21.4 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս Գ

Ծագումով ոչ ռուս ազգե­րը մանա­վանդ հետաքրքրված են Սահմա­նա­դիր Ժողո­վով, որովհե­տեւ նրա­նից սպա­սում են լուծում ոչ միայն ընդհա­նուր պետա­կան հարցե­րի, որոնց մեջ շահագրգռված են ռուսնե­րին հավա­սար, իբրեւ պետության քաղա­քա­ցի­ներ, այլեւ իրանց առանձին ազգա­յին ցանկություննե­րին:

Հրանտ Տէր-Աբրա­համյան

Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություններն ու թուրքա­հա­յե­րի վախե­րը

1917թ. փետրվարյան հեղա­փո­խությունից հետո Ռուսաստա­նում քաղա­քա­կան, տնտե­սա­կան, ազգա­յին եւ այլ խնդիրնե­րի լուծումը վերա­պահված էր Սահմա­նա­դիր ժողո­վին։ Նախանշված էր հետեւյալ ուղե­գի­ծը՝ ստեղծվում էր Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րություն՝ երկի­րը անիշխա­նության չմատնե­լու համար, որի հիմնա­կան առա­քե­լությունն էր լինե­լու Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րը կազմա­կերպելն ու անցկացնե­լը։ 

Սահմա­նա­դիր ժողո­վը լինե­լու էր այն բարձրա­գույն եւ իրա­վա­զոր մարմի­նը, որը ձեւա­վո­րե­լու էր կառա­վա­րությունը եւ սահմա­նե­լու էր Ռուսաստա­նի կառա­վարման հետա­գա ընթացքը։ Սակայն առա­ջին հայացքից պարզ թվա­ցող քայլե­րը դժվա­րությամբ էին իրա­կա­նա­նում. Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րը մի քանի անգամ հետաձգվում են եւ վերջի­վերջո նշա­նակվում 1917թ. նոյեմբե­րի 12-ին (հին տոմա­րով), սակայն հոկտեմբե­րի 25-ին տեղի է ունե­նում բոլշեւիկյան հեղաշրջումը։ Հեղաշրջման օրե­րին անգամ, երբ արյունա­լի բախումներ էին տեղի ունե­նում Պետրոգրա­դում, Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րությունը խուսա­փում էր կտրուկ գործո­ղություննե­րի դիմել, փորձում էր բանակցություննե­րով ու զիջումնե­րով «լեզու գտնել» բոլշեւիկնե­րի հետ՝ տեսա­դաշտում ունե­նա­լով Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րը եւ ակնկա­լե­լով, որ դրանք կկարգա­վո­րեն նաեւ բոլշեւիկյան ապստամբության հետեւանքնե­րը։

Իշխա­նությունը զավթե­լուց հետո բոլշեւիկնե­րը շատ լավ հասկա­նում էին, որ Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րը չեղյալ հայտա­րա­րե­լը մեծա­պես կթուլացնի իրենց դիրքե­րը եւ այդ պատճա­ռով 1917թ. հոկտեմբե­րի 27-ին ժողովրդա­կան կոմի­սարնե­րի խորհուրդը հայտա­րա­րում է, որ նոյեմբե­րի 12-ին ընտրություններն անպատճառ տեղի են ունե­նա­լու։

Անդրկովկա­սը՝ ամե­նա­մեծ ընտրա­կան շրջան

Անդրկովկա­սում նույնպես բոլոր քաղա­քա­կան ուժե­րը պատրաստվում էին ընտրություննե­րին: Հայ հանրությունն ակնկա­լում էր ոչ միայն քաղա­քա­կան, հողա­յին, տնտե­սա­կան խնդիրնե­րի, այլեւ Հայկա­կան հարցի արդա­րա­ցի լուծումը։

Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություններն անցկացվե­լու էին նոր ընտրա­կան սկզբունքնե­րով, որոնք պարունա­կում էին բավա­կա­նին լայն ժողովրդա­վա­րա­կան նորա­րա­րություններ։ Մասնա­վո­րա­պես, ձայնի իրա­վունք էին ստա­նա­լու կանայք եւ զինվո­րա­կաննե­րը, վերջիննե­րիս համար ռազմա­ճա­կատնե­րում բացվե­լու էին ընտրա­կան տեղա­մա­սեր։ Բացի այդ, նվա­զեցվել էր տարի­քա­յին շեմը՝ քվեարկությա­նը կարող էին մասնակցել 20 տարին լրա­ցած բոլոր քաղա­քա­ցի­ներն ու գյուղա­ցի­նե­րը։ Վերացվել էին նաեւ կրո­նա­կան, գույքա­յին, կրթա­կան բոլոր սահմա­նա­փա­կումնե­րը։

«Մշակ» թերթը, նկա­րագրե­լով Սահմա­նա­դիր ժողո­վի կարեւո­րությունը հայ ժողովրդի կյանքում, նշում էր.

Մշակ, 4 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 235.

«Ռուսաստա­նի բոլոր ժողո­վուրդնե­րի եւ բոլոր ազգե­րի հույսը Սահմա­նա­դիր ժողո­վի վրա է: Ծագումով ոչ ռուս ազգե­րը մանա­վանդ հետաքրքրված են Սահմա­նա­դիր Ժողո­վով, որովհե­տեւ նրա­նից սպա­սում են լուծում ոչ միայն ընդհա­նուր պետա­կան հարցե­րի, որոնց մեջ շահագրգռված են ռուսնե­րին հավա­սար, իբրեւ պետության քաղա­քա­ցի­ներ, այլեւ իրանց առանձին ազգա­յին ցանկություննե­րին»:

Սահմա­նա­դիր ժողո­վի համար ամբողջ Ռուսաստա­նը բաժանվել էր 73 ընտրա­կան շրջա­նի՝ չհաշված ռազմա­ճա­կատնե­րը, որոնցից մեկը Անդրկովկասն էր։

Անդրկովկասյան ընտրա­կան շրջա­նի մեջ էին մտնում Բաքվի, Գանձա­կի, Քութաի­սիի, Թիֆլի­սի, Երեւա­նի նահանգնե­րը, Բաթումի եւ Կարսի շրջաննե­րը, Սուխումի ու Զաքա­թա­լա­յի շրջաննե­րը: Այս ընդարձակ ընտրա­կան շրջա­նը ընտրե­լու էր 36 պատգա­մա­վոր: Երկրորդ տեղում Կիեւի ընտրա­կան շրջանն էր, որ տալու էր 22 պատգա­մա­վոր:

«Մշա­կը» հետաքրքրիր տեղե­կություններ է հաղորդում ընտրություննե­րի ընթա­ցա­կարգի մասին.

Մշակ, 4 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 235.

«Ընտրության համար նշա­նակված օրե­րից մեկում ընտրո­ղը, վերցնե­լով հետը անվա­նա­կան վկա­յա­կա­նը եւ այն ընտրա­կան ցուցա­կը, որին ինքը որո­շել է ձայն տալ, գնում է ընտրության համար նշա­նակված շենքը: Այնտեղ կոմի­սիա­յի անդա­մին ներկա­յացնում է իր անվա­նա­կան վկա­յա­կա­նը, բայց ոչ ցուցա­կը։ Անդա­մը հարկ եղած ստուգությունը կատա­րե­լուց հետո՝ նրան կտա մի ծրար (կոնվերտ), ընտրա­կան կոմի­սիա­յի կնի­քը վրան։ Այս ծրա­րը ստա­նա­լով՝ ընտրո­ղը մտնում է մի առանձին սենյակ, այնտեղ ծրա­րի մեջ է դնում իր հավա­նած ցուցա­կը, այնպես որ ոչ ոք չիմա­նա, թե նա ինչ ցուցակ է դնում ծրա­րի մեջ, եւ ծրա­րը փակե­լով՝ դարձյալ գալիս է մյուս սենյա­կը, որտեղ գտնվում է կոմի­սիան, եւ փակած ծրա­րը հանձնում է նախա­գա­հին։ Նախա­գա­հը, ընտրո­ղի աչքի առաջ, նրա տված ծրա­րը ձգում է ընտրա­կան արկղի մեջ։ Ոչ ծրա­րի վրա, ոչ ցուցա­կի վրա ընտրո­ղը ոչ մի բան չպի­տի գրե, ոչ մի բան չպի­տի փոխե կամ ջնջե, հակա­ռակ դեպքում նրա ձայնը կկորչե։ Եթե սխալմամբ մի ծրա­րի մեջ միեւնույն ցուցա­կից երկու հատ գրված լինի՝ մեկը հաշվի կառնվի, իսկ մյուսը՝ ոչ, իսկ եթե մի ծրա­րի մեջ երկու կամ ավե­լի տարբեր ցուցակներ լինեն դրված՝ ոչ մեկը հաշվի չի առնվի, եւ ընտրո­ղի ձայնը կկորչի»։

Հավելյալ տեղե­կություններ կարող ենք գտնել Բաքվում լույս տեսնող «Արեւում».

«Ամեն մի կուսակցություն տպագրում եւ ցրում է իր՝ որոշ N‑ի տակ՝ ընտրա­թերթիկնե­րը, որ ունեն միա­տե­սակ ծավալ (քառորդ թերթի մեծության), որոնց վրա հիշա­տակված են թեկնա­ծունե­րի անուննե­րը։ Այսպես, Հ.Յ. Դաշնակցության ընտրա­թերթիկնե­րը կրում են հայե­րեն եւ ռուսե­րեն «Ձայն եմ տալիս Հ.Յ.Դաշնակցության N4 ցուցա­կին» մակագրությունը, որին եւ հետեւում են կուսակցության կողմից առա­ջադրված թեկնա­ծունե­րը։ …Բոլոր ընտրա­թերթիկնե­րը համարվում են յուրա­քանչյուրն իր շրջա­նում եւ ապա գյուղա­կան, քաղա­քա­յին, գավա­ռա­կան, նահանգա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղովնե­րից անցնում են Անդրկովկասյան կենտրո­նա­կան հանձնախմբին։ Վերջինս բոլոր վայրե­րից ստա­նա­լով ընտրություննե­րի արդյունքնե­րը որո­շում է, թե այս կամ այն կուսակցությունը կամ խմբակցությունը իր թեկնա­ծունե­րի ցանկից քանի պատգա­մա­վոր պիտի ուղարկի Սահմա­նա­դիր ժողով»։

Արեւմտա­հա­յե­րի սպա­սե­լիքնե­րը

Արեւմտա­հա­յե­րը, թեեւ ձայնի իրա­վունք չունեին, սակայն սպա­սե­լիքներ ունեին Սահմա­նա­դիր Ժողո­վի արդյունքնե­րից։ Եթե Ժողո­վը որո­շեր հետեւել առանձին հաշտության բոլշեւիկնե­րի նախա­ձեռնությա­նը, ապա խորա­պես կարող էր վտանգվել Արեւմտյան Հայաստա­նի ճակա­տա­գի­րը։ Իսկ եթե որոշվեր շարունա­կել պատե­րազմը եւ դաշնա­կից պետություննե­րի հետ միա­սին հասնել արժա­նա­պա­տիվ հաղթա­նա­կի, ապա հույս կար, որ Հայկա­կան հարցը եւս կստա­նար իր արդա­րա­ցի լուծումը։ 

Հայաստան, 27 հոկտեմբե­րի, 1917թ., թիվ 142. 

«Շատ բան է կախված Ռուսաստա­նեն Հայաստա­նի ապա­գա­յի վերա­բերմամբ։ Եթե Սահմա­նա­դիր ժողո­վը ձայնե­րու ջախջա­խիչ մեծա­մասնությամբ որո­շեց անջատ հաշտությունը, որ եւ կը նշա­նա­կե ամե­նաանպատվա­բեր խաղա­ղությունը, ի՞նչ պիտի ըլլան այն թերմիննե­րը որոնցմով պետք է միջին ճանա­պարհ մը գտնել Թուրքիո հետ։ 

«Ի՞նչ պիտի ըլլան այն թերմիննե­րը որոնցմով պետք է միջին ճանա­պարհ մը գտնել Թուրքիո հետ»

Եթե Թուրքա­հա­յաստա­նի հարցը Ռուսաստա­նի անջատ հաշտության պարա­գա­յին թողվի վերջնա­կան Խաղա­ղության Ժողո­վին (եւ ուրիշ կերպ չկրնար ըլլալ) ի՞նչ պիտի ըլլա արդեն գրա­ված վայրե­րու դրությունը մինչեւ համաշխարհա­յին պատե­րազմի վախճա­նը։ Ռուսա­կան պատե­րազմի վախճա­նով չլուծվիր հայկա­կան դատը։

Ահա թե ինչու Սահմա­նա­դիր ժողո­վը կը հանդի­սա­նա Հայաստա­նի հայուն համար իբրեւ մեկը այս ամե­նա­կա­րեւոր պատմա­կան իրո­ղություննե­րեն որ պիտի կատարվի, ի շարս այլոց, այս պատե­րազմին ընթացքին։ Ճշմա­րիտ հեղա­փո­խությունը Ռուսաստա­նի համար կսկսի Սահմա­նա­դիր ժողո­վով։ 

Մենք շատ կվախնանք որ Սահմա­նա­դիր Ժողով գացող հարգե­լի հայ ձայնա­վորնե­րը անհա­տա­կան նախա­ձեռնության հովե­րով տարվին եւ իրենք իրենց սիրեն «լավ մտա­ծել» ապա­գա Հայաստա­նի մասին։ Մենք չենք ըսեր, թե վատ կը մտա­ծեն, խորա­պես կը հավա­տանք այդ անհա­տա­կան նախա­ձեռնությանց բարյա­ցա­կամ ոգիին, բայց այնպես ընենք, որ այդ ոգին համա­պա­տասխա­նե Հայաստան հողա­մա­սին տերն ու տնօ­րե­նը կոչվող թուրքա­հայ ժողովրդի քաղա­քա­կան բաղձանքին եւ իրա­վունքին»:

«Կվախնանք որ Սահմա­նա­դիր Ժողով գացող հայ ձայնա­վորնե­րը անհա­տա­կան նախա­ձեռնության հովե­րով տարվին»

Ընտրություննե­րի արդյունքնե­րը

1917թ. նոյեմբե­րի 12-ին տեղի է ունե­նում Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րի առա­ջին փուլը։ Տեխնի­կա­կան խնդիրնե­րով պայմա­նա­վորված՝ որոշ շրջաննե­րում դրանք ավե­լի ուշ են անցկացվում։ 

Սահմա­նա­դիր Ժողո­վում ամե­նա­շատ ձայներ ստա­նում է Հայ Հեղա­փո­խա­կան Դաշնակցությունը։ 

Սիմոն Վրացյա­նը իր «Հայաստա­նի Հանրա­պե­տություն» աշխա­տության մեջ գրում էր.

«Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րին, Անդրկովկա­սում իրար հետ մրցող ու պայքա­րող կողմերն էին սոցիալ-դեմոկրատնե­րը (N1), որոնք դեռ գործում էին համա­ռուսա­կան կուսակցության անունով եւ բացի Վրաստա­նի քվե­նե­րից ստա­ցան նաեւ հայ, ռուս, թուրք եւ այլ քվե­ներ, ինչպես նաեւ զորա­մա­սե­րի սոցիալ-դեմոկրատ զինվորնե­րի ու սպա­նե­րի ձայնե­րը, մուսա­վաթն ու թուրք անկուսակցա­կան խմբա­կը (N 10), որ ներկա­յացնում էր մահմե­դա­կան ազգայնա­կան խավե­րը եւ Հ.Յ. Դաշնակցությունը (N 4)։

Ընտրության հետեւանքը եղավ հետեւյա­լը. սոցիալ-դեմոկրատնե­րը ստա­ցան 661934 քվե եւ տվին 12 պատգա­մա­վոր, մուսա­վա­թա­կաննե­րը՝ 615934 քվե՝ 10 պատգա­մա­վոր եւ Հ.Յ. Դաշնակցությունը՝ 558400 քվե՝ 9 պատգա­մա­վոր։»



Սահմա­նա­դիր Ժողո­վի պատգա­մա­վորներ ընտրվե­ցին հետեւյալ հայազգի գործիչնե­րը.

Հ.Յ. Դաշնակցություն

Միքա­յել Վարանդյան 
Համա­զասպ Օհանջանյան 
Հովհաննես Քաջազնունի
Սարգիս Արա­րատյան
Ստե­փան Զորյան (Ռոստոմ)
Կոնստանտին Համբարձումյան (Կոստի Համբարձում)
Ավե­տիս Տիգրա­նի Շահխա­թունյան
Կորյուն Ալեքսանդրի Գազազյան
Սիրա­կան Տիգրանյան 
Հակոբ Քրիստա­փո­րի Զավրիեւ


Սոցիալ-հեղա­փո­խա­կաններ (էսէռ)

Լեւոն Նիկո­լա­յի Աթա­բեկյան

Մենշեւիկ

Արշակ Զուրաբյան


ՌՍԴ(բ)Կ

Սարգիս Մնա­ցա­կա­նի Սարգսյան
Ստե­փան Շահումյան
Հովսեփ Արտե­մի Բեկզադյան

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ