18.3 C
Yerevan

Հայաստա­նին Ռուս-Թուրքա­կան Սիներգիան Ձեռնտու Չէ

Հայաստա­նին Եվրա­միության հետ խոր կապեր ունե­ցող Թուրքիա՞ն է ձեռնտու՝ որպես հարեւան, թե՞՝ ռուս-թուրքա­կան սիներգիա­յի կրկնությունը։

Մուղնի

Անդրե Մորուան հիշում է, որ երբ Չերչի­լին պատմել է Բայրո­նի մասին կենսագրա­կան վեպ գրե­լու մտադրության մասին, Միացյալ թագա­վո­րության նորընտիր վարչա­պե­տը խորհուրդ է տվել ամեն օր մի հոդված գրել եւ ահա­զանգել, որ Գերմա­նիա­յի օդուժը ֆրանսիա­կա­նին գերա­զանցում է։ 

Հայաստա­նում ամեն օր պետք է գրվի, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը ռուս-թուրքա­կան սինե­գիա­յի զոհն է։ Եւ անընդմեջ հիշեցնել ՌԴ պաշտպա­նության նախա­րար Շոյգուի՝ Թուրքիա­յի հետ Ղարա­բա­ղում բարդ օպե­րա­ցիա իրա­կա­նացնե­լու հայտա­րա­րությունը։ Հայաստա­նում չի կարե­լի խոսել Ռուսաստա­նի հետ «ռազմա­վա­րա­կան ընդմիշտ դաշնակցության» մասին, որովհե­տեւ նույնիսկ ռուսաստանցի քիչ, թե շատ պարկեշտ փորձա­գետներն են խոստո­վա­նում, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը հանձնվել է, որպեսզի Ադրբե­ջա­նը գոնե ԵԱՏՄ-ին անդա­մակցի, բայց դա տեղի չի ունե­ցել եւ հազիվ թե տեղի ունե­նա։

Հայ մեկնա­բա­նը, մինչդեռ, Հայաստա­նի «արեւմտա­մետնե­րին կշտամբում է», թե ինչու՞ Նաթանյա­հուի կառա­վա­րությա­նը չեն քննա­դա­տում, չէ՞ որ Ադրբե­ջա­նին «ամե­նա­մեծ օգնությունը Իսրա­յելն է ցուցա­բե­րել»։ Ադրբե­ջա­նի սպա­ռա­զի­նություննե­րի առյուծի բաժի­նը մատա­կա­րա­րել են Ռուսաստա­նը եւ Բելա­ռուսը։ Սա կարծիք չէ, այլ՝ վիճա­կագրա­կան փաաստ։ Բայց ավե­լի կարեւոր է, որ Ադրբե­ջա­նին սպա­ռա­զի­նություններ մատա­կա­րա­րած Իսրա­յե­լը, որի թիկունքում տեսնում են «ԱՄՆ ականջնե­րը», Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը չէր, ՀԱՊԿ անդամ պետություն չէր։ Ոչ էլ Լեռնա­յին Ղարա­բա­ղում խաղա­ղա­պահ զորա­խումբ ուներ։

Ասել իրա­կա­նությունը՝ չի նշա­նա­կում Ռուսաստա­նին «թշնա­մի նշա­նա­կել»։ Ընդհա­կա­ռա­կը։ Ասել՝ նշա­նա­կում է Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը բերել պրագմա­տիկ-գործնա­կան հարթություն։ Հայաստա­նի համար դա գոյութե­նա­բա­նա­կան անհրա­ժեշտություն է, հակա­ռա­կը՝ սպառնա­լիք, երբ փորձ է արվում Հայաստա­նը վերա­դարձնել «Ռուսաստա­նի դաշնակցությամբ պատմա­կան հողեր վերա­դարձնե­լու» քարոզչությա­նը։

Եւ պետք չէ քննա­դա­տել Եվրա­միության անվտանգության եւ արտա­քին հարա­բե­րության գերա­գույն հանձնա­կա­տար Կալա­սին միայն նրա համար, որ նա Թուրքիա­յին անվա­նել է «ԵՄ կարեւոր գործընկեր»։ Քաղա­քա­կա­նությունը մի սկզբունք ունի՝ «այստեղ եւ այժմ»։ Եվրա­միությունը բացա­ռություն չէ, առաջնորդվում է տվյալ պահի իր շահե­րով։ Հայաստա­նին Եվրա­միության հետ խոր կապեր ունե­ցող Թուրքիա՞ն է ձեռնտու՝ որպես հարեւան, թե՞՝ ռուս-թուրքա­կան սիներգիա­յի կրկնությունը։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը՝  Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ