Հայաստան

Գեներալների Մի Մասը Գործակալներ Են

Մենք ինչպես ենք փորձելու ինչ որ բանի հասնել, երբ մեր պետության կարևորագույն գործառույթներում դերակատար են արտասահմանյան գործակալական ցանցի արմատներ:

Հովսեփ Խուրշուդյան

1inAM-ի հյուրն է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը:

Հաղորդման սկզբում շոշափվեց Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմական հռետորաբանությունը, որով նա կարծես ցանկանում է զգուշացել Հայաստանին, որ եթե նույնիսկ այս իշխանությունները տարածքային պահանջներ չունեն, ապա մենք չփորձենք անգամ մտածել ռևանշի մասին:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Ալիևը շատ անգամ այդ ամենը ասում է ասելու համար, իր երկրի ու իր բնակչության համար, նա իհարկե ցանկանում է, որ Հայաստանում շատերը մտածեն, որ ամեն ինչ վերջացած է. բայց նման բան չկա, բայց  ցավոք Ալիևի բարբաջանքները հասցեատերեր գտնում են Հայաստանում: Դե իսկ եթե մենք մտածում ենք, որ Ալիևի ասածները իրենց մեջ սպառնալիք են կրում, ապա պետք է վարվել այնպես, ինչպես, որ վարվում են այդ դեպքում՝ չեզոքացնում են այդ սպառնալիքը:

Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձավ այն բանին, որ ադրբեջանցիները մշտապես փորձել են իրենց դիրքերն ամրապնդել, ամեն կերպ, այս խոսակցությունն էլ պատահական չէ ու միայն մեր ականջների համար չէ նախատեսված: ՄԵնք պիտի ուժերի գերլարումով փորձենք ամրանալ, եթե ցանկանում ենք ինչ որ բանի հասնել: Մենք ունենք շատ լավ կադրեր, ունենք մեծ ուղեղներ, բայց հարկավոր է նրանց իրար գլխի հավաքել, կենտրոնացնել մտավոր ուժը: Որովհետև մենք ուժ ունենք, բայց գտնվում ենք անկազմակերպ, գավառամիտ մակարդակում: Մեզ անխնա ոչնչացրել է նախորդ տարիներին հասարակության մեջ ամրապնդված ախտերը, հատկապես կաշառակերությունը: Կրթական վիճակը շատ վատ է:

Այդ ամենին հասնելու ճանապարհին Հովսեփ Խուրշուդյանը նշեց մի քանի շատ կարևոր գործողություններ, որոնք ոչ թե պետք է պարզապես կիրառվեն, այլ անհրաժեշտ են որպես այդպիսին: Խոսքը գնում է լյուստրացիայի, Հայաստանը գործակալական ցանցից մաքրելու մասին: Ադրբեջանցիները, ի տարբերություն մեզ, ավելի քիչ են կախված Ռուսաստանից, և դա ազատում է նրանց ձեռքերը շատ առումներով:  Նրանք կարողացել են ազատվել ռուսական ՊԱԿ(պետական անվտանգության կոմիտե)-ի ազդեցությունից: Մենք դեռևս չենք կարողացել այդ անել: Հովսեփ Խուրշուդյանը բերեց Վազգեն Սարգսյանի օրինակը, թե ինչպես էր նա պայքարում հանուն բանակաշինության և կաշառակերությունը վերացնում էր նաև ծայրահեղ միջոցներով: Հիմա թող գոնե աշխատանքից հեռացնեն: Մենք ինչպես ենք փորձելու ինչ որ բանի հասնել, երբ մեր պետության կարևորագույն գործառույթներում դերակատար են արտասահմանյան գործակալական ցանցի արմատներ: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ինքը հեղափոխությունից հետո միանգամից առաջարկել է, որ գոնե ԱԱԾ-ում, ԱԳՆ-ում լյուստրացիա կատարվի:

Նաև համեմատություն կատարվեց Ռուսաստանի հետ, ու Խուրշուդյանն ասաց, որ ռուսները հիմա բավական ծանր վիճակում են, նրանք այսպես թե այնպես խորտակվելու են: Օրինակ բերեց նրանց կողմից փառաբանված Zircon հրթիռը, որն իրականում առանձնապես մի բան չէ: Ռուսները հիմա նույնիսկ Իրաքից հետ են գնում այն հին զենքերը, որ իրենք են վաճառել:

Ռուսական գեներալիտետը ևս թաթախված է կաշառակերության մեջ, բայց եթե նրանց մի մասը գոնե միայն կաշառակեր է, ապա մեզ մոտ՝ գործակալներ են:

Եվ վերջում Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ մենք ու ռուսները դաշնակիցներ չենք, դաշնակցային իմիտացիա է արվում, բայց դաշնակիցներ չենք: Մեր միակ այլընտրանքը արևմուտքն է:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *