21.5 C
Yerevan

Հայաստան-Ադրբե­ջան Նախաստո­րագրված Պայմա­նա­գի­րը Իրա­վա­կան Ճանա­պարհով Փակում Է «Արեւմտյան Ադրբե­ջանցի­նե­րի Վերա­դարձը»

Նպա­տա­կը պարզ է՝ հանրությա­նը ներշնչել, որ «պարտված Ադրբե­ջա­նը «արեւմտյան ադրբե­ջանցի­նե­րի Հայաստան վերա­դարձի մասին երա­զել անգամ չէր կարող»։

Վահրամ Աթա­նեսյան

Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Արթուր Խաչատրյա­նը հայտա­րա­րել է, որ «արեւմտյան ադրբե­ջանցի­նե­րի Հայաստան վերա­դարձի խոսույթը Նիկոլ Փաշինյա­նի պարտվո­ղա­կան քաղա­քա­կա­նության հետեւանքն է»։  Նա միա­կը չէ, որ մամուլում եւ սոցիա­լա­կան հարթակնե­րում այդ քարոզչությունը առաջ է մղում։ 

Նպա­տա­կը պարզ է՝ հանրությա­նը ներշնչել, որ «պարտված Ադրբե­ջա­նը «արեւմտյան ադրբե­ջանցի­նե­րի Հայաստան վերա­դարձի մասին երա­զել անգամ չէր կարող»։

Իրա­կա­նությունը հակա­ռակն է ապա­ցուցում։ 

1991թ․ հոկտեմբե­րի  18-ին Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհուրդը ընդունել է «Պետա­կան անկա­խության վերա­կանգնման մասին» սահմա­նադրա­կան Ակտ, որի նախա­բա­նում արձա­նագրված է, որ Ադրբե­ջա­նը 1828 եւ 1920 թվա­կաննե­րին ցարա­կան եւ բոլշեւիկյան Ռուսաստա­նի կողմից օկուպացվել է։ Այդ Ակտը Ադրբե­ջա­նի սահմա­նադրության նախա­բա­նում ճանաչված է սահմա­նադրության հիմք։ Ադրբե­ջա­նի գործող սահմա­նադրությունը ընդունվել է 1995 թվա­կա­նին։

1998թ․ մարտի  26-ին Ադրբե­ջա­նի նախա­գահ Հեյդար Ալիեւը, ի նշա­նա­վո­րումն 1918թ․ մարտի  30–31-ին Բաքվում տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րի 70-րդ տարե­լի­ցի, ստո­րագրել է «Ադրբե­ջա­նա­կան ժողովրդի ցեղասպա­նության մասին» հրա­մա­նա­գիր։

Այդ հրա­մա­նագրի նախա­բա­նում  ասված է․ «1813 եւ 1828 թվա­կաննե­րի Գյուլիստա­նի եւ Թուրքմենչա­յի պայմա­նագրե­րի ստո­րագրումով սկսվել է ադրբե­ջա­նա­կան ժողովրդի բաժա­նումը, մեր պատմա­կան հողե­րի մասնա­տումը։ 

Ադրբե­ջա­նա­կան ժողովրդի ողբերգության շարունա­կությունը նրա հողե­րի օկուպա­ցիան էր։ Այդ քաղա­քա­կա­նության իրա­կա­նացման արդյունքում տեղի է ունե­ցել ադրբե­ջա­նա­կան հողե­րում հայե­րի զանգվա­ծա­յին վերաբնա­կե­ցում։ Ադրբե­ջա­նա­կան հողե­րի օկուպա­ցիա­յի անբա­ժա­նե­լի մաս է դարձել ցեղասպա­նությունը»։

Ի՞նչ ունենք այսօր։ 2025 թ․ օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարներ Արա­րատ Միրզո­յա­նը եւ Ջեյհուն Բայրա­մո­վը նախաստո­րագրել են «Խաղա­ղության եւ հարա­բե­րություննե­րի հաստատման մասին» պայմա­նա­գիր, որի առա­ջին հորդվա­ծը հետեւյալ բովանդա­կությունը ունի․ «Հաստա­տե­լով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդա­յին Սոցիա­լիստա­կան Հանրա­պե­տություննե­րի միջև սահմաննե­րը դարձել են համա­պա­տասխան անկախ պետություննե­րի միջազգա­յին սահմաննե­րը և որպես այդպի­սին ճանաչվել են միջազգա­յին հանրության կողմից՝ Կողմե­րը ճանա­չում են և կհարգեն միմյանց ինքնիշխա­նությունը, տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, միջազգա­յին սահմաննե­րի անձեռնմխե­լիությունը և քաղա­քա­կան անկա­խությունը»։

Հանդես գալ այս պայմա­նագրի ստո­րագրման դեմ, միայն մի բան է նշա­նա­կում՝ Ադրբե­ջա­նին հնա­րա­վո­րություն տալ, որ գործի Հեյդար Ալիեւի հրա­մա­նագրի տրա­մա­բա­նությամբ, այսինքն չճա­նա­չի Հայաստա­նի պետա­կան անկա­խությունը եւ նրա տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, այդ հիմքով երկու երկրնե­րի միջեւ սահմա­նա­զա­տում չիրա­կա­նացվի։ Ի՞նչ կհե­տեւի դրան, դժվար չէ պատկե­րացնել։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ