Օրենքը նախատեսում է, որ առաջին ստուգաման դեպքում արձանագրված խախտումների համար սահմանված է 25-50 հազար ՀՀ դրամ տուգանք: Եթե վերաստուգումը հայտնաբերում է, որ այդ խախտումները վերցված չեն, ապա տնտեսվարողը տուգանվում է 150 հազար ՀՀ դրամի չափով և հետո միայն սկսվում է շահագործման արգելք դնելու գործընթացը:
Ռուբեն Խաչունց
Պետրոս Ղազարյանի հյուրն է ՀՀ ՔՏՀԱՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը:
Զրույցի թեման եղել է օրերս «Սուրմալու» առևտրի կոնտրոնում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով կան 15-ից ավելի զոհված քաղաքացիներ, տասնյակներով վիրավորներ, անհետ կորածներ, հսկայական ավերածություն, մինչև օրս էլ շարունակվում են փրկարարաորոնողական աշխատանքները:
Զրույցի ընթացքում Ռուբեն Խաչունցը ներկայացրեց, թե ընդհանրապես ինչ ընթացակարգով են տեղի ունենում ստուգումները և ինչ է նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում: Ի դեպ, հատկանշական է և այն, որ 2021թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ստուգումների ընթացքում կազմվել է վարչական ակտ՝ արձանագրված խախտումների հետ կապված:
Ռուբեն Խաչունցն իր խոսքում նշեց, որ Հայաստանում կա մոտ ութ հազար առաջին աստիճանի, այսինքն շատ բարձր սպառնալիք պարունակող օբյեկտներ: Իրենց վարչության ռեսուրսները թույլ են տալիս ստուգելու տարեկան հինգ հարյուր օբյեկտ: Այսինքն ութ հազար օբյեկտի ստուգումը միայն կտևի 16 տարի: Դա միայն առաջին աստիճանի վտանգավորության օբյեկտների ստուգումը: Բայց չէ որ կան նաև երկրորդ և երրորդ աստիճանի վտանգավորության աստիճանի օբյեկտներ:
Հասկանալի է, որ այս վիճակում նույնիսկ ստուգումները պարզապես ֆիզիկապես չեն հասցնի արձանագրել վտանգավոր խախտումները, ուր մնաց դրանց վերացմանն ուղղված աշխատանքների իրագործումը:
Պետրոս Ղազարյանը հետաքրքրվեց, թե ինչ ընթացակարգով է տեղի ունենում ստուգումները և ինչ է նախատեսված համապատասխան բացթողումների դեպքում:
Ռուբեն Խաչունցի խոսքով օրենքը նախատեսում է, որ առաջին ստուգամն դեպքում արձանագրված խախտումների համար սահմանված է 25-50 հազար ՀՀ դրամ տուգանք: Եթե վերաստուգումը հայտնաբերում է, որ այդ խախտումները վերցված չեն, ապա տնտեսվարողը տուգանվում է 150 հազար ՀՀ դրամի չափով և հետո միայն սկսվում է շահագործման արգելք դնելու գործընթացը:
Նրա խոսքով, իրենք շատ կուզեին, որ իրենց ռեսուրսները բավարար չափով հերիքեին, որպեսզի նրանք կարողանան պատշաճ մակարդակով իրականացնել և՛ ստուգումները, և՛ վերստուգումները:
Ինչ վերաբերում է Սուրմալուին, ապա 2021թ. տեղի ունեցած ստուգումների ընթացքում արձանագրվել են 16 կետանոց խախտումների ցուցակ: Այդ 16 կետերի մեջ սակայն նշված չէ մեծ քանակի պայթուցիկ նյութի առկայությունը: Իսկ պայթուցիկի առկայությունը պայթյունի հիմնական վարկածն է այս պահին:
Ռուբեն Խաչունցն ասաց, որ իերնք կսպասեն գործի քննության ավարտին, որպեսզի ստանան բոլոր հարցերի պատասխանները, իսկ թե ինչու 16 կետանոց խախտումներում չկա պայթուցիկի առկայություն, հնարավոր է այն պատճառով, որ ստուգման պահին տեսուչը պայթուցիկ չի հայտնաբերել: Այդ պայթուցիկները կարող էին այդտեղ բերվել նաև ստուգումներից հետո:
Ներկայումս նշանակված են պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փարձաքննություններ, որոնք շատ հարցերի պատասխաններ կտան:
Ռուբեն Խաչունցը նաև խոսեց կոլեկտիվ անպատասխանատվության մասին, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների, որոնք հաճախ կարող են հակասել մեկը մյուսին:
Ամբողջական տեսանյութը՝