Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից առաջ ու ընթացքում նա նույնիսկ հաջո­ղել էր ՊԱԿ-ից գաղտնի աշխա­տել Գարե­գին Նժդե­հի հետ։ Այսինքն՝ փաստա­ցի լինել ՊԱԿ‑ի թշնա­մին, սակայն այս փաստը զարմա­նա­լիո­րեն գաղտնի էր մնա­ցել։

ՀԱԵ‑ն, կամ ավե­լի ճիշտ՝ նրա վերնա­խա­վը այսօր ՀՀ օրի­նա­կան և ընտրված իշխա­նություննե­րի հետ մտել է պատե­րազմի մեջ։ Պատմության մեջ, ցավոք, նման դեպքե­րը քիչ չեն։ Բոլոր այդ դեպքե­րի հետև­ում միշտ լինում են եկե­ղե­ցա­կաննե­րի իշխա­նության և նյութա­կան շարժա­ռիթնե­րը, ինչն ինքնին ողբերգություն է։ Ողբերգություն է, քանի որ աշխարհիկ մարդու դեպքում անգամ դա ընկա­լե­լի չէ, երբ քաղա­քա­կան կռվի հիմքում ոչ թե գաղա­փարներն են, այլ նյութա­կանն ու իշխա­նությունը, իսկ հոգև­ո­րա­կա­նի դեպքում կրկնա­կի անընկա­լե­լի է, սակայն միշտ էլ հիմքում դա է եղել։ Հայոց պատմության մեջ ևս այդ օրի­նակնե­րը­բա­ցա­ռիկ չեն։ 

Քրիստա­փոր Ապա­հունի կաթո­ղի­կո­սը (628–630թթ) առա­ջին հայ կաթո­ղի­կոսն է, որը գահընկեց է արվել։ Հիմնա­կան պատճա­ռը՝ նորից իշխա­նության և նյութա­կան դրդա­պատճառներ։ Նրան գահընկեց է արել Հայոց մարզպան Վարազտի­րոց Բագրա­տունին։ Պատմիչ Սեբեո­սը հաղորդում է, որ Քրիստա­փոր կաթո­ղի­կո­սը «հպարտ էր, ամբարտա­վան և չար լեզու ուներ»։ Դառնա­լով կաթո­ղի­կոս՝ նա փորձել է խարդա­վանքնե­րի և բամբա­սանքնե­րի միջո­ցով Վարազտի­րոց մարզպա­նին գժտեցնել իր եղբոր հետ և փորձել է հայ իշխաննե­րին հանել մարզպա­նի դեմ։ Պատճառն այն էր, որ Վարազտի­րո­ցին մարզպան էր նշա­նա­կել Սասանյան արքան, բայց քանի որ Պարսկաստա­նը գնա­լով թուլա­նում էր, Վարազտի­րոց մարզպանն ուզում էր Բյուզանդիա­յի հետ ևս լավ հարա­բե­րություններ հաստա­տել, ինչը Քրիստա­փոր կաթո­ղի­կո­սին դուր չէր գալիս, որովհետև նա հավա­տա­րիմ էր Պարսից տերությա­նը…։ Վարազտի­րոց Բագրա­տունին չի հանդուրժել պետության գործե­րին Քրիստա­փոր կաթո­ղի­կո­սի միջամտություննե­րը և վերջի­նիս հարկադրել է հրա­ժարվել գահից։

Գաղա­փա­րա­կան մաշվա­ծության և իներտության պատճա­ռով այս երկու կառույցնե­րը տարի­նե­րի ընթացքում ընտե­լա­ցել են դանդաղ գործընթացնե­րին, դրանց գաղա­փա­րա­կան բովանդա­կությունը կորցրել է արդիա­կա­նությունը, բայց ինստի­տուցիո­նալ ճկունության պակա­սը խոչընդո­տում է ինքնաքննա­դա­տությունը ու գաղա­փարնե­րի արդիա­կա­նա­ցումը։

Մեր եկե­ղե­ցին առնվազն մի քանի դար հետ է մնա­ցել իր կանո­նա­կարգե­րի որոշ դրույթնե­րով, կանոննե­րով, եկե­ղե­ցա­կան կյանքի ներքին օրենքնե­րով, ինչպես նաև պետություն-եկե­ղե­ցի հարա­բե­րություննե­րի իրա­վա­կան կարգա­վո­րումնե­րով։ Կաթո­լիկ եկե­ղե­ցին, որ նույնպես խիստ պահպա­նո­ղա­կան կառույց է, ի վերջո խոր բարե­փո­խումներ վերապրեց, քանի որ գիտակցում էր, որ ժամա­նա­կին համընթաց չզարգա­նա­լով՝ կկորցնի իր հոտը։ Իսկ իր հոտից օտա­րա­ցած եկե­ղե­ցին ավե­լի մեծ չափով է ենթա­կա օտար ազդե­ցություննե­րի։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

https://armtimes.com/hy/article/337091

Առնչվող Հոդվածներ