16.4 C
Yerevan

Ռուս-թուրքա­կան վանդակ

Մաս 4

Հայոց Ցեղասպա­նությունը ինքն իրե­նով առանձին մի երև­ույթ չէր, այլ հանդի­սա­նում է առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի անբա­ժա­նե­լի մի մաս: Եվ ոչ միայն այն պատճա­ռով, որ այն տեղի է ունե­ցել այդ պատե­րազմի տարի­նե­րին, այլև այն պատճա­ռով, որ տեղի է ունե­ցել այդ պատե­րազմի հետև­անքով:

Հրանտ Տէր-Աբրա­համյան

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան, «մարտա­կան Եղբայրություն» Միա­բա­նության համա­հիմնա­դիր Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի «Ռուս-թուրքա­կան վանդակ» հաղորդա­շա­րի 4‑րդ հատվա­ծը:

Այս մասում Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը խոսեց առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի, հայոց ղեցասպա­նության պատճառնե­րի նախադրյալնե­րի մասին:

Նախորդ հատվածնե­րում և 3‑րդ մասում հատկա­պես ներկա­յացվել էր, թե ինչ ճանա­պարհով էր զարգա­նում ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը արդեն բալկանյան պատե­րազմում և ինչ հետաքրքիր փոփո­խություններ էին տեղի ունե­նում այդ հարա­բե­րություննե­րում և թե ինչ վիճա­կում էր գտնվում հայությունը:

Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմ բառերն ասե­լիս մենք բոլորս իհարկե հիշում ենք Հայոց Ցեղասպա­նությունը: Բայց խնդիրն այն է, որ Հայոց Ցեղասպա­նությունը մենք սովո­րա­բար դիտարկում ենք այդ ամե­նից դուրս և փորձում հասկա­նալ որպես առանձին մի երև­ույթ, ինչն իհարկե սխալ է: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը հստակ նշեց, որ Հայոց Ցեղասպա­նությունը ինքն իրե­նով առանձին մի երև­ույթ չէր, այլ հանդի­սա­նում է առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի անբա­ժա­նե­լի մի մաս: Եվ ոչ միայն այն պատճա­ռով, որ այն տեղի է ունե­ցել այդ պատե­րազմի տարի­նե­րին, այլև այն պատճա­ռով, որ տեղի է ունե­ցել այդ պատե­րազմի հետև­անքով: Հայոց Ցեղասպա­նությունը միայն թուրքա­կան անհասկա­նա­լի ագրե­սիա­յի հետև­անք չէր, այլ միջազգա­յին մեծ քաղա­քա­կա­նությա­նը մատուցված զոհե­րից մեկը: Մենք գուցե և կարո­ղա­նա­յինք խուսա­փել այդ ամե­նից, եթե ավե­լի ճկուն և պատրաստ լինեինք մեծ քաղա­քա­կա­նությա­նը և ամեն ինչին նայեինք լուրջ ու կշռա­դատված տեսանկյունից, այլ ոչ թե զուտ հուզա­կան և առա­վե­լա­գույնս միա­կողմա­նի:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը հաղորդա­շա­րի ընթացքում նախ խոսեց առա­ջին համաշխարհա­յի­նի բռնկման  մասին, մի քանի հայտնի և ոչ այդքան հայտնի պատճառնե­րի մասին ևս մեկ անգամ նշե­լով, որ Հայոց Ցեղասպա­նությունը այդ մեծ պատե­րազմի մի անբա­ժան մասն է կազմում:

Պատե­րազմը փաստա­ցի սկսվեց սերբ ծայրա­հե­ղա­կան «Մլա­դա Բոսնիա» կազմա­կերպության անդամ Գավրի­լո Պրինցի­պի կողմից Ավստրո-Հունգա­րիա­յի թագա­ժա­ռանգ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդի­նանդի սպա­նությունից հետո: Ավստրիա­ցի­նե­րը սերբե­րին պահանջներ ներկա­յացրին հետաքննության համար, իսկ հետո պատե­րազմն հայտա­րա­րե­ցին Սերբիա­յին: Ռուսաստա­նը պատե­րազմ հայտա­րա­րեց Ավստրո-Հունգա­րիա­յին, Գերմա­նիան՝ Ռուսաստա­նին, Անգլիան ու Ֆրանսիան՝ Գերմա­նիա­յին, Ավստրո-Հունգա­րիան՝ նրանց: Մի խոսքով սկսվեց առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմը:

Իհարկե այդ ամե­նը տեղի չունե­ցավ այսպես ասած միանգա­մից կամ հանկարծա­կի: Պատե­րազմին բոլորն էին պատրաստվում: Անգլիան ամեն կերպ իրեն փորձում էր իբրև թե չեզոք դրսև­ո­րել, բայց պատե­րազմին խառնվեց բելգիա­կան չեզո­քությունը պահպա­նե­լու համար, իսկ ռուսներն էլ «փրկում էին» արև­ելյան եվրո­պա­յի սլա­վոննե­րին, թեև հայտնի է, որ հենց իրենց ջանքե­րով քանդվեց այդ սլա­վո­նա­կան դաշինքը և ուղղվեց անդամնե­րից մեկի՝ Բուլղա­րիա­յի դեմ: 

Ինչևէ: Գերմա­նա­ցի­նե­րը հույս ունեին, որ Անգլիան չէր խառնվի պատե­րազմին և Ֆրանսիան միայնակ կմնա: Ռուսնե­րը ևս պատրաստվում էին այդ պատե­րազմին: Նրանք ամեն ինչ արե­ցին, որ թուրքե­րը մտնեն պատե­րազմի մեջ և նույնիսկ ոչ թե իրենց կողմից, այլ իրենց դեմ: Այդ ամե­նա­լավ առի­թը կլի­ներ նեղուցնե­րի հարցը լուծե­լու համար և քանի որ ճանա­պարհը դեպի նեղուցներ երկու գծով էին՝ բալկաննե­րով և Արևմտյան Հայաստա­նով, ապա ռուսներն օգտա­գործե­ցին և՛ հայկա­կան զանգվածնե­րի տրա­մա­բա­նությունը,  և՛ բալկանյան սլա­վոննե­րին «փրկե­լու» պատճա­ռը, նախա­պես քանդե­լով իրենց իսկ կողմից ստեղծված սլա­վո­նա­կան դաշինքը և խանգա­րե­լով բուլղարնե­րին գրա­վե­լու Կ.Պոլիսը: 

Իսկ ի՞նչ էին անում հայե­րը: Այնպես ինչպես և այսօր, հայե­րը անհոգ նստած սպա­սում էին խաղա­ղության վերջնա­կան հաստատմա­նը: Ի վերջո Բարձր Դռան կողմից համա­ձայնություն կար հայկա­կան բարե­նո­րո­գումնե­րը սկսե­լու, արդեն իսկ պիտի ժամա­նեին եվրո­պա­ցի նահանգա­պե­տեր Հոֆն ու Վեստե­նենկը: Այնպես, որ հայե­րը սպա­սում էին, որ ամեն ինչ լավ է լինե­լու: 

1914թ. ՀՅԴ Ընդհա­նուր Ժողո­վին է ներկա­յա­նում թուրքա­կան ներկա­յա­ցուցչությունը և առա­ջարկում, որ հայե­րը ազգա­յին մակարդա­կով մասնակցեն պատե­րազմին թուրքա­կան կողմից հայե­րին անկախություն/ինքնավարություն խոստա­նա­լով Արև­ելյան Հայաստա­նում: Ինչպես հայտնի է նմա­նա­տիպ հայտա­րա­րություննէր անում էին նաև ռուսնե­րը արևմտա­հա­յությանն ազա­տագրե­լու տեսքով:

ՀՅԴ‑ն այդ պահին մերժեց թուրքե­րի առա­ջարկը և հայտա­րա­րեց, որ թուրքա­հա­յե­րը և ռուսա­հա­յե­րը կկա­տա­րեն իրենց քաղա­քա­ցիա­կան պարտքը, բայց բնակչությունը չեզոք կմնա: Հայտնի է, որ այդ չեզո­քությունը շատ կարճ տևեց և հայությունն ընտրեց ռուսա­կան կողմին:

Առա­ջին համաշխարհա­յի­նը սկսվեց և պիտի ունե­նար իր տրա­մա­բա­նա­կան հետև­անքնե­րը բոլո­րի համար:

Այսքա­նով ավարտվեց «ռուս-թուրքա­կան վանդակ» հաղորդա­շա­րի 4‑րդ մասը:

ՏԵսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ