17.7 C
Yerevan

Ընդդի­մությունը Լեգի­տի­մության Խնդիր Ունի

Հայաստա­նի քաղա­քա­կան համա­կարգը գտնվում է ճգնա­ժա­մա­յին վիճա­կում, իսկ դրա առողջա­ցումը կարև­որ նախա­պայման է թե՛ անվտանգության, թե՛ տնտե­սա­կան զարգացման, թե՛ արտա­քին քաղա­քա­կան հաջո­ղություննե­րի համար։

Դավիթ Պետրոսյան

1inTV‑ն զրուցել է Արտա­քին և անվտանգա­յին քաղա­քա­կա­նության երև­անյան կենտրո­նի փորձա­գետ Դավիթ Պետրոսյա­նը։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի հետընտրա­կան իրա­վի­ճա­կը՝ կենտրո­նա­նա­լով պետա­կան ինստի­տուտնե­րի թուլության և խորհրդա­րա­նի լեգի­տի­մության խնդիրնե­րի վրա: Փորձա­գետ Դավիթ Պետրոսյա­նը շեշտում է, որ ընտրա­կա­շառքնե­րի վերա­բերյալ բազմա­թիվ ահա­զանգե­րը և օրենքի խախտումնե­րը կասկա­ծի տակ են դնում ձևա­վորված քաղա­քա­կան համա­կարգի արդա­րությունը։ Զրույցի առանցքում է նաև արտա­քին քաղա­քա­կան դիվերսիֆի­կա­ցիան, որն անհրա­ժեշտ է Ռուսաստա­նի կողմից գործադրվող աննա­խա­դեպ ճնշումնե­րին դիմա­կա­յե­լու և երկրի ինքնիշխա­նությունն ամրապնդե­լու համար: Զրուցսկիցնե­րը եզրա­կացնում են, որ առանց համա­կարգա­յին բարե­փո­խումնե­րի և քաղա­քա­կան դաշտի առողջացման, Հայաստա­նը կդժվա­րա­նա արդյունա­վե­տո­րեն սպա­սարկել իր ազգա­յին շահե­րը փոփոխվող աշխարհա­կարգում:

Դավիթ Պետրոսյա­նը նշեց, որ 2026 թ. խորհրդա­րա­նա­կան ընտրություններն ունե­ցել են մեծ նշա­նա­կություն Հայաստա­նի ներքին և արտա­քին քաղա­քա­կա­նության համար, սակայն, նրա գնա­հատմամբ, պետա­կան ինստի­տուտնե­րի թուլության պատճա­ռով ձևա­վորվել է վիճարկվող լեգի­տի­մությամբ խորհրդա­րան։ Փորձա­գե­տը հիշեցրեց, որ ընտրություննե­րից առաջ արդեն շրջա­նառվում էին ընտրա­կա­շառքնե­րի վերա­բերյալ բազմա­թիվ ձայնագրություններ, սակայն, ըստ նրա, բավա­րար քայլեր չեն ձեռնարկվել՝ օրենքի ամբողջա­կան կիրարկումն ապա­հո­վե­լու համար։

Պետրոսյա­նը դիտարկեց, որ խորհրդա­րա­նում հայտնված որոշ ուժե­րի նկատմամբ առկա են ընտրա­կա­շառքնե­րի վերա­բերյալ մեղադրանքներ, ինչը, նրա կարծի­քով, ստվե­րում է խորհրդա­րա­նի լեգի­տի­մությունը։ Նա քննա­դա­տեց այն մոտե­ցումը, երբ որո­շումնե­րը կայացվում են ոչ թե բացա­ռա­պես իրա­վա­կան չափա­նիշնե­րով, այլ քաղա­քա­կան հաշվարկնե­րով։

Դավիթ Պետրոսյա­նի խոսքով՝ հեղա­փո­խությունից հետո իշխա­նություննե­րը հնա­րա­վո­րություն ունեին համա­կարգա­յին փոփո­խություննե­րի միջո­ցով սահմա­նա­փա­կե­լու այն քաղա­քա­կան ուժե­րի ազդե­ցությունը, որոնք նախկի­նում կապվել են ընտրա­կա­շառքնե­րի և քաղա­քա­կան կոռուպցիա­յի հետ, սակայն այդ հնա­րա­վո­րությունը, ըստ նրա, լիարժեք չի օգտա­գործվել։ Նա նշեց, որ ութ տարվա ընթացքում ընդդի­մա­դիր դաշտը շարունա­կել է մնալ հիմնա­կա­նում ռուսա­մետ կամ Ռուսաստա­նի ազդե­ցության տակ գտնվող ուժե­րի վերահսկո­ղության ներքո։

Փորձա­գե­տը կարծիք հայտնեց, որ խորհրդա­րան չեն անցել այն ուժե­րը, որոնք առաջնա­հերթություն էին համա­րում Հայաստա­նի ժողովրդա­վա­րության ամրապնդումը, արտա­քին քաղա­քա­կա­նության դիվերսիֆի­կա­ցումը և ինքնիշխա­նության խորա­ցումը։ Նրա գնա­հատմամբ՝ քաղա­քա­կան դաշտում նոր ուժե­րի մուտքը դժվա­րա­նում է խոշոր կապի­տա­լի, տեղե­կատվա­կան ռեսուրսնե­րի անհա­վա­սար բաշխման և պետա­կան ինստի­տուտնե­րի անարդյունա­վետ աշխա­տանքի պատճա­ռով։

Պետրոսյա­նը նշեց, որ գործո­ղություննե­րի հիմնա­կան պատասխա­նատվությունը իշխա­նություննե­րի վրա է, քանի որ պետությունն է լեգի­տիմ ուժ կիրա­ռե­լու և համա­կարգա­յին փոփո­խություններ իրա­կա­նացնե­լու իրա­վա­սություն ունե­ցող միակ ինստի­տուտը։ Նա մտա­հո­գիչ համա­րեց այն, որ քաղա­քա­կան համա­կարգը շարունա­կում է գործել սահմա­նա­փակ շրջա­նա­կի ուժե­րի վերահսկո­ղության պայմաննե­րում, ինչն, ըստ նրա, թուլացնում է հասա­րա­կության վստա­հությունը քաղա­քա­կան գործընթացնե­րի նկատմամբ։

Անդրա­դառնա­լով նախկին իշխա­նություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի նկատմամբ հնա­րա­վոր իրա­վա­կան գործընթացնե­րին՝ Դավիթ Պետրոսյա­նը նշեց, որ նման հայտա­րա­րություններ հնչել են դեռևս 2018 և 2021 թվա­կաննե­րին, սակայն դրանց մեծ մասը գործնա­կան արդյունքի չի հանգեցրել։ Նրա կարծի­քով՝ անհրա­ժեշտ է դատել ոչ թե հայտա­րա­րություննե­րով, այլ իրա­կա­նացված գործո­ղություննե­րով։

Փորձա­գե­տը նաև խոսեց հետխորհրդա­յին և Կենտրո­նա­կան Եվրո­պա­յի երկրնե­րի փորձի մասին՝ ընդգծե­լով, որ ժողովրդա­վա­րա­կան անցման գործընթա­ցում կարև­որ դեր են ունե­ցել լյուստրա­ցիան, պետա­կան ինստի­տուտնե­րի վերա­կազմա­վո­րումը և նախկին համա­կարգե­րի գործունեության իրա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կա­նը։ Նա նշեց, որ Հայաստա­նում նման գործընթացներ ամբողջա­կան կերպով չեն իրա­կա­նացվել։

Դավիթ Պետրոսյա­նը կարծիք հայտնեց, որ ներկա­յում քաղա­քա­կան որո­շումնե­րը հաճախ պայմա­նա­վորված են իշխա­նության պահպանման տրա­մա­բա­նությամբ։ Միևնույն ժամա­նակ նա զգուշացրեց, որ նույնիսկ նախկին համա­կարգի ներկա­յա­ցուցիչնե­րի նկատմամբ իրա­վա­կան գործընթացներ իրա­կա­նացնե­լու դեպքում անհրա­ժեշտ է բացա­ռել այդ գործիքնե­րի հետա­գա կիրա­ռումը քաղա­քա­կան այլա­կարծության դեմ։

Անվտանգության թեմա­յին անդրա­դառնա­լով՝ փորձա­գե­տը նշեց, որ քաղա­քա­կան դաշտի բևե­ռացվա­ծությունն ու ընտրա­կա­շառքնե­րի շուրջ մշտա­կան քննարկումնե­րը շեղում են ուշադրությունը ռազմա­վա­րա­կան խնդիրնե­րից՝ բանա­կի բարե­փո­խումնե­րից, արտա­քին գործընկե­րություննե­րի զարգա­ցումից և տնտե­սա­կան մրցունա­կության բարձրա­ցումից։ Նրա խոսքով՝ ժամա­նա­կա­կից աշխարհում կարև­որ է ոչ միայն զարգա­նա­լը, այլև զարգա­նալ բավա­րար արա­գությամբ։

Անդրա­դառնա­լով հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րին՝ Պետրոսյա­նը հիշեցրեց, որ Հայաստա­նի անվտանգության հետ կապված մի շարք ճգնա­ժա­մե­րի ընթացքում Ռուսաստա­նը, իր գնա­հատմամբ, չի արձա­գանքել Հայաստա­նի ակնկա­լիքնե­րին համա­պա­տասխան։ Նա նշեց, որ այդ իրո­ղությունը հանգեցրել է արտա­քին քաղա­քա­կա­նության դիվերսիֆի­կացման անհրա­ժեշտության գիտակցմա­նը։

Արտա­քին և անվտանգա­յին քաղա­քա­կա­նության երև­անյան կենտրո­նի փորձա­գե­տը շեշտեց, որ Հայաստա­նի համար առաջնա­հերթ է ուժեղ տնտե­սության, արդյունա­վետ պետա­կան կառա­վարման, ժամա­նա­կա­կից բանա­կի և հուսա­լի միջազգա­յին գործընկե­րություննե­րի ձևա­վո­րումը։ Նրա խոսքով՝ առանց արդյունա­վետ կառա­վարման հնա­րա­վոր չէ առաջ մղել որևէ ռազմա­վա­րա­կան ուղղություն։

Ամփո­փե­լով՝ Դավիթ Պետրոսյա­նը նշեց, որ Հայաստա­նի քաղա­քա­կան համա­կարգը գտնվում է ճգնա­ժա­մա­յին վիճա­կում, իսկ դրա առողջա­ցումը կարև­որ նախա­պայման է թե՛ անվտանգության, թե՛ տնտե­սա­կան զարգացման, թե՛ արտա­քին քաղա­քա­կան հաջո­ղություննե­րի համար։ Նրա կարծի­քով՝ երկրի ապա­գա հաջո­ղությունը կախված է պետա­կան կառա­վարման որա­կից, ինստի­տուցիո­նալ բարե­փո­խումնե­րից և քաղա­քա­կան համա­կարգի առողջացման կարո­ղությունից։

Հոդվածն ամբողջությամբ‘

Առնչվող Հոդվածներ