24.3 C
Yerevan

Փորձա­գի­տա­կան Խոսույթը Դիվա­նա­գի­տության Աղբյուրն Է

Եթե այս հիմնա­րար եւ անժամկե­տե­լի փաստաթղթե­րի հիման վրա Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղությունը «կապի­տուլյա­ցիոն» կամ «պարտադրված է», ապա ո՞րն է միջազգա­յին իրա­վունքից բխող այն հիմքը, որ պետք է «լինի հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության երաշխիք»։

Վահրամ Աթա­նեսյան

Քառա­սունչորսօրյա պատե­րազմի զինա­դա­դա­րի համա­ձայնա­գի­րը, որքան էլ արտա­ռոց չհնչի, «կապի­տուլյա­ցիա» են անվա­նել Իլհամ Ալիեւը եւ Հայաստա­նի նախկին երեք նախա­գահնե­րը։ 

Այսօր խոսույթը փոքր-ինչ փոխվել է։ Ալիեւը հայտա­րա­րել է, որ Հայաստա­նի հետ «խաղա­ղություն է հաստատվել Ադրբե­ջա­նի պայմաննե­րով», իսկ հայաստանյան փորձա­գի­տա­կան որոշ շրջա­նակներ դա համա­րում են «հարեւաննե­րի կողմից պարտադրված խաղա­ղություն»։

Որ ասվա­ծը իրա­կա­նության հետ ոչ մի առնչություն չունի, բավա­կան է նայել Հայաստան-Ադրբե­ջան՝ անցյալ տարվա օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում նախաստո­րագրված պայմա­նագրի պրեամբուլան։ Այնտեղ նշված են ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծության իրա­վա­կան հիմքե­րը՝ Ալմա­թիի Հռչա­կա­գիր, ՄԱԿ‑ի Կանո­նադրություն, Պետություննե­րի հարա­բե­րություննե­րի եւ միջազգա­յին իրա­վունքի սկզբունքնե­րի մասին ՄԱԿ‑ի Գլխա­վոր ասամբլեա­յի 1970թ․ Հռչա­կա­գիր, ԵԱՀԽ Հելսինկյան Եզրա­փա­կիչ ակտ։

Եթե այս հիմնա­րար եւ անժամկե­տե­լի փաստաթղթե­րի հիման վրա Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղությունը «կապի­տուլյա­ցիոն» կամ «պարտադրված է», ապա ո՞րն է միջազգա­յին իրա­վունքից բխող այն հիմքը, որ պետք է «լինի հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության երաշխիք»։

Այս հարցին ոչ ոք «հոդա­բաշխ» պատասխան չի տալիս, բայց եթե բարեխղճություն ունե­նանք եւ վերհի­շենք, թե Հայաստա­նի հետ խաղա­ղության ինչ նախա­պայմաններ էր Ալիեւը ներկա­յացնում 2021–2024 թվա­կաննե­րին եւ համե­մա­տենք նախաստո­րագրված պայմա­նագրի տասնյոթ հոդվածնե­րի հետ, ապա պարզ կդառնա, որ Հայաստա­նին խաղա­ղություն պարտադրել չի հաջողվել։ 

Խոսքը փաստաթղթի մասին է, իրա­կան խաղա­ղության ճանա­պարհը դեռ երկար եւ բավա­կան փշոտ է լինե­լու։ Եւ հենց դրա համար էլ չի կարե­լի փխրուն խաղա­ղությունը «պարտադրված» կամ «ադրբե­ջա­նա­կան պայմաննե­րով» անվա­նել։

Դա վտանգա­վոր է նախ ներազգա­յին ընկալման համար։ Սերունդնե­րը չպետք է «պարտված խաղա­ղության» բարդույթ ունե­նան։ 

Բայց ավե­լի կարեւոր է, որ հակա­ռակ կողմից չպետք է առիթ տալ, որպեսզի սպասվող բարդ գործընթացնե­րում, ինչպի­սին, մասնա­վո­րա­պես, սահմա­նա­զա­տումն է լինե­լու, հանդես գա «պայմաններ թելադրո­ղի» դիրքից։

Զգացմունքնե­րը բնա­կան եւ հարգե­լի են, եթե խոսքը բանաստեղծության կամ գեղարվեստա­կան ֆիլմի մասին է։

Քաղա­քա­կան-փորձա­գի­տա­կան խոսույթը պետք է նույնքան սառը, հաշվենկատ եւ թիրա­խա­յին լինի, որքան՝ դիվա­նա­գի­տա­կա­նը։

Դիվա­նա­գի­տության հաջո­ղության աղբյուր է նաեւ հանրա­յին կարծի­քը, իրա­վի­ճա­կի ընկա­լումը։ Դժվար է, իհարկե, բայց մենք պարտա­վոր ենք այդ «քավա­րա­նը» անցնել։

«Բանաստեղծնե­րի ժամա­նա­կը» հետո կգա։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ