28.4 C
Yerevan

Ազա­տագրա­կան Մտքի Վարա­կումն Ու Չեզո­քա­ցումը

Ռուսաստա­նը գերա­դա­սում է համա­գործակցել այն կառույցնե­րի հետ, որոնցում գործում է կենտրո­նացված իշխա­նություն, գերիշխող են ավանդա­կան արժեքնե­րը և մերժում է ցանկա­ցած ժողովրդա­վա­րա­կան գործընթաց։

Վան Սեբաստա­ցի

Մաս 3‑րդ

Այս կառույցնե­րի համար առաջնա­հերթ է ոչ թե պետա­կան շահը, այլ իրենց կառույցի/կազմակերպության շահը, որը հաճախ համընկնում է արտա­քին կենտրոննե­րի շահի հետ։ Սա էական պառակտում է ստեղծում ՀՀ պետա­կա­նության, հայ ժողովրդի շահե­րի և կառույցնե­րի օրա­կարգե­րի միջև, որը հանգեցնում է հակա­պե­տա­կան դրսև­ո­րումնե­րի։

Այդ կառույցնե­րում բացա­կա­յում է նաև առողջ սերնդա­փո­խությունը․ դրանցում չկա նոր սերնդի առաջնորդնե­րի ձևա­վորման կանո­նա­կարգված, թափանցիկ մեխա­նիզմ։ Համա­կարգի վերին օղակնե­րում գերիշխում է կլա­նա­յին մոտե­ցումը, որը հեշտ է ներգրավվում արտա­քին հովա­նա­վո­րության մեջ։

ԿԳՄՍ նախա­րար Արա­յիկ Հարությունյա­նի 2019թ․կրթական բարե­փո­խումնե­րի դեմ «Պարտի­զա­նա­կան դիմադրության» ծրագրի շրջա­նակնե­րում ՀՅԴ ՀԵՄ‑ը (Հայաստա­նի երի­տա­սարդա­կան միություն) կազմա­կերպել էր բողո­քի ակցիա­ներ՝ ՀՅԴ ԳՄ (Գերա­գույն մարմին) հովա­նա­վորչությամբ։ Երի­տա­սարդա­կան այս կառույցը փաստա­ցի ղեկա­վա­րում էին ՀՅԴ Բյուրո­յի նախկին ատե­նա­պետ Հրանտ Մարգարյա­նի որդի­նե­րը, որոնք նախկի­նում եղել են այդ կառույցնե­րի վարչության ղեկա­վարներ։ ՀՅԴ հայաստանյան մյուս երի­տա­սարդա­կան կառույցը ՆԱՈՒՄ (Նիկոլ Աղբա­լեան ուսա­նո­ղա­կան միություն), որը տվյալ պարա­գա­յում ուներ գործունեության ապա­կենտրոն կազմա­կերպման կանո­նադրա­յին իրա­վունք, որո­շեց չմասնակցել այդ ցույցե­րին՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ այդ բարե­փո­խումնե­րից շատե­րը համընկնում էին նախորդող ընտրություննե­րին ՆԱՈՒՄ-ից առա­ջարկված կրթա­կան փոփո­խություննե­րին և ծրագրե­րին։

Արդյունքում ՆԱՈՒՄ անդամնե­րի նկատմամբ կիրառվե­ցին կարգա­պա­հա­կան պատիժներ՝ սկսած տարրա­կան կուսակցա­կան կախա­կա­յումից, մինչև մոտ 200 ուսա­նող կուսակցա­կաննե­րի ու դիմումագրե­րի կուսակցությունից հեռա­ցում և նույնիսկ ոմանց արտաքսում, ինչը ՀՅԴ կանո­նա­կարգով համարվում է կարգա­պա­հա­կան գերա­գույն պատի­ժը․ հեռա­ցում՝ առանց վերա­կանգնման իրա­վունքի։

Ռուսաստա­նը գերա­դա­սում է համա­գործակցել այն կառույցնե­րի հետ, որոնցում գործում է կենտրո­նացված իշխա­նություն, գերիշխող են ավանդա­կան արժեքնե­րը և մերժում է ցանկա­ցած ժողովրդա­վա­րա­կան գործընթաց։ Ավանդա­կան արժեքնե­րը հայրե­նա­սի­րության հիմնա­կան հենա­րաններն են, որոնք միտումնա­վոր աճեցվում ու պահվում են։ Ամեն ինչ պետք է լինի երկա­թե ձեռքի տակ։ ՀՅԴ‑ն իր պատմա­կան հակաարևմտյան, հակագլո­բա­լիստա­կան հռե­տո­րա­բա­նությամբ դառնում է հեշտ համադրե­լի Ռուսաստա­նի քաղա­քա­կան և գաղա­փա­րա­կան նարա­տիվնե­րի հետ։ Ձախ քաղա­քա­կա­նություն և գաղա­փա­րա­խո­սություն ունե­ցող կուսակցությունը մարդու ազա­տության առա­ջա­դեմ գաղա­փարնե­րի շուրջ համախմբված աշխարհում չէր էլ գտնի իրա­կան դաշնա­կիցներ։ Զարմա­նա­լիո­րեն այդ կուսակցության հիմնա­կան ֆինանսնե­րը ձևա­վորվում են ազատ շուկա­յա­կան երկրնե­րում, այդ կուսակցության անդամնե­րը սիրով մեծ բիզնեսներ են վարում ազատ աշխարհում։

Այդուհանդերձ, ՀԱԵ‑ն և ՀՅԴ‑ն հայ ազգա­յին ինքնության կարև­որ բաղադրիչնե­րից են և մեծ ազդե­ցություն ունեն Հայաստա­նում և սփյուռքում գործող դպրոցնե­րում, լրատվա­մի­ջոցնե­րում, համայնքնե­րում։ Սակայն դրանք զավթել, նվա­ճել են Հայաստա­նի պետա­կա­նության թշնա­մի­նե­րը: Սա պատե­րազմի մի տեսակ է, որը իրա­կա­նացվում է ոչ թե սպա­նե­լով, այլ ուղեղնե­րի ոչնչա­ցումով․ այս մասին կխո­սենք առանձին։ Անձնա­կազմի հավա­քագրման, պատրաստման, դաստիա­րակման փորձված մեխա­նիզմնե­րով անցնե­լով՝ նրանց համա­խոհնե­րի մեծ մասը կորցնում է ինքնուրույն մտա­ծե­լու և վերլուծե­լու ունա­կությունը, դառնում է կամա­կա­տար։ Արդյունքում այս «կոգնի­տիվ ագրե­սիա­յի» զոհե­րը նույնիսկ չեն հասկա­նում, որ իրենք զոհ են, որ կատա­րում են օտար պետության կամքը և հարվա­ծում են Հայոց պետա­կա­նությա­նը։ Ուստի հարկա­վոր է համա­հայկա­կան և համա­պե­տա­կան նշա­նա­կության այս ինստի­տուտներն ազա­տագրել օտարնե­րի ազդե­ցությունից և վերա­դարձնել դրանք իրա­կան տերե­րին՝ հայ ժողովրդին և Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը։

Վերջ

Աղբյուր՝

https://armtimes.com/hy/article/337091

Առնչվող Հոդվածներ