Դոնալդ Թրամփը փաստացի Ռուսաստանի կարգավիճակը նույնականացրել է ոչ միայն Իրանի, այլեւ լիբանանյան «Հըզբալա» խմբավորման հետ։ Դա ցույց է տալիս, որ Սպիտակ տունը ռուս-ուկրաինական զինված հակամարտության վերաբերյալ մոտեցումները վերանայում է։
Վահրամ Աթանեսյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանական է համարել, որ կստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրենքը։ Այդ մասին նա ասել է Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդիի հետ բանակցություններից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Խոսքը երկկուսակցական օրինագծի մասին է, որ նախաձեռնել էր հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Վերջինս անցյալ շաբաթ Ուկրաինայից վերադառնալուց հետո «անսպասելի կարճատեւ հիվանդությունից» հետո վախճանվել է։
Թրամփը խոսել է նաեւ Լինդսի Գրեհեմի մահվան շուրջ «տասնյակ վարկածների» մասին։ Նա համոզված է, որ սենատորի մահվան պատճառը նրա առողջական վիճակն է։ Ավելի վաղ մամուլում տեսակետ է տարածվել, որ Գրեհեմը «կարող էր դառնալ «Մոսադի» զոհը, քանի որ ՆԱՏՕ‑ի գագաթաժողովի շրջանակներում պաշտպանել է Թուրքիային ամերիկյան F‑35 կործանիչներ վաճառելու գաղափարը»։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրենքի մասին ԱՄՆ նախագահը ուշագրավ վերապահում է արել։ Նա ասել է, որ լիարժեքության համար պատժամիջոցներ պետք է սահմանվեն նաեւ Իրանի եւ «Հըզբալա»-ի դեմ։
Դոնալդ Թրամփը փաստացի Ռուսաստանի կարգավիճակը նույնականացրել է ոչ միայն Իրանի, այլեւ լիբանանյան «Հըզբալա» խմբավորման հետ։ Դա ցույց է տալիս, որ Սպիտակ տունը ռուս-ուկրաինական զինված հակամարտության վերաբերյալ մոտեցումները վերանայում է։
Առայժմ տեղեկություն չկա, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը երբ է Սենատում քվեարկության դրվելու։ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին երեքուկես ամիս է մնացել։ Ըստ երեւույթին, Սպիտակ տունը օրինագծի ընդունման ճանապարհին «կանաչ լույս կվառի» սեպտեմբերին։
Նույն ամսում կկայանան ՌԴ պետական դումայի ընտրությունները։ Ակնկալվում է, որ պատգամավորական կազմում զգալի տեղ կունենան ուկրաինական պատերազմ անցած զինվորականներ։

Փորձագիտական իշխող տպավորություն է, որ դումայի ընտրություններից հետո Պուտինը «զորահավաք կանցկացնի», որպեսզի անցնի «լայնածավալ հարձակման»։
Մեկ տարի առաջ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Ուկրաինայի հարցում «ընդհանուր մոտեցումներ ունեին»։ Այսօր իրավիճակ է փոխվել։
Վահրամ Աթանեսյան
