17.9 C
Yerevan

Ռուսաստա­նը Ուրա­նում Է Պատմությունը

Ռուսաստա­նի իշխա­նություննե­րին պետք է, որ Արեւմուտքը, հատկա­պես Մեծ Բրի­տա­նիան հանրայնո­րեն ընկալվի որպես «թշնա­մի»։ Կրեմլի քարոզչությունը նույն մոտե­ցումը, կարծես, պարտադրում է նաեւ հետխորհրդա­յին երկրնե­րին։

Վահրամ Աթա­նեսյան

Խորհրդա­յին պատմա­գի­տության թեզը, որ ԽՍՀՄ‑ը արեւմտյան երկրնե­րին առա­ջարկել է հակա­հիտլերյան պակտ ստո­րագրել, բայց մերժվել է, փոխանցվել է Ռուսաստա­նին։ Վերջերս այդ մասին խոսել է անգամ ՌԴ նախա­գահ Պուտի­նը։ 

Իրա­կա­նում դիվա­նա­գի­տա­կան ինչ «խաղեր» են ունե­ցել Ստա­լի­նը եւ Ֆրանսիա­յի ու Մեծ Բրի­տա­նիա­յի առաջնորդնե­րը, միանշա­նակ գնա­հա­տել հնա­րա­վոր չէ։ Այո, եղել է Մյունխենյան «խայտա­ռա­կություն», բայց մեկ տարի հետո էլ Ստա­լինն է Հիտլե­րի հետ չհարձակման մասին պայմա­նա­գիր ստո­րագրել, որին կից «գաղտնի արձա­նագրությունը» միայն հիսուն տարի հետո է բացա­հայտվել։ Եւ ապա­ցուցվել է, որ Ստա­լի­նը եւ Հիտլե­րը Եվրո­պա­յում ազդե­ցության գոտի­ներ են համա­ձայնեցրել՝ տարածքա­յին ձեռքբե­րումնե­րով հանդերձ։

Փաստ է նաեւ, որ ԽՍՀՄ դեմ ֆաշիստա­կան Գերմա­նիա­յի հարձակման հենց առա­ջին օրը, երբ խորհրդա­յին կառա­վա­րությունը դեռեւս պաշտո­նա­կան հայտա­րա­րությամբ հանդես չէր եկել,- Ստա­լի­նը ժողովրդին «եղբայրներ եւ քույր»եր» է անվա­նել հուլի­սի 3ին, Միացյալ Թագա­վո­րության վարչա­պես Չերչի­լը ռադյոե­լույթ է ունե­ցել եւ ի լուր աշխարհի հայտա­րա­րել, որ Անգլիան «երբեք եւ ոչ մի պայմա­նով Հիտլե­րի հետ համա­ձայնության չի գնա», կկռվի «ցամա­քում, օդում եւ ծովում՝ մինչեւ աշխաարհը չմաքրվի նրա ուրվա­կա­նից եւ ժողո­վուրդնե­րը չազա­տագրվեն լծից»։

Հիշե­լով, որ շուրջ քառորդ դար ինքը եղել է բոլշեւիզմի ամե­նա­սուր քննա­դա­տը, Չերչի­լը Մեծ Բրի­տա­նիա­յի քաղա­քա­կա­նությունը սահմա­նել է այսպես․ «Յուրքանյուր ոք եւ պետություն, որ Հիտլե­րի հետ երթի մեջ է, մեր թշնա­մին է։ Հետեւա­բար մենք պետք է Ռուսաստա­նին եւ ռուս ժողովրդին ցուցա­բե­րենք այն օգնությունը, որ կարող ենք։ Մենք պետք է ողջ աշխարհում մեր բարե­կամնե­րին եւ դաշնա­կիցնե­րին կոչ անենք, որպեսզի հետա­մուտ լինեն նույն ուղեգծին»։

Խորհրդա­յին Միության դեմ ֆաշիստա­կան հարձա­կումից անցել էր ընդա­մե­նը մի քանի ժամ, ոչ ոք չէր կարող վստահ լինել, որ Ստա­լի­նը Հիտլե­րի հետ «գործարքի չի գնա», բայց Բրի­տա­նա­կան կայսրության վարչա­պե­տը փաստա­ցի հայտա­րա­րել է հակա­հիտլերյան կոա­լի­ցիա ստեղծե­լու մասին եւ դիմել է Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հին, որպեսզի լենդ-լիզի օրենքը կիրառվի նաեւ, ինչպես ինքն է ձեւա­կերպել, «բոլշեւիկյան Ռուսաստա­նի նկատմամբ»։

Չերչի­լը, անշուշտ, խորհրդա­յին կարգե­րի, կոմունիզմի ջատա­գով չէր, բայց նա Հիտլե­րի եւ ֆաշիզմի թշնա­մին էր եւ կոնկրետ պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կում բարե­կամ է հայտա­րա­րել բոլոր նրանց, ովքեր հիտլերյան Գերմա­նիա­յի դեմ կռվում են։ Այս իրո­ղությունը խորհրդա­յին ժողո­վուրդնե­րից գաղտնի է պահվել։ Այսօր այն թաքցվում է Ռուսաստա­նի հանրությունից։ 

Ռուսաստա­նի իշխա­նություննե­րին պետք է, որ Արեւմուտքը, հատկա­պես Մեծ Բրի­տա­նիան հանրայնո­րեն ընկալվի որպես «թշնա­մի»։ Կրեմլի քարոզչությունը նույն մոտե­ցումը, կարծես, պարտադրում է նաեւ հետխորհրդա­յին երկրնե­րին։

Բայց ֆաշիզմի դեմ հաղթա­նա­կը ձեռք է բերվել Մեծ Բրի­տա­նիա­յի եւ Միացյալ Նահանգնե­րի հետ հակա­հիտլերյան կոա­լի­ցիա­յի շնորհիվ։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ