20.2 C
Yerevan

Արցա­խի Բռնա­տե­ղա­հանված Բնակչությունը Կարող Է  Իր Ներկա­յա­ցուցչությունը Ընտրել

Արցա­խի Ազգա­յին ժողո­վը պետք է հայտա­րա­րի, որ լիա­զո­րություննե­րը սպառված են, եւ ինքը այլեւս հարյուր քսան հազար մարդու չի ներկա­յացնում։

Վահրամ Աթա­նեսյան

Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Աշոտ Դանիելյա­նը մտա­դիր է մոտ ժամա­նակներս հրա­ժա­րա­կան տալ։ Այդ մասին նա իրա­զե­կել է անձամբ՝ ֆեյսբուքյան գրառման միջո­ցով։ Արցա­խի Ազգա­յին ժողո­վի լիա­զո­րություննե­րը սպառվել են անցյալ տարվա մայի­սին։ Մինչ այդ հրա­ժա­րա­կան է տվել նաեւ Արցա­խի վերջին նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նը։ Աշոտ Դանիելյա­նը հանդես էր գալիս նաեւ որպես ԱՀ նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար։ Մոտ մեկ ամիս առաջ պաշտո­նից հրա­ժարվել է նաեւ պետա­կան նախա­րար Նժդեհ Իսկանդարյա­նը։

Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին ընդա­ռաջ Աշոտ Դանիելյա­նը ֆեյսբուքում գրա­ռում է կատա­րել եւ աջակցել արմա­տա­կան ընդդի­մությա­նը։ Նա հույս է հայտնել, որ ընդդի­մությունը կհաղթի եւ Արցա­խի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ կհա­մա­գործակցի։ Ավե­լի վաղ մի խումբ ակտի­վիստներ Աշոտ Դանիելյա­նին մեղադրել են «Արցախ ֆրութ» ընկե­րությունից «երե­սունվեց միլիոն դրամ ստա­նա­լու» մեջ։ Աշոտ Դանիելյա­նը փաստը չի հերքել, բայց ասել է, որ այդ գումարնե­րը ծախսվել են իր «պաշտո­նա­կան գործունեության համար»։

Հրա­ժա­րա­կա­նի մասին Աշոտ Դանիելյա­նի ֆեյսբուքյան գրա­ռումից մոտ մեկ շաբաթ առաջ տեղե­կություն է տարածվել, որ Արցա­խի Ազգա­յին ժողո­վը հանձնա­ժո­ղով է ստեղծում, որ պետք է ուսումնա­սի­րի պետա­կան միջոցնե­րի ծախսման օրի­նա­կա­նությունը։ Իր հրա­ժա­րա­կա­նի պատճառ Աշոտ Դանիելյա­նը նշել է իր շուրջ ստեղծված մթնո­լորտը։ Խոսքը ինչի՞ մասին է, նա որեւէ մանրա­մասնություն չի ներկա­յացրել։

Արցա­խի բռնա­տե­ղա­հա­նությունից հետո մի շարք գործիչներ առա­ջարկել են դադա­րեցնել նախա­գահ Շահրա­մանյա­նի եւ Ազգա­յին ժողո­վի լիա­զո­րություննե­րը եւ ընտրել նոր ներկա­յա­ցուցիչներ։ Ոչ Շահրա­մանյա­նը, ոչ Ազգա­յին ժողո­վը այդ հորդորնե­րին չեն արձա­գանքել եւ շարունա­կել են հանդես գալ Արցա­խի բնակչության անունից։ Արցա­խի ԱԺ‑ն նույնիսկ արտա­քին քաղա­քա­կա­նության Հանձնա­ժումբ է ձեւա­վո­րել՝ ՀՀ նախկին արտգործնա­խա­րար Վարդան Օսկանյա­նի գլխա­վո­րությամբ։

Կարե­լի է ենթադրել, որ Աշոտ Դանիելյա­նը, մոտ մեկ ամիս առաջ այցե­լե­լով Ֆրանսիա, Շվեյցա­րիա եւ Նիդեռլանդներ, համոզվել է, որ միջազգա­յին հարթակնե­րում լեգի­տի­մության սուր խնդիր ունի եւ որո­շել է հեռա­նալ։ Անհա­տա­պես, գուցե, դա արդա­րացված քայլ է, բայց ի՞նչ ապա­գա է սպա­սում Արցա­խի ներկա­յա­ցուցչության ինստի­տուտին, պարզ չէ։ Ստե­փա­նա­կերտի քաղէ­լի­տան մոտ երեք տարի է՝ Հայաստա­նի իշխա­նություննե­րին մեղադրում է «Արցա­խի էջը փակե­լու» մեջ։

Արցա­խի նախա­գա­հի եւ Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորնե­րի վարքը վկա­յում է, որ նրանք, կառչած մնա­լով իրենց մանդա­տին, փաստա­ցի հասել են մի փուլի, երբ Արցա­խի ներկա­յա­ցուցչությունը սպառվել է։ Կանխամտածվա՞ծ է այդ կեցվածքը, թե՞՝ «անձնա­կան-շահա­դի­տա­կան», այլ հարց է։ Գործ ունենք ցավա­լի իրո­ղության հետ․ 

ԼՂՀ ‑ն լուծա­րած քաղա­քա­կան ուժե­րը լուծա­րել են նաեւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ընտրյալ ներկա­յա­ցուցիչնե­րի մանդա­տը, որ ԵԱՀԽ Նախա­րարնե­րի կոմի­տեն հաստա­տել է 1992 թ․ մարտի 24-ին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծա­րումը ԵԱՀԽ Նախա­րարնե­րի կոմի­տեի այդ որո­շումը չեղյալ չի հայտա­րա­րել։ Ուստի Արցա­խի բռնա­տե­ղա­հանված բնակչությունը կարող է ընտրել իր ներկա­յա­ցուցչությունը։ Իսկ դրա համար Աշոտ Դանիելյա­նի հրա­ժա­րա­կա­նը բավա­րար չէ։ Արցա­խի Ազգա­յին ժողո­վը պետք է հայտա­րա­րի, որ լիա­զո­րություննե­րը սպառված են, եւ ինքը այլեւս հարյուր քսան հազար մարդու չի ներկա­յացնում։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ