24.1 C
Yerevan

Ինչու՞ Ասկե­րա­նի Ջրամբա­րը Չկա­ռուցվեց

Այդ տարածքնե­րը ավե­լի քան քառորդ դար գտնվել են հայկա­կան վերահսկո­ղության ներքո, բայց այդպես էլ չեն յուրացվել։ 

Վահրամ Աթա­նեսյան

Հուլի­սի 11-ին Իլհամ Ալիեւը ներկա է գտնվել Հակա­րո գետի վրա ջրամբա­րի հիմնարկե­քի արա­րո­ղությա­նը։ Ադրբե­ջա­նը ջրա­յին պաշարնե­րի սուր կարիք ունի։ Վերջին տարի­նե­րին Կուր գետը պարբե­րա­բար «անակնկալներ է մատուցում»։ Բավա­կան է ասել, որ Ադրբե­ջա­նի ոչ միայն շրջա­նա­յին ենթա­կա­յության բնա­կա­վայրե­րը, այլեւ Բաքուն եւ մյուս խոշոր քաղաքնե­րը առայսօր շուրջօրյա ջրա­մա­տա­կա­րարման մասին միայն երա­զում են։

Թե ինչ նպա­տակնե­րով է կառուցվում Հակա­րիի ջրամբա­րը, դժվար չէ ենթադրել։ Այդ տարածքում տասնյակ հազա­րա­վոր հեկտար ջրարբիացման կարիք ունեն։ Ջրամբա­րը կարող է նաեւ հիդրոէ­լեկտրա­կա­յա­նի կառուցման խնդիր լուծել։

Այդ տարածքնե­րը ավե­լի քան քառորդ դար գտնվել են հայկա­կան վերահսկո­ղության ներքո, բայց այդպես էլ չեն յուրացվել։ Վերջին տարի­նե­րին Աղավնո եւ Հակա­րի գետե­րի փոքր հէկ-եր են կառուցվել, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմի ընթացքում ապա­մոնտաժվել են, բացի մեկից․ այն, ըստ օդում կախված լուրե­րի՝ «երեք միլիոն դոլա­րի դիմաց անխա­փան թողնվել է ադրբե­ջանցի­նե­րին»։

Բայց դա չէ հիմնա­կան ասե­լիքս։ Քննարկվում էր 2006թ․ ԼՂՀ պետա­կան բյուջեի նախա­գի­ծը։ Կառա­վա­րությունը առա­ջարկում էր Ասկե­րան ավա­նի մերձա­կայքում ամբարտակ կառուցել, փակել Կարկառ գետի հոսքը, ամբա­րել ջուրը եւ Մարտունու եւ Ասկե­րա­նի շրջա­նում մի քանի հազար հեկտար հողե­րը ջրարբիացնել։

Այդ նախագծի ոչ պաշտո­նա­կան հիմնա­վո­րումնե­րից էր այն, որ ռազմա­կան գործո­ղություննե­րի վերսկսման եւ ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճակ ստեղծվե­լու դեպքում «կարե­լի է ամբարտա­կը պայթեցնել, հեղե­ղել Աղդա­մի հարթա­վայրա­յին տարածքնե­րը եւ դեպի Ստե­փա­նա­կերտ թշնա­մու առաջխա­ղա­ցումը կասեցնել»։

Այդ տարի խորհրդա­րա­նա­կան ընտրություններ էին տեղի ունե­ցել, նորաստեղծ «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը ներկա­յա­նա­լի խմբակցություն ուներ եւ ամեն ինչ արեց, որպեսզի այդ ծրագրի ֆինանսա­վո­րումը բյուջեի նախագծից հանվի։

Ցանկության եւ ամուր կամքի առկա­յության դեպքում, իհարկե, կառա­վա­րությունը եւ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը կարող էին քվեարկությամբ ապա­հո­վել Ասկե­րա­նի ջրամբա­րի կառուցման ֆինանսա­վո­րումը, բայց մեկ-երկու քննարկումից հետո տեղի տվե­ցին։

Ըստ երեւույթին, «հրա­հանգը իջեցվել էր Երեւա­նից»։

Ինչու՞։ Ալիեւը պատե­րազմով սպառնացե՞լ էր։

Ստե­փա­նա­կերտում, մինչդեռ, այդ ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության ծրագրի ձախո­ղումը մատուցվեց որպես իշխա­նության եւ «Ազատ հայրե­նի­քի» հայտնի գործա­րարնե­րի միջեւ «փողի համար պայքար, որտեղ ոչ մեկն է հաղթել, ոչ մյուսը»։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ