24.3 C
Yerevan

TRIPP‑ի Դեմ Պայքա­րը Սպա­սարկում Է Սյունի­քի Հարա­վը Ադրբե­ջա­նին Հանձնե­լու Օրա­կարգը

Հոխիկյա­նը պետք է «աչքե­րը բացի» եւ տեսնի, որ ԽՍՀՄ կառա­վա­րությունը 1967թ․-ին, ի դեպ, դա Լեռնա­յին Ղարա­բա­ղում Հայաստա­նի հետ միա­վորման շարժման եւ հայ-ադրբե­ջա­նա­կան «հուզումնե­րի» տարին է, որո­շել է «Անդրկովկա­սի երկա­թուղի­ներ» պետա­կան ընկե­րությունից առանձնացնել եւ կազմա­վո­րել «Ադրբե­ջա­նի երկա­թուղի­նե­րի վարչություն» հիմնարկը։

Վահրամ Աթա­նեսյան

Անհայտ մասնա­գի­տության եւ զբաղմունքի տեր Նաի­րի Հոխիկյա­նը ֆեյսբուքում գրա­ռում է կատա­րել եւ Հայաստա­նը անվա­նել «թուրա­նա­կան աշխարհի կոկորդում հարյուրամյա ոսկոր, որ Նիկոլ Փաշինյա­նը ջարդել է»։

Խոսքը TRIPP նախագծի մասին է։

Հոխիկյա­նը Հայաստա­նի պատմությա­նը անտեղյակ է։ Այլա­պես կիմա­նար, որ առա­ջին Հանրա­պե­տությունը իր տարածքում Օսմանյան Թուրքիա­յին երկա­թուղի­նե­րի վերահսկո­ղության իրա­վունք է տվել 1918թ․ հունի­սի 4‑ի Բաթումի պայմա­նագրով, ուստի «ոսկո­րը ջարդվել է» հենց այդ ժամա­նակ։

Բայց դա ամբողջը չէ։ Հոխիկյա­նը պետք է «աչքե­րը բացի» եւ տեսնի, որ ԽՍՀՄ կառա­վա­րությունը 1967թ․-ին, ի դեպ, դա Լեռնա­յին Ղարա­բա­ղում Հայաստա­նի հետ միա­վորման շարժման եւ հայ-ադրբե­ջա­նա­կան «հուզումնե­րի» տարին է, որո­շել է «Անդրկովկա­սի երկա­թուղի­ներ» պետա­կան ընկե­րությունից առանձնացնել եւ կազմա­վո­րել «Ադրբե­ջա­նի երկա­թուղի­նե­րի վարչություն» հիմնարկը։

Երկա­թուղու այն հատվա­ծը, որ «թուրա­նա­կան աշխարհի կոկորդին ոսկոր էր», այն է՝ գտնվում էր ՀԽՍՀ տարածքում, ենթարկեցվել է «Ադրբե­ջա­նի երկա­թուղի­նե­րի վարչությա­նը»։ 

Այսինքն, ՀԽՍՀ տարածքում երկա­թուղու քառա­սուներկու կիլո­մետրա­նոց հատվա­ծը, որ գտնվում էր Իրա­նի սահմա­նին «կպած», կառա­վարվել է Բաքվից։

Քառա­սունչորսօրյա պատե­րազմի ավարտը ազդա­րա­րող հայտա­րա­րության իմաստով երկա­թուղու այդ հատվա­ծի վերահսկո­ղությունը պետք է իրա­կա­նացնեին ՌԴ Անվտանգության դաշնա­յին ծառա­յության սահմա­նա­պահ զորքե­րը։ Ընդ որում, այդ փաստաթղթում բառ իսկ չկա, որ երկա­թուղին անցնում է ՀՀ ինքնիշխան տարածքով։ Հայաստա­նը միայն պետք է Ադրբե­ջան-Նախի­ջեւան երկկողմ հաղորդակցությա­նը չխո­չընդո­տեր։

Անցյալ տարվա օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը ԱՄՆ նախա­գա­հի վկա­յությամբ ստո­րագրել են փաստա­թուղթ, որը երկա­թուղու այդ հատվա­ծը ճանա­չում է ՀՀ իրա­վա­զո­րության ենթա­կա ենթա­կա­ռույց, տարածքը՝ միանշա­նակ հայաստա­նա­պատկան։ Այդ «երկու տողը» Ադրբե­ջա­նին պարտադրում է ճանա­չել Սյունի­քի անվե­րա­պահ հայաստա­նա­պատկա­նությունը, որով լուծվում է Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության եւ դրա նկատմամբ ինքնիշխա­նության հարցը։

Ովքեր հոգի ի բուռ պայքա­րում են այդ ճանաչման դեմ, սպա­սարկում են Սյունի­քի հարա­վի երկա­թուղին «Ադրբե­ջա­նա­կան երկա­թուղի­ներ» ընկե­րության կառա­վարմա­նը հանձնե­լու օրա­կարգը։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ