24.2 C
Yerevan

Ադրբե­ջանն Ու Հայաստա­նի Էներգե­տիկ Անվտանգությունը

TRIPP նախա­գի­ծը Հայաստա­նի համար կարող է դառնալ ոչ միայն ենթա­կա­ռուցվածքա­յին, այլև քաղա­քա­կան և աշխարհա­քա­ղա­քա­կան գործիք՝ բարձրացնե­լով երկրի կշի­ռը Եվրա­սիա­կան տարածքում։

Աննա Օհանյան

ShantNews‑ը  զրուցել է  քաղա­քա­գետ Աննա Օհանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հարա­վա­յին Կովկա­սի աշխարհա­քա­ղա­քա­կան դինա­մի­կան և Ադրբե­ջա­նի էներգե­տիկ ու քաղա­քա­կան մարտահրա­վերնե­րը։ Օհանյա­նը­հիմնա­վո­րում է, որ Բաքվի նավթա­յին պաշարնե­րի նվա­զումը ստի­պում է Ալիև­ին որո­նել տրանզի­տա­յին պետության նոր կարգա­վի­ճակ, սակայն ներքին բռնա­պե­տա­կան համա­կարգը վախե­նում է իրա­կան խաղա­ղությունից, քանի որ տնտե­սա­կան ազա­տա­կա­նա­ցումը կարող է թուլացնել կենտրո­նացված իշխա­նությունը։ Շեշտվում է, որ Հայաստա­նը պետք է վարի էներգե­տիկ դիվերսիֆի­կա­ցիա­յի քաղա­քա­կա­նություն և օգտա­գործի միջազգա­յին դիվա­նա­գի­տա­կան գործիքնե­րը սեփա­կան սուբյեկտայնությունը բարձրացնե­լու համար։ Վերջնարդյունքում, տարա­ծաշրջա­նի կայունությունը դիտարկվում է գլո­բալ հակա­մարտություննե­րի՝ մասնա­վո­րա­պես Ռուսաստան-Ուկրաի­նա պատե­րազմի և Արևմուտքի ճնշումնե­րի համա­տեքստում։

Աննա Օհանյա­նը նշեց, որ Ադրբե­ջա­նի նավթա­յին պաշարնե­րի արագ նվազման և նոր ներդրումնե­րի բացա­կա­յության պայմաննե­րում Բաքուն կանգնած է տնտե­սությունը դիվերսիֆի­կացնե­լու անհրա­ժեշտության առաջ։ Նրա խոսքով՝ խնդի­րը տեխնի­կա­կան չէ, այլ քաղա­քա­կան, քանի որ տնտե­սա­կան ազա­տա­կա­նա­ցումը կթուլացնի Իլհամ Ալիևի ստեղծած իշխա­նա­կան կենտրո­նացված համա­կարգը։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ Ալիևը փորձում է միա­ժա­մա­նակ ներկա­յա­նալ որպես խաղա­ղության գործընթա­ցի պատասխա­նա­տու մասնա­կից, սակայն իրա­կա­նում խուսա­փում է խորքա­յին խաղա­ղությունից։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը վախե­նում է ինչպես պատե­րազմից, այնպես էլ իրա­կան խաղա­ղությունից, որովհետև վերջինս կխո­րացնի տնտե­սա­կան փոխկա­պակցվա­ծությունը, ինչն իր հերթին կնվա­զեցնի իշխա­նության վերահսկո­ղության լծակնե­րը։

Աննա Օհանյա­նի գնա­հատմամբ՝ խաղա­ղության պայմա­նագրի չստո­րագրումը ևս հաշվարկված քաղա­քա­կա­նություն է։ Նա ասաց, որ այդ կերպ Ալիևը կարո­ղա­նում է վերահսկել ինչպես Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի դինա­մի­կան, այնպես էլ խաղա­ղության օրա­կարգի ինտենսի­վությունը երկրի ներսում։ Նրա խոսքով՝ պայմա­նագրի ստո­րագրումից հետո Ադրբե­ջա­նի ներքին սոցիալ-տնտե­սա­կան խնդիրներն ավե­լի տեսա­նե­լի կդառնան։

Օհանյա­նը նշեց, որ «ոչ պատե­րազմ, ոչ խաղա­ղություն» վիճա­կը ձեռնտու է Բաքվին, քանի որ թույլ է տալիս պահպա­նել տարա­ծաշրջա­նա­յին գերիշխա­նության պատրանքը։ Նա հիշեցրեց, որ ավտո­րի­տար համա­կարգե­րում, որտեղ առկա են լեգի­տի­մության պակաս և խոր տնտե­սա­կան խնդիրներ, ներքին անկա­յունությունը կարող է արտա­քին միջամտություննե­րի հիմք դառնալ։ Այդ պատճա­ռով, ըստ նրա, իշխա­նությունը շարունա­կում է պահպա­նել հայի կերպա­րը որպես արտա­քին թշնա­մի։ Ռուսաստա­նի և Ուկրաի­նա­յի պատե­րազմի, ինչպես նաև Եվրո­պա­յի աշխարհա­քա­ղա­քա­կան ինքնուրույնացման ֆոնին Հարա­վա­յին Կովկա­սի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կությունը կտրուկ աճել է։ Նրա կարծի­քով՝ Ադրբե­ջա­նը փորձում է նվա­զող նավթա­յին եկա­մուտնե­րը փոխա­րի­նել տրանզի­տա­յին դերա­կա­տա­րությամբ, սակայն միայն տրանսպորտա­յին հանգույց դառնա­լը չի կարող լրացնել նավթա­յին եկա­մուտնե­րի կորուստը։

Աննա Օհանյա­նը նշեց, որ TRIPP նախա­գի­ծը Հայաստա­նի համար կարող է դառնալ ոչ միայն ենթա­կա­ռուցվածքա­յին, այլև քաղա­քա­կան և աշխարհա­քա­ղա­քա­կան գործիք՝ բարձրացնե­լով երկրի կշի­ռը Եվրա­սիա­կան տարածքում։ Միա­ժա­մա­նակ նա ընդգծեց, որ դրա հաջո­ղությունը կախված է նաև Հայաստա­նի պետա­կան ինստի­տուտնե­րի ամրությունից և արդյունա­վետ դիվա­նա­գի­տությունից։ Ադրբե­ջա­նի տնտե­սության համար ապաշրջա­փա­կումը կենսա­կան նշա­նա­կություն ունի, սակայն անձամբ Ալիևի համար այն քաղա­քա­կան ռիսկեր է ստեղծում։ Օհանյա­նը բացատրեց, որ ազատ առևտուրը սովո­րա­բար թուլացնում է այն համա­կարգե­րը, որոնք կառուցված են մեկ անձի իշխա­նության շուրջ, քանի որ տնտե­սա­կան հնա­րա­վո­րություննե­րը դուրս են գալիս իշխա­նության անմի­ջա­կան վերահսկո­ղությունից։

Խոսե­լով Հայաստա­նի էներգե­տիկ անվտանգության մասին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ որևէ երկրի վրա ամբողջա­կան կախվա­ծություն ստեղծե­լը սխալ մոտե­ցում է։ Անհրա­ժեշտ է հնա­րա­վո­րինս դիվերսիֆի­կացնել էներգա­կիրնե­րի աղբյուրնե­րը՝ օգտա­գործե­լով ինչպես Իրա­նի, Ադրբե­ջա­նի և Ռուսաստա­նի ուղղություննե­րը, այնպես էլ զարգացնե­լով այլընտրանքա­յին և կանաչ էներգե­տի­կան։

Աննա Օհանյա­նը TRIPP‑ի վերա­բերյալ ընդգծեց, որ համա­ձայնագրում առկա է փոխա­դարձության սկզբունքը, ինչը նշա­նա­կում է, որ սահմաննե­րի բացումը նախա­տեսված է ամբողջ տարա­ծաշրջա­նի համար։ Սակայն նա շեշտեց, որ փաստաթղթի տեքստը և դրա իրա­կա­նա­ցումը տարբեր հարթություններ են, ուստի Հայաստա­նի դիվա­նա­գի­տությունը պետք է ակտի­վո­րեն աշխա­տի ԱՄՆ‑ի, Եվրո­պա­յի և Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի հետ՝ նախագծի ամբողջա­կան իրա­կա­նացման համար։

Օհանյա­նի կարծի­քով՝ Հայաստա­նի խնդի­րը չպետք է լինի միայն համա­ձայնա­գի­րը գնա­հա­տե­լը, այլ նաև սեփա­կան սուբյեկտայնության լիարժեք օգտա­գործումը։ Նա ասաց, որ երկի­րը պետք է այդ նախա­գի­ծը վերա­ծի արտա­քին քաղա­քա­կան ազդե­ցության գործի­քի՝ ավե­լի ճկուն և նախա­ձեռնող դիվա­նա­գի­տության միջո­ցով։

ԱՄՆ քաղա­քա­կա­նության մասին խոսե­լիս Աննա Օհանյա­նը նշեց, որ Վաշինգտո­նը դեռևս ունի Ադրբե­ջա­նի նկատմամբ ազդե­ցության գործիքներ, թեև, իր կարծի­քով, դրանք ամբողջ ծավա­լով չեն կիրառվում։ Նա հիշեցրեց, որ Բայդե­նի վարչա­կազմը զգա­լի ճնշում էր գործադրում փակ դիվա­նա­գի­տա­կան խողո­վակնե­րով, իսկ ներկա­յում ԱՄՆ‑ն դեռ կարող է ավե­լի մեծ դեր խաղալ գործընթա­ցում։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ Հարա­վա­յին Կովկա­սի բաց սահմաններն ու փոխկա­պակցվա­ծությունը բխում են ինչպես Հայաստա­նի, այնպես էլ Ադրբե­ջա­նի երկա­րա­ժամկետ շահե­րից։ Նրա խոսքով՝ Իրա­նի, Ռուսաստա­նի և Արևմուտքի միջև խորա­ցող հակա­սություննե­րի պայմաննե­րում Ադրբե­ջա­նը դարձել է ավե­լի խոցե­լի ենթա­կա­ռուցվածքա­յին թիրախ, ինչը մեծացնում է տարա­ծաշրջա­նա­յին կայունության արժե­քը։

Աննա Օհանյա­նը նաև քննա­դա­տեց Եվրո­պա­կան միության քաղա­քա­կա­նությունը՝ նշե­լով, որ Եվրո­պա­կան խորհրդա­րա­նը և Եվրա­հանձնա­ժո­ղո­վը հաճախ տարբեր ուղերձներ են փոխանցում Բաքվին, ինչի հետև­անքով թուլա­նում է ԵՄ ընդհա­նուր դիրքո­րո­շումը։

Ռուս-ուկրաի­նա­կան և Իրան-Իսրա­յել-ԱՄՆ հակա­մարտություննե­րի մասին խոսե­լիս նա ասաց, որ ժամա­նա­կա­կից պատե­րազմներն ապա­ցուցում են՝ պատե­րազմ սկսելն ավե­լի հեշտ է, քան այն ավարտելն ու խաղա­ղություն կառուցե­լը։ Նրա խոսքով՝ Ուկրաի­նա­յի հարվածնե­րը Ռուսաստա­նի ներսում արդեն քաղա­քա­կան և տնտե­սա­կան ճնշում են ստեղծում Կրեմլի համար։ Իրա­նի պարա­գա­յում ևս իրա­վի­ճա­կը փոխվել է․Թեհրանը դարձել է ավե­լի­պատրաստա­կամ ուղիղ դիմա­կա­յության, իսկՀորմուզի նեղուցը վերա­ծել է միջազգա­յին ճնշման կարև­որ գործի­քի։

Քաղա­քա­գե­տի գնա­հատմամբ՝ այս զարգա­ցումնե­րը ևս մեկ անգամ ընդգծում են կայուն Հարա­վա­յին Կովկա­սի կարև­ո­րությունը։ Նա կարծում է, որ Ադրբե­ջա­նի ներքին լեգի­տի­մության խնդիրնե­րը, տնտե­սության նավթա­յին կախվա­ծությունը և արտա­քին ռիսկե­րը երկի­րը դարձնում են ավե­լի խոցե­լի։

Խոսե­լով Ռուսաստա­նի մասին՝ Աննա Օհանյա­նը նշեց, որ երկի­րը զգա­լիո­րեն թուլա­ցել է թե՛ տնտե­սա­կան, թե՛ քաղա­քա­կան առումնե­րով։ Նրա կարծի­քով՝ երկա­րա­ժամկետ հեռանկա­րում Ռուսաստա­նի համար առա­վել շահա­վետ կլի­նի անցումը ավե­լի պրագմա­տիկ պետա­կան կառա­վարման, որը թույլ կտա կարգա­վո­րել հարա­բե­րություններն Արևմուտքի հետ և վերա­կանգնել տնտե­սա­կան կայունությունը։ Միա­ժա­մա­նակ նա զգուշացրեց, որ չի ցանկա­նում գերագնա­հա­տել Պուտի­նի իշխա­նության արագ թուլացման վերա­բերյալ կանխա­տե­սումնե­րը, քանի որ սոցիո­լո­գիա­կան տվյալնե­րը դեռ ցույց են տալիս նախա­գա­հի զգա­լի հանրա­յին աջակցությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ