Հայաստան

Ժողովուրդը Պետություն Է Ուզում

Մեր հասարակությունը շատ է սիրում իր հայրենիքը, բայց չի կարողանում հասկանալ ու ընդունել պետություն ասվածն իր ողջ իմաստով ու արժեքով։

Հակոբ Մովսես

1inAM-ի հյուրն է մշակույթի նախկին նախարար, ՀՌՀ անդամ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը:

Զրույցի սկզբում ընդհանուր առմամբ խոսվել է ընդդիմության ու նրա որակի մասին: Շոշափվել է «ընդդիմություն» երևույթը, քննարկվել է, թե ընդդիմություն ասվածն իրենից ինչ է ներկայացնում ու ինչ պիտի ներկայացնի իրականում:

Ընդդիմությունը պետության դեմքն է, ասաց Հակոբ Մովսեսը: Նա ավելացրեց, որ ներկայիս իշխանությունների ամենամեծ թերությունը հավանաբար այն է, որ իրենք չունեն լավ ու որակյալ ընդդիմություն:

Հաղորդավարը հետաքրքիր բնութագրիչներ անցկացրեց իդեալական ֆորմայի մասին և հարց ուղղեց, թե ինչ է պետք անել, որպեսզի ունենալ գերմանական մեքենա, շվեյցարական ժամացույց, ամերիկյան իշխանություն, անգլիական ընդդիմություն: Հակոբ Մովսեսը հատուկ անդրադարձավ նրան, որ անգլիական ընդդիմությանը հատուկ անվանում են «Նորին Մեծություն Ընդդիմություն», այսինքն ընդդիմությունը հանդես է գալիս ոչ թե պետության դեմ, ինչպես, որ մեզանում է, այլ իշխանության սխալները շտկելու, հղկելու համար: Անգլիական ընդդիմությունը թագուհու և Անգլիայի ընդդիմությունն է հանուն Անգլիայի, ոչ թե ընդդիմություն՝ ընդդեմ Անգլիայի: Սրանում է կայանում ոչ միայն տարբերությունները, այլև հայաստանյան ընդդիմության հիմնական ու էական ձախողումները:

Հակոբ Մովսեսը այդ ամբողջ հարցին անդրադարձավ խորքային, հոգեբանական մակարդակով, ցույց տալու համար, որ ցանկացած խնդիր ոչ թե հենց այնպես օդից ձևավորվում է և լուծվում գոռգոռացների միջոցով, այլ ունի ձևավորման երկար ու բարդ գործընթաց ու դրա լուծումն էլ կայանում է երկար ու բարդ ճանապարհով: Պատմությունն ինքը ցույց է տալիս և՛ ճիշտ ճանապարհը, և՛ սխալներն ու բացթողումները:

Ընդդիմությունը, որ պիտի այս օրերին իշխանության մեջքին կանգնած լինի նրան օգնելու և ամրացնելու համար, քանի որ բարդ օրեր են և իշխանությունը ստիպված է բանակցել ծանր պատերազմից հետո ձևավորված իրականության շուրջ: Բայց դրան հակառակ՝ ընդդիմությունը կարծես մեջքից հարվածելիս լինի հենց նույն իշխանությանը:

Հակոբ Մովսեսը ցավով նշեց, որ մեր հասարակությունը չի կարողանում տարբերակել հայրենիք և պետություն ասվածը: Մեր հասարակությունը շատ է սիրում իր հայրենիքը, բայց չի կարողանում հասկանալ ու ընդունել պետություն ասվածն իր ողջ իմաստով ու արժեքով:

Որպես օրինակ նա բերեց օրինակ այն, թե ինչպես է հասարակ քաղաքացին վճարում ավելացված արժեքի հարկ: Նա չի վճարում և կարծում է, որ այդպես էլ պիտի լինի քանի որ չի հասկանում, թե ինչ է նշանակում ԱԱՀ կարևորությունը պետության համար: Բայց այդ նույն քաղաքացին պատրաստ է մեռնել իր հայրենիքի համար, որը և արել ու անում է:

Ինչո՞ւմն է խնդիրն այդ դեպքում: Հակոբ Մովսեսը հստակ ասաց, որ այսքան տարի իշխանությունները չեն կարողացել ժողովրդին հարազատ գաղափարները աներևույթից երևութական ու պարզ, հասկանալի դաշտ բերել, ներկայացնել նրան իրականությունը:

Այսօր ընդդիմությունը գոռում է Արցախը հետ բերելու մասին: Դրանք հաճելի ու հուզական տողեր են, բայց հարկավոր է հասկանալ, թե ինչն է հարմար էմոցիոնալ դաշտում խաղարկելու համար, ինչը՝ քաղաքական:

Ամենից բարդն այն է, որ մեր ընդդիմությունը չի կայանում որպես պետական ինստիտուտ: Ընդդիմությունը ևս իշխանություն է: Ընդդիմությունը պետության դեմքն է:

Հակոբ Մովսեսն ասաց, որ ժողովրդի 54 տոկոսը այդ ծանր պատերազմից հետո էլ իշխանությանը քվե տվեց ու դա ոչ թե պայմանավորված է հների չվերադարձի պայամանով, այլ այն, որ ժողովուրդն իր պետությունն է ուզում, իր կորցրած ինքնուրույնությունը և հավատում է, որ այս իշխանությունները կանեն այդ ամենը: Հակառակ դեպքում, եթե զուտ ընտրելու շարժառիթը լիներ հների վերադարձը բացառելը, ապա մարդիկ կընտրեին տասնյակ այլ կուսակցությունների, այլ ոչ թե հենց իշխանությանը:

Հակոբ Մովսեսը մի քանի օրինակ բերեց, որ պետությունը կայանում է ու շարունակում է կայանալ: Ոչինչ բացառել չի կարելի, բայց պետք է հասկանալ դեմքերի իրական էությունը:

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *