24.1 C
Yerevan

ԱՄՆ Դիրքե­րի Ամրապնդումն Ու Հայաստա­նը

Անկա­րա­յում Դոնալդ Թրամփի հռե­տո­րա­բա­նությունն ու Իրա­նի դեմ ամե­րիկյան հարվածնե­րի որոշման ժամա­նա­կա­յին համընկնումը վկա­յում են, որ Միացյալ Նահանգնե­րի և եվրո­պա­կան առա­ջա­տար երկրնե­րի միջև եղած սառնությունը որոշ չափով հաղթա­հարված է կամ գտնվում է հաղթա­հարման ճանա­պարհին։ 

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՆԱՏՕ‑ի գագաթնա­ժո­ղո­վի աշխարհա­քա­ղա­քա­կան հետև­անքնե­րը՝ շեշտադրե­լով Միացյալ Նահանգնե­րի վճռա­կան դերը Եվրո­պա­յում իր ռազմա­վա­րա­կան դիրքե­րի ամրապնդման գործում: Քննարկման առանցքում է Թրամփ-Զելենսկի հանդի­պումը, որը հերքում է այն թեզը, թե Վաշինգտո­նը մտա­դիր է միայնակ թողնել դաշնա­կիցնե­րին կամ զիջել Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նությունը։ Աթա­նեսյա­նը մանրա­մասնում է ԱՄՆ‑ի և Իրա­նի միջև առկա լարվա­ծությունը, նշե­լով, որ ամե­րիկյան թիրա­խա­յին հարվածներն ու տնտե­սա­կան լծակնե­րը ծառա­յում են որպես դիվա­նա­գի­տա­կան ճնշման միջոցներ բանակցություննե­րի վերսկսման համար։ Միևնույն ժամա­նակ, անդրա­դարձ է կատարվում Թուրքիա­յի և Իսրա­յե­լի միջև խորա­ցող հակա­սություննե­րին, որտեղ Անկա­րա­յի տարա­ծաշրջա­նա­յին հավակնություննե­րը բախվում են Արևմուտքի զսպո­ղա­կան քաղա­քա­կա­նությա­նը։ Քննարկվում է Իսրա­յե­լի կողմից Հայոց ցեղասպա­նության հնա­րա­վոր ճանաչման քաղա­քա­կան ենթա­տեքստը՝ այն դիտարկե­լով որպես սեփա­կան պետա­կան շահե­րից բխող քայլ, որն ուղղված է հայկա­կան սփյուռքի աջակցությունը ստա­նա­լուն։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ ՆԱՏՕ‑ի Անկա­րա­յի գագաթնա­ժո­ղո­վը կարև­որ էր հատկա­պես նրա­նով, որ դրա շրջա­նա­կում տեղի ունե­ցավ Միացյալ Նահանգնե­րի և Ուկրաի­նա­յի նախա­գահնե­րի կարև­որ հանդի­պումը։ Նրա խոսքով՝ այդ հանդի­պումը թուլացրեց այն նարա­տի­վը, թե ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը Եվրո­պա­յին թողնում է միայնակ Ռուսաստա­նի դեմ դիմա­կա­յության մեջ կամ թե Վաշինգտո­նը և Մոսկվան Եվրո­պա­յում ազդե­ցության գոտի­նե­րի վերա­բաշխման գաղտնի ծրա­գիր ունեն։

Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքներն ու նրանց համա­տեղ մամուլի ասուլի­սը վկա­յում են, որ նախկի­նում Սպի­տակ տանը տեղի ունե­ցած լարվա­ծությունը հաղթա­հարված է։ Նա նշեց, որ Թրամփը ներկա­յում դրա­կան է արտա­հայտվում ոչ միայն Վլա­դի­միր Զելենսկու, այլև Ուկրաի­նա­յի ներուժի և Ռուսաստա­նի հետ բանակցություննե­րում նրա հնա­րա­վո­րություննե­րի մասին։ Թուրքիա­յի նախա­գա­հի ակնկա­լիքնե­րը գագաթնա­ժո­ղո­վում լիո­վին չեն արդա­րա­ցել։ Նրա խոսքով՝ թուրքա­կան մամուլը մինչ այդ ձևա­վո­րում էր այն պատկե­րա­ցումը, թե Թուրքիան ՆԱՏՕ-ում կարող է ճանաչվել որպես Միացյալ Նահանգնե­րից հետո երկրորդ ամե­նաազդե­ցիկ ռազմա­կան ուժ ունե­ցող երկի­րը։ Սակայն նա նշեց, որ թեև Թուրքիա­յի դերն ու նախա­գահ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նի միջազգա­յին կարև­ո­րությունը ընդգծվել են, իրա­կան արդյունքնե­րը չեն համա­պա­տասխա­նել Անկա­րա­յի սպա­սումնե­րին։

Աթա­նեսյա­նը կարծում է, որ Անկա­րա­յում Դոնալդ Թրամփի հռե­տո­րա­բա­նությունն ու Իրա­նի դեմ ամե­րիկյան հարվածնե­րի որոշման ժամա­նա­կա­յին համընկնումը վկա­յում են, որ Միացյալ Նահանգնե­րի և եվրո­պա­կան առա­ջա­տար երկրնե­րի միջև եղած սառնությունը որոշ չափով հաղթա­հարված է կամ գտնվում է հաղթա­հարման ճանա­պարհին։ Նրա գնա­հատմամբ՝ այդ հանգա­մանքը կարող էր ազդել նաև Թուրքիա­յի նկատմամբ Վաշինգտո­նի ավե­լի զուսպ մոտեցման վրա։

Նախկին պատգա­մա­վո­րը նշեց, որ Թուրքիա­յի կողմից Ռուսաստա­նից ձեռք բերված S‑400 համա­կարգե­րի հնա­րա­վոր վաճառքի մասին տեղե­կություննե­րը, ինչպես նաև Գերմա­նիա­յին ամե­րիկյան «Տոմա­հավք» հրթիռնե­րի տրա­մադրման վերա­բերյալ պայմա­նա­վորվա­ծություննե­րը ցույց են տալիս, որ Եվրո­պան Ռուսաստա­նի դեմ միայնակ չէ։ Նա հավե­լեց, որ Լեհաստա­նում ամե­րիկյան ռազմա­կան ներկա­յության հնա­րա­վոր մեծա­ցումը ևս վկա­յում է ԱՄՆ‑ի կողմից Եվրո­պա­յում ռազմա­վա­րա­կան դիրքե­րի ամրապնդման մասին։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ ռուս-ուկրաի­նա­կան զինված հակա­մարտությունը գլո­բալ առումով դիտվում է որպես Արևմուտք-Ռուսաստան դիմա­կա­յություն։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նի նախա­գա­հի մամուլի քարտուղա­րի հայտա­րա­րությունը, ըստ որի խոսքը ոչ թե «հատուկ ռազմա­կան գործո­ղության», այլ լայնա­մասշտաբ պատե­րազմի մասին է, քաղա­քա­կան գնա­հա­տա­կա­նի որա­կա­կան փոփո­խություն է արտա­հայտում։

Մերձա­վոր Արև­ելքում ԱՄՆ‑ի դիրքե­րի ամրապնդման կամ թուլացման հարցում վերջնա­կան գնա­հա­տա­կան տալը դեռևս վաղ է։ Սակայն Աթա­նեսյա­նը նշեց, որ Իրա­նի ենթա­կա­ռուցվածքնե­րին հասցված ամե­րիկյան թիրա­խա­յին հարվածնե­րը ցույց են տալիս, որ այն տեսա­կե­տը, թե ԱՄՆ‑ը այդ պատե­րազմից դուրս կգա պարտված, լիո­վին հիմնա­վորված չէ։

Վահրամ Աթա­նեսյա­նը դիտարկեց, որ Իրա­նի ներսում կարող են գոյություն ունե­նալ տարբեր կենտրոննե­րի հակա­սա­կան դիրքո­րո­շումներ՝ քաղա­քա­ցիա­կան իշխա­նության, Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսի և գերա­գույն հոգև­որ առաջնորդի միջև։ Նա նշեց, որ Իրա­նի տնտե­սա­կան վիճա­կը բարդ է և առանց պատժա­մի­ջոցնե­րի վերացման երկի­րը դժվար թե կարո­ղա­նա հասնել կայուն զարգացման։ Իրա­նը շրջա­փակման պայմաննե­րում զրկվում է իր ֆինանսա­կան հիմնա­կան աղբյուրնե­րից մեկից՝ նավթի արտա­հա­նումից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ‑ի կողմից Իրա­նի նավթի արտա­հանման սահմա­նա­փա­կումնե­րը հանդի­սա­նում են դիվա­նա­գի­տա­կան ճնշման միջոց՝ Թեհրա­նին նոր բանակցություննե­րի մղե­լու նպա­տա­կով։

Աթա­նեսյա­նը կարև­ո­րեց նաև տարա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարնե­րի՝ Թուրքիա­յի, Պակիստա­նի և Պարսից ծոցի արա­բա­կան երկրնե­րի շահագրգռվա­ծությունը Իրա­նի և Միացյալ Նահանգնե­րի միջև լարվա­ծության նվա­զեցման հարցում։ Նա ասաց, որ ներկա­յում լայնա­ծա­վալ պատե­րազմի վերսկսումը քիչ հավա­նա­կան է համա­րում և սպա­սում է, որ իրա­նա-ամե­րիկյան բանակցություննե­րը կվերսկսվեն։

Վահրամ Աթա­նեսյա­նը անդրա­դարձավ նաև Իսրա­յել-Թուրքիա հարա­բե­րություննե­րին՝ նշե­լով, որ Թուրքիա­յի արտգործնա­խա­րա­րի հայտա­րա­րությունը Իսրա­յե­լի հետ բացա­հայտ հակա­մարտության պատճառնե­րի բացա­կա­յության մասին պետք է դիտարկել որպես դիվա­նա­գի­տա­կան ձևա­կերպում։ Նրա գնա­հատմամբ՝ Իսրա­յե­լի և Թուրքիա­յի միջև առկա են լուրջ հակա­սություններ Սիրիա­յի, Գազա­յի և Պաղեստի­նի հարցե­րում։

Նա ասաց, որ Թուրքիա­յի կողմից Երուսա­ղե­մի վերա­բերյալ արված հայտա­րա­րություննե­րը կարող են մեկնա­բանվել որպես տարա­ծաշրջա­նում ներկա­յություն հաստա­տե­լու հավակնություննե­րի արտա­հայտություն։ Միա­ժա­մա­նակ Աթա­նեսյա­նը նշեց, որ Իսրա­յե­լի վարչա­պե­տի կողմից ԱՄՆ նախա­գա­հին փոխանցված մտա­հո­գություննե­րը F‑35 կործա­նիչնե­րի հարցով վկա­յում են, որ Անկա­րա­յի ռազմա­կան ներուժի աճը դիտարկվում է նաև տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության համա­տեքստում։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ Իսրա­յե­լի կառա­վա­րության կողմից Հայոց ցեղասպա­նության հարցի վերա­բերյալ ընդունված որո­շումը բխում է նախև­ա­ռաջ Իսրա­յե­լի պետա­կան շահե­րից։ Նրա խոսքով՝ Իսրա­յե­լի արտա­քին գործե­րի նախա­րա­րի ելույթում շեշտը դրված էր ոչ այնքան Հայաստան-Իսրա­յել հարա­բե­րություննե­րի բարե­լավման, որքան հայկա­կան սփյուռքի հետ հարա­բե­րություննե­րի վրա։Իսրայելի կողմից արված այդ քայլը կարող է նպա­տակ ունե­նալ հայկա­կան սփյուռքի բարե­հա­ճությունը ձեռք բերե­լու։ Նա նաև նշեց, որ հայկա­կան սփյուռքի և ազգա­յին կառույցնե­րի արձա­գանքը հիմնա­կա­նում զուսպ է եղել, բացա­ռությամբ Երուսա­ղե­մի պատրիարքա­րա­նի դիվա­նա­գի­տո­րեն ձևա­կերպված հայտա­րա­րության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ