Հայաշխարհ

Երկակի Խաղեր

Համատեղ հայտարարություններով հանդես եկել են նաև Թուրքիան և Ադրբեջանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական պայմանավորվածություններին, հատկապես ապաշրջափակման հետ կապված, այդ ամենը կարող է և հավանաբար Մոսկվա-Անկարա կապի հետաքրքրությունների շրջանակում լինել:

Շահան Գանտահարեան

1inAM-ը տեսակապով զրուցել է Լիբանանում «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանի հետ:

Զրույցն ընթացել է հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների կարգավորմանը միտված հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումների մասին, որոնք արդեն թվով հինգն են: Այդ հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ քննարկումների, երկու հստակ պայմանավորվածություն կա: Դրանցից մեկը վերաբերում է օդային բեռնափոխադրումների և որ առավել կարևոր է՝ երկու երկրների սահմանը երրորդ երկրի քաղաքացիների համար բացելուն: Հարց է ծագում, թե որն է այդ երկիրը և ընդհանրապես ինչ նշանակություն ունի այդ պայմանավորվածությունը: Ո՞ւմ օրակարգն է և ինչու: Քանի որ քիչ է հավանականությունը, որ օտարերկրացիները գան Հանաստան Թուրքիա մեկնելու համար, կամ հակառակը:

Ինչպես նշեց Շահան Գանտահարեանը, ընդհանուր գործընթացների մասին համատեղ հատարարություններով հանդես եկել են նաև Թուրքիան և Ադրբեջանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական պայմանավորվածություններին, հատկապես ապաշրջափակման հետ կապված, այդ ամենը կարող է և հավանաբար Մոսկվա-Անկարա կապի հետաքրքրությունների շրջանակում լինել: Երբ մենք խոսում ենք ապաշրջափակման մասին, պետք է չմոռանանք, որ խոսքը միայն Հայաստանին չի վերաբերում: Ապաշրջափակումը ոչ թե զուտ հայկական գործոն է և Նախիջևանի ցամաքային կապի ապահովում Ադրբեջանի հետ, այլ նաև թուրքական շահերի ու հետաքրքրությունների կետերից մեկը: Այսինքն ապաշրջափակում ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի համար, քանի որ դրա հետևանքով Թուրքիան հնարավորություն է ստանում կապվել թրքախոս միջինասիական երկրների հետ:Բայց նաև պետք չէ մոռանալ, որ ժամկետը դեռ չի ճշտվել: Ասված է շուտափույթ, իսկ այդ շուտափույթը ինչքան կտևի, բարդ է ասել: Սա ռազմավարական նշանակությունի նաև Թուրքիայի համար:

Սահմանների բացումը նաև Թուրքիային հավելյալ լծակներ է տալու և բարձրացնելու է նրա դերը: Այս ամենի ամբողջ մեխը նոյեմբերիի 9-ի համաձայնագրի իներորդ կետն է: Սա արդեն տարածաշրջանային նշանակություն ունի և միայն ցամաքային սահմանին չի վերաբերում:

Պետք է նաև հաշվի առնել, որ հիմա Հարավային Կովկասում ծավալվում է միջնորդական մրցակցություն և՛ Մոսկվայի, և աշխուժացած Բրյուսելի միջև: Հիմա թեև բոլորն ասում են, որ Արցախի կարգավիճակը չի լուծվել, բայց պետք է հասկանալ նաև, որ այդ ամենը հետևանք է դիվանագիտական խաղերի և արտահայտությունների, որոնք նպատակ ունեն տարածքաշրջանում ազդեցության գոտիներ վերցնելու և ամրացնելու: Դա մեր տարածաշրջանում խաղացողների միջև ընթացող պայքար է:

Այս ամենը կարող է նաև փոխկապակցված լինել Անկարա-Մոսկվա կապի ևս մի հնարավորություն մերձավոր Արևելքում: Այնտեղ ևս, մասնավորապես Սիրիայում թուրքերն ու ռուսներն ունեն շահերի բախում: Հենց այս պահին այդ բախումը շատ սուր չէ, բայց այն ևս կշռաքար է դառնում այդ երկուսի մեջ: Թուրքիային չի թույլատրվում մեծ ռազմական գործողություններ սկսել: Ընդ որում ոչ միայն ԱՄՆ-ը և Եվրոպան չեն թույլատրում, այլև Ռուսաստանը ևս: Երկակի խաղեր են նաև ՈՒկրաինայի հարցում: Թուրքիան դատապարտեց, բայց չմիացավ պատժամիջոցներին, նախ ընդդիմացավ, հետո սկսեց քննարկել սկանդինավյան երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *