22 C
Yerevan

Ընտրա­կան Եվ Իրա­վա­կան Բարե­փո­խումնե­րի Խիստ Կարիք Կա

Ժամա­նա­կի ընթացքում իրա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան պետք է տրվի ոչ միայն նախկին, այլև գործող իշխա­նության գործունեությա­նը։ 

Յուրի Մովսեսյան

1inTV‑ն զրուցել է Ռեստարտ նախա­ձեռնությունից Յուրի Մովսեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի հետընտրա­կան իրա­վի­ճա­կը և տարա­ծաշրջա­նա­յին մարտահրա­վերնե­րը՝ կենտրո­նա­նա­լով ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի ամրապնդման և արտա­քին քաղա­քա­կան վեկտորնե­րի դիվերսիֆի­կացման վրա: Քննարկման առանցքում են ընտրա­կան գործընթացնե­րի օրի­նա­կա­նությունը, Սահմա­նադրա­կան դատա­րա­նի դերը և Ռուսաստա­նի ազդե­ցության թուլացման անհրա­ժեշտությունը, հատկա­պես էներգե­տիկ ու լոգիստիկ ենթա­կա­ռուցվածքնե­րի ոլորտում:  Դիտարկվում են նաև թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մի ճնշումնե­րը և «3+3» ձևա­չա­փի անի­րա­տե­սա­կան լինե­լը՝ շեշտադրե­լով Հայաստա­նի համար եվրո­պա­կան ինտեգրման և արևմտյան անվտանգա­յին համա­կարգե­րի հետ համա­գործակցության կարև­ո­րությունը: Կարև­որ է  ձևա­կերպել հստակ քաղա­քա­կան օրա­կարգ, որը թույլ կտա դիմա­կա­յել հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րին և ապա­հո­վել երկրի ինքնիշխան զարգա­ցումը

Յուրի Մովսեսյա­նը նշեց, որ Հայաստա­նը խայտա­ռակ ընտրա­կան գործընթացնե­րի հարուստ պատմություն ունի, և 2018-ից հետո ողջա­միտ սպա­սում կար, որ նախկին ընտրա­խախտումնե­րին ու հետընտրա­կան գործընթացնե­րին իրա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան կտրվի։ Նրա խոսքով՝ այսօր նույն ուժե­րը, որոնք նախկի­նում մասնակցել են այդ գործընթացնե­րին, որպես ընդդի­մա­դիրներ կրկին ներգրավված են քաղա­քա­կան կյանքում, սակայն մինչ այժմ հստակ գնա­հա­տա­կան չի տրվել նրանց նախկին գործունեությա­նը։

Մովսեսյա­նը դիտարկեց, որ իր մոտ սկեպտի­ցիզմ կա, քանի որ նախորդ տարի­նե­րին բազմա­թիվ աղմկա­հա­րույց գործեր վերջնա­կան հանգուցա­լուծման չեն հասել։ Նա հիշեցրեց Գագիկ Ծառուկյա­նի գործը՝ նշե­լով, որ այն նույնպես ավարտվեց առանց այն արդյունքի, որը սկզբում ներկա­յացվում էր հանրությա­նը։

Հասա­րա­կա­կան գործի­չը կարև­ո­րեց «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության հայցա­դի­մումը՝ ընդգծե­լով, որ ընտրություննե­րից հետո հենց նման քայլե­րի էր սպա­սում։ Յուրի Մովսեսյա­նի կարծի­քով՝ Հայաստա­նում կան քաղա­քա­կան ուժեր, որոնք պարտա­վոր են իրենց օրա­կարգը ձևա­վո­րել անկախ ընտրա­կան արդյունքնե­րից և զբաղվել ընտրա­կան գործընթացնե­րի որա­կով։

Ընտրա­կան գործընթա­ցը, ընդհա­նուր առմամբ, խայտա­ռակ էր, և դեռևս ընտրություննե­րից առաջ զգուշացնում էր, որ տարբեր ուժեր փորձե­լու են դելե­գի­տի­մացնել ընտրություննե­րը։ Նրա խոսքով՝ անհրա­ժեշտ էր չստեղծել այնպի­սի պայմաններ, որոնք նման փորձե­րի համար հող կդառնա­յին։

Յուրի Մովսիսյա­նը քննա­դա­տեց Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վի գործե­լաո­ճը՝ նշե­լով, որ այն լուռ մնաց ընտրա­կա­շառքի մասին հրա­պա­րակված բազմա­թիվ ձայնագրություննե­րի պարա­գա­յում, սակայն քննարկում էր դիտորդնե­րի նկատմամբ սահմա­նա­փա­կումներ կիրա­ռե­լու հարցեր։ Նա կարծում է, որ նման մոտե­ցումը լեգի­տիմ կասկածներ է առա­ջացնում։

Մովսեսյա­նը նաև անդրա­դարձավ արտա­քին ազդե­ցություննե­րի խնդրին՝ նշե­լով, որ որոշ քաղա­քա­կան ուժե­րի նկատմամբ գոյություն ունեն լեգի­տիմ կասկածներ, թե դրանք արտա­քին միջամտության գործիքներ են։ Նա հիշա­տա­կեց տարբեր հետաքննություններ և ընդգծեց, որ դրանց քաղա­քա­կան գնա­հա­տա­կան մինչ օրս չի տրվել։

Յուրի Մովսեսյա­նի կարծի­քով՝ խորհրդա­րա­նի լեգի­տի­մության հարցն արդեն իսկ կասկա­ծի տակ է դրվում, քանի որ իշխող մեծա­մասնությունն ինքն է հայտա­րա­րում, որ ընդդի­մության մի մասը լեգի­տիմ չէ։ Նրա խոսքով՝ եթե այդպես է, ապա խնդիր է առա­ջա­նում ամբողջ խորհրդա­րա­նի գործունեության գնա­հատման հարցում։

Մովսեսյա­նը նշեց, որ Հայաստա­նում ժողովրդա­վա­րության համար ամե­նա­մեծ ռիսկը ոչ թե արտա­քին, այլ ներքա­ղա­քա­կան դաշտն է։ Նրա համոզմամբ՝ եթե խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության հիմնա­կան հատվա­ծը հանդես է գալիս ռուսա­մետ դիրքե­րից, ապա մինչև 2031թ. Հայաստա­նում շարունակվե­լու են գործընթացներ, որոնք կփորձեն խոչընդո­տել ժողովրդա­վա­րացմանն ու արտա­քին քաղա­քա­կան դիվերսիֆի­կացմա­նը։

Նա ասաց, որ այս իրա­վի­ճա­կի հիմնա­կան պատասխա­նա­տուն իշխող քաղա­քա­կան մեծա­մասնությունն է։ Յուրի Մովսեսյա­նի դիտարկմամբ՝ առողջ քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան ուժե­րը պետք է հստակ պահանջներ ձևա­կերպեն հենց իշխա­նության հասցեին, քանի որ երկրի ժողովրդա­վա­րա­կան ապա­գան ավե­լի կարև­որ է, քան կարճա­ժամկետ քաղա­քա­կան շահե­րը։

Մովսեսյա­նը կարծում է, որ Ռուսաստա­նը նվա­զա­գույնը կատա­րել է իր ծրա­գի­րը՝ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան դաշտում զգա­լի ազդե­ցություն ապա­հո­վե­լով։ Նրա խոսքով՝ առա­ջի­կա տարի­նե­րին այդ ազդե­ցությունը կարող է օգտա­գործվել Հայաստա­նի ժողովրդա­վա­րացման և արտա­քին քաղա­քա­կան փոփո­խություննե­րի դեմ։

Անդրա­դառնա­լով հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րին՝ Յուրի Մովսեսյա­նը նշեց, որ կարև­որ են ոչ թե կոշտ հայտա­րա­րություննե­րը, այլ գործնա­կան քայլե­րը։ Նա ասաց, որ դիվերսիֆի­կա­ցիա­յի մասին շատ է խոսվում, սակայն հողի վրա կատարվող աշխա­տանքնե­րը բավա­րար չեն։

Մովսեսյա­նի խոսքով՝ Հայաստա­նը գործընկերնե­րի հետ պետք է կառուցի հավա­սա­րակշռված հարա­բե­րություններ և հանդես գա որպես սուբյեկտ, այլ ոչ թե մշտա­պես օգնություն խնդրող կողմ։ Նա ընդգծեց, որ Եվրա­միության հետ հարա­բե­րություննե­րը պետք է զարգա­նան ոչ միայն հայտա­րա­րություննե­րի, այլև իրա­կան ծրագրե­րի մակարդա­կում։

Հասա­րա­կա­կան գործի­չը նշեց, որ առա­ջի­կա տարի­նե­րին սպա­սում է հստակ որո­շումնե­րի՝ Հայաստա­նի երկա­թուղու, ատո­մա­կա­յա­նի և այլ ռազմա­վա­րա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի վերա­բերյալ։ Նրա համոզմամբ՝ հենց այդ հարցե­րում է երև­ա­լու, թե որքա­նով է Հայաստա­նը իրա­կա­նում դիվերսիֆի­կացնում իր կախվա­ծություննե­րը։

Յուրի Մովսեսյա­նը շեշտեց, որ քաղա­քա­կան հռե­տո­րա­բա­նությունը հասա­րակ մարդկանց համար երկրորդա­կան է, եթե այն չի ուղեկցվում գործնա­կան արդյունքնե­րով։ Նա կարծում է, որ հենց այդ պատճա­ռով բազմա­թիվ քաղա­քա­ցի­ներ տարբե­րություն չեն տեսնում քաղա­քա­կան ուժե­րի միջև։

Անդրա­դառնա­լով ժողովրդա­վա­րությա­նը՝ Մովսեսյա­նը նշեց, որ 2026թ. ընտրություննե­րից հետո իշխա­նություննե­րի ժողովրդա­վա­րա­կան պարտա­վո­րություննե­րը միայն ավե­լա­ցել են։ Նրա կարծի­քով՝ անհրա­ժեշտ է հստակ կարմիր գիծ սահմա­նել և պահանջել իրա­կան բարե­փո­խումներ, այլ ոչ միայն խոստումներ։

Յուրի Մովսեսյա­նը կարծում է, որ Հայաստա­նում կարող է ձևա­վորվել ժողովրդա­վա­րա­կան հետընթաց, եթե չառա­ջա­նան նոր քաղա­քա­կան ուժեր, որոնք կկա­րո­ղա­նան ներկա­յացնել ժողովրդա­վա­րա­կան օրա­կարգ և մրցակցել ինչպես իշխա­նության, այնպես էլ գործող ընդդի­մության հետ։

Անդրա­դառնա­լով 2018թ. իրա­դարձություննե­րին՝ Մովսեսյա­նը նշեց, որ դեռևս բազմա­թիվ անպա­տասխան հարցեր կան։ Նա ասաց, որ եթե Հայաստա­նը երկար տարի­ներ եղել է ֆորպոստ, ապա անհրա­ժեշտ է բացատրել, թե ինչպես այդ պայմաննե­րում տեղի ունե­ցավ հեղա­փո­խությունը և ինչ գործընթացներ էին դրա հիմքում։

Յուրի Մովսեսյա­նի համոզմամբ՝ նախկին համա­կարգին, ինչպես նաև հետա­գա գործընթացնե­րին, պետք է տրվի իրա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան։ Նա հիշեցրեց, որ մի շարք հետխորհրդա­յին երկրնե­րում նման գնա­հա­տա­կաննե­րը դարձել են ժողովրդա­վա­րա­կան անցման կարև­որ բաղադրիչ։

Մովսեսյա­նը կարև­ո­րեց նաև լյուստրա­ցիա­յի և խորհրդա­յին ու հետխորհրդա­յին ազդե­ցություննե­րի ուսումնա­սի­րության հարցը։ Նրա խոսքով՝ հասա­րա­կությունը պետք է ամբողջա­կան պատկե­րա­ցում ստա­նա նախկին և ներկա քաղա­քա­կան համա­կարգե­րի գործունեության մասին։

Նա նշեց, որ Հայաստա­նի պատմության մեջ առա­ջին անգամ իրա­վա­պահ համա­կարգը հրա­պա­րա­կայնո­րեն խոսեց ռուսա­կան հետա­խուզության հետ առնչվող անձի մասին, սակայն դեռևս պետք է տեսնել, թե արդյոք այդ գործը կհասնի դատա­կան ավարտի։

Յուրի Մովսեսյա­նը կարծում է, որ քանի դեռ անցյա­լին իրա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան չի տրվել, հասա­րա­կությունը շարունա­կե­լու է մնալ նույն խնդիրնե­րի շրջա­նա­կում։ Նրա խոսքով՝ առանց այդ գնա­հա­տա­կա­նի հնա­րա­վոր չէ վերջնա­կա­նա­պես փակել նախկին համա­կարգի էջը։

Մովսեսյա­նը նաև ընդգծեց, որ ժամա­նա­կի ընթացքում իրա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան պետք է տրվի ոչ միայն նախկին, այլև գործող իշխա­նության գործունեությա­նը։ Նրա կարծի­քով՝ եթե իշխա­նությունը գիտակցում է խնդիրնե­րը, բայց չի լուծում դրանք, ապա դառնում է այդ խնդիրնե­րի կրո­ղը։

Վերջում Յուրի Մովսեսյա­նը նշեց, որ իշխա­նության հասցեին հնչող պահանջնե­րը պետք է լինեն հստակ․ կամ իրա­կա­նացվում են խոստացված բարե­փո­խումնե­րը, կամ դադա­րեցվում են դրանց մասին մշտա­կան հայտա­րա­րություննե­րը։ Նրա խոսքով՝ հասա­րա­կությունը պետք է տեսնի ոչ թե խոսքեր, այլ արդյունքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ‘

Առնչվող Հոդվածներ