25.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

1918թ. օգոստո­սի 1‑ին Երեւա­նի քաղա­քա­յին ակումբի թատե­րասրա­հում տեղի է ունե­նում Հայաստա­նի Հանրա­պե­տության խորհրդա­րա­նի առա­ջին հանդի­սա­վոր նիստը։

1918թ. հուլի­սի 19-ին՝ անկա­խության հռչա­կումից գրե­թե երկու ամիս անց, բազմա­թիվ դժվա­րություններ հաղթա­հա­րե­լուց հետո Երեւան են հասնում Հայոց ազգա­յին խորհրդի եւ կառա­վա­րության անդամնե­րը։

Այժմ հարկա­վոր էր ձեւա­վո­րել Հայաստա­նի օրենսդիր մարմի­նը, որի կառուցվածքի եւ կուսակցություննե­րի ընդգրկվա­ծության վերա­բերյալ քննարկումնե­րը սկսվել էին դեռեւս Թիֆլի­սում։ Հուլի­սի 20-ին Երեւա­նում տեղի է ունե­նում կառա­վա­րության եւ Հայոց ազգա­յին խորհրդի համա­տեղ նիստը, որտեղ որոշվում է, որ ապա­գա խորհրդա­րա­նը պետք է կոչվի Հայաստա­նի խորհուրդ։

Առա­ջարկվում է Խորհրդի կազմում ընդգրկել Հայոց ազգա­յին խորհրդում ներկա­յացված երեք կուսակցություննե­րը՝ նրանց թիվը եռա­պատկե­լով։ Հայոց ազգա­յին խորհուրդն ուներ 12 անդամ՝ 6‑ը Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցության ներկա­յա­ցուցիչներն էին, իսկ էսէռնե­րը, սոցիալ-դեմոկրատնե­րը եւ Հայ ժողովրդա­կան կուսակցությունն ունեին 2‑ական ներկա­յա­ցուցիչ։

ՀԺԿ‑ի անդամներ Արշա­լույս Մխի­թարյա­նը եւ Ստե­փան Մալխասյանն առա­ջարկում են Ազգա­յին խորհրդի անդամնե­րի թիվը կրկնա­պատկել «երի­տա­սարդ պետությա­նը չծանրա­բեռնե­լու համար», սակայն նրանց առա­ջարկը չի ընդունվում։ Հուլի­սի 22-ին համա­տեղ երկրորդ նիստում ՀԺԿ‑ն առա­ջարկում է խորհրդակցա­կան ձայնի իրա­վունքով Հայաստա­նի խորհրդա­րա­նում ընդգրկել նաեւ Բաքվի, Վրաստա­նի եւ այլ վայրե­րի ազգա­յին խորհրդի մեկա­կան անդա­մի, որպեսզի «կապ հաստատված լինի գոնե ամբողջ ռուսա­հա­յության մեջ»։ Դաշնակցա­կաննե­րը առարկում են, եւ ՀԺԿ‑ի առա­ջարկը չի ընդունվում։

Քաջազնունին զարմանք է հայտնում Հայ ժողովրդա­կան կուսակցության առա­ջարկի առթիվ.

«Այդ առա­ջարկը դուրս է օրենքի հասկա­ցո­ղությունից, դուրս է իրա­վունքի հասկա­ցո­ղությունից, դուրս է, վերջա­պես, պետա­կա­նության հասկա­ցո­ղությունից։ Ինչպե՞ս կարող է մի բոլո­րո­վին օտար եւ անկախ պետության հայությունը Հայաստա­նի պառլա­մենտում ներկա­յա­ցուցչություն ունե­նալ՝ թեկուզ եւ խորհրդակցա­կան ձայնով։ Ճանա­չել այդպի­սի ներկա­յա­ցուցչությունը՝ նշա­նա­կում է քանդել հայկա­կան պետությունը։ Տարօ­րի­նակ է նաեւ առա­ջարկի երկրորդ մասը, այն, որով առա­ջարկվում է Հայաստա­նի պառլա­մենտին մյուս պետություննե­րի սահմաննե­րում գտնվող Հայոց ազգա­յին խորհուրդնե­րում ներկա­յա­ցուցիչներ ունե­նալ։ Ո՞վ կճա­նա­չի այդ ներկա­յա­ցուցչի իրա­վունքնե­րը, կամ՝ որ պետությունը թույլ կտա մի օտա­րահպա­տա­կի նրա պետա­կան գործե­րի մեջ խառնվե­լու» (Հայաստա­նի անկա­խության հռչա­կումը եւ իշխա­նության կենտրո­նա­կան մարմիննե­րի ձեւա­վո­րումը, 1918թ. մայիս-հունիս, Երեւան, 2009):

Հայաստա­նի Հանրա­պե­տության խորհրդա­րա­նը

1918թ. օգոստո­սի 1‑ին Երեւա­նի քաղա­քա­յին ակումբի թատե­րասրա­հում տեղի է ունե­նում Հայաստա­նի Հանրա­պե­տության խորհրդա­րա­նի առա­ջին հանդի­սա­վոր նիստը։ Մամուլը եւ ակա­նա­տեսնե­րը գրում էին, որ քաղա­քը տոնա­կան տեսք ուներ, հազա­րա­վոր մարդիկ հավաքվել էին շենքի մոտ, զինվորնե­րը պատվո շարք էին կանգնել։ Ակումբի շենքը զարդարված էր եռա­գույն դրոշնե­րով։ Խորհրդա­րա­նի անդրա­նիկ նիստին մասնակցում էր կառա­վա­րությունը մինիստր-նախա­գահ (վարչա­պետ) Հովհաննես Քաջազնունու գլխա­վո­րությամբ։

«Մշակ», 10 օգոստո­սի, 1918թ., թիվ 157

«Ձախ կողմի օթյակնե­րում նստած էին գերման, ավստրիա­կան եւ թուրք կառա­վա­րությանց ներկա­յա­ցուցիչնե­րը, պարսից հյուպա­տո­սը, թուրքաց եւ ռուսաց ազգա­յին խորհուրդնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը, աջ կողմում նստած էին հայկա­կան կորպուսի հրա­մա­նա­տար գեն. Նազարբեկյա­նը, գեն. Սիլիկյա­նը եւ այլ զինվո­րա­կաններ: Մեկ օթյակ հատկացված էր մամուլի ներկա­յա­ցուցիչնե­րին, իսկ դահլի­ճի մեկ մասը ամֆի­թատրո­նի եւ պատշգամբի հետ միա­սին բռնել էին հյուրե­րը: Հայաստա­նի խորհրդի անդամնե­րը նստած էին հետեւյալ կարգով՝ աջ կողմը Հայ Ժողովրդա­կան կուսակցության ֆրակցիան, թուրք, եզի­դի եւ ռուս պատգա­մա­վորնե­րը, կենտրո­նը եւ ձախի մեկ մասը բռնել էր Դաշնակցության ֆրակցիան, ձախ կողմը սոց.-դեմոկրատները եւ սոց.-հեղափոխականները»:

Խորհրդա­րա­նի կազմը

Հայաստա­նի Հանրա­պե­տության առա­ջին խորհրդա­րանն ուներ 36 կուսակցա­կան պատգա­մա­վոր՝ ՀՅԴ-ից, սոցիալ-դեմոկրատնե­րից, էսէռնե­րից եւ Հայ ժողովրդա­կան կուսակցությունից։ Եւս երկու պատգա­մա­վոր անկուսակցա­կան էին։

Մահմե­դա­կաններն ունեին 6, ռուսնե­րը՝ 1, եզդի­նե­րը՝ 1 պատգա­մա­վոր։

Ընդհա­նուր առմամբ խորհրդա­րանն ուներ 46 պատգա­մա­վոր։ Ահա նրանց անուննե­րը՝

Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցություն.Ավե­տիս Ահա­րոնյան, Սիրա­կան Տիգրանյան, Սմբատ Խաչատրյան, Ավե­տիք Սահակյան, Արտա­շես Բաբալյան, Սահակ Թորոսյան, Հայկ Սարգսյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Բժիշկ Հովհաննես Տեր-Միքա­յելյան, Բժիշկ Արշակ Ղազարյան, Դրո, Հովա­կիմ Բուդաղյան, Եփրեմ Սարգսյան, Տիգրան Ռաշմաճյան, Թադեւոս Տոշյան, Արշա­լույս Աստվա­ծատրյան, Հակոբ Տեր-Հակոբյան, Արտա­շես Վանցյան։

Սոցիալ-դեմոկրա­տա­կան բանվո­րա­կան կուսակցություն՝ Արշա­վիր Մելիքյան, Հայկ Ազատյան, Միքա­յել Ղարա­բեկյան, Թադեոս Ավդալբեկյան, Ալեքսանդր Մելիք-Աղա­ջանյան, Հովհաննես Զաքարյան։

Սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կաննե­րի կուսակցություն՝ Արմե­նակ Ավե­տիքյան, Դավիթ Զուբյան, Արշամ Խոնդկարյան, Բժիշկ Գրի­գոր Տեր-Հակոբյան, Գաբրիել Տեր-Օհանյան, Գրի­գոր Տեր-Օհանյան։

Հայ ժողովրդա­կան կուսակցություն. Հովհաննես Մելիքյան, Ստե­փան Մալխասյան, Արշա­լույս Մխի­թարյան, Գարե­գին Ենգի­բարյան, Սիրա­կան Տեր-Մարտի­րոսյան, Գրի­գոր Տեր-Խաչատրյան։

Անկուսակցա­կաններ. Ստե­փան Մամի­կոնյան, Պետրոս Զաքարյան։

Մուսուլմաննե­րի պատգա­մա­վորներ. Սեյիդ-Ռիզա Միր-Բաբաեւ, Միրզա Ջաբար Մամե­դով, Ախպեր աղա Իսմա­յի­լով, Միր-Բաղիր Միր-Բաբաեւ, Մամեդ բեկ Մամեդբե­կով, Ասադ բեկ Աղա­բա­բե­կով։

Ռուսաց պատգա­մա­վոր. Իվան Իվա­նո­վիչ Զորին

Եզի­դի պատգա­մա­վոր. Յուսուֆ բեկ Թեյմուրով

Միակ լիա­զոր մարմի­նը

Ամբիոն է բարձրա­նում Ազգա­յին խորհրդի նախա­գա­հի տեղա­կալ Ավե­տիք Սահակյա­նը եւ ողջունում ներկա­նե­րին։ Նա հայտա­րա­րում է, որ այսուհե­տեւ Խորհուրդն է լինե­լու միակ լիա­զոր մարմի­նը Հայաստա­նի Հանրա­պե­տությունում:

«Այո, մեր հանրա­պե­տությունը փոքր է ու նեղ իր սահմաննե­րով, նա զրկվել է իր ամե­նագնա­հա­տե­լի երկրա­մա­սե­րից ու չի կարող իր մեջ տեղա­վո­րել ամբողջ ազգաբնա­կությունը եւ կարծես թե պայմաններ չունի անկախ գոյության համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմաննե­րը կընդարձակվեն կյանքի երկա­թե օրենքի ուժով, մեր արդար եւ անվի­ճե­լի իրա­վունքնե­րի պաշտպա­նությամբ գրա­ված հողա­մա­սե­րի վերա­բերմամբ եւ նոր բարե­կա­մա­կան դաշինքով Թուրքիա­յի ու նրա դաշնա­կից պետություննե­րի հետ, որոնց ներկա­յա­ցուցիչնե­րը ներկա են այստեղ: Մենք ընտրել ենք համա­ձայնության եւ խաղա­ղության ուղին եւ ուզում ենք հուսալ, որ չենք սխալված»,- ասում էր նա։

Դիմե­լով կառա­վա­րությա­նը՝ Ավե­տիք Սահակյա­նը հույս էր հայտնում, որ այն լծվե­լու է հայրե­նի­քի շենացման ու կայացման գործին, ամրապնդե­լու է քաղա­քա­կան ազա­տություննե­րը եւ մարդկանց սոցիա­լա­կան պահանջնե­րը։

Սահակյանն առա­ջարկում է խորհրդա­րա­նի նախա­գահ ընտրել։ ՀՅԴ ներկա­յա­ցուցիչ Սմբատ Խաչատրյա­նը խմբակցության անունից առա­ջարկում է Ավե­տիք Սահակյա­նի թեկնա­ծությունը, որին կողմ են քվեարկում բոլոր պատգա­մա­վորնե­րը, բացի սոցիալ-դեմոկրատնե­րից։

Այնուհե­տեւ ընտրվում են Խորհրդի փոխնա­խա­գահնե­րը՝ Հայ ժողովրդա­կան կուսակցությունից՝ Գ. Տեր-Խաչատրյա­նը, եւ էսէռնե­րից՝ Դավիթ Զուբյա­նը:

Զորա­հանդե­սը

Խորհրդա­րա­նի նիստից հետո փոքրիկ զորա­հանդես է տեղի ունե­նում։ Ակումբի դիմաց երկշարք կանգնած էր զորքը, եւ գեն. Նազարբեկյա­նը Խորհրդի նախա­գահ Քաջազնունու, Գերմա­նիա­յի, Թուրքիա­յի եւ Ավստրիա­յի զինվո­րա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի հետ ընդունում է զորա­հանդե­սը: Այնուհե­տեւ զինվո­րա­կան երաժշտախմբե­րի նվա­գով ու զինվո­րա­կան երթով զորքն անցնում է Աստաֆյան փողո­ցով (Աբովյան) դեպի Տեր-Ղուկասյան փողո­ցը (Նալբանդյան) եւ ուղեւորվում դեպի զորա­նոցնե­րը:

Կատաստրոֆա­յին իրա­վի­ճակ

Հայաստա­նի խորհրդի երկրորդ նիստում 1918թ. օգոստո­սի 3‑ին վարչա­պետ Հովհաննես Քաջազնունին ներկա­յացնում է կառա­վա­րության ծրա­գի­րը։

Այն բաղկա­ցած էր հինգ հիմնա­կան մասից՝ ներքին գործեր, ֆինանսներ, արդա­րա­դա­տություն, զինվո­րա­կան եւ արտա­քին գործեր։ Ծրագրի նախա­բա­նում Քաջազնունին նշում էր, որ կառա­վա­րությունը ամեն ինչ պետք է սկսի սկզբից՝ «Անձեւ քաո­սից եւ ավե­րակնե­րի կույտից, նա պետք է ստեղծի կենսունակ եւ աշխա­տունակ մի մարմին», ինչի պատճա­ռով էլ կառա­վա­րությունը չի կարող ունե­նալ բազմա­կողմա­նի եւ լայն ծրա­գիր, ուստի սահմա­նա­փակվե­լու է անհե­տաձգե­լի խնդիրնե­րի լուծումով։

«Կառա­վա­րությունը գտնում է երկի­րը այնպի­սի վիճա­կի մեջ, որի բնո­րոշման համար մի բառ կա միայն՝ կատաստրոֆա­յին: Կասեցնել քայքայման պրո­ցե­սը, հանել երկի­րը անիշխա­նա­կան վիճա­կից ու ստեղծել պետա­կան շինա­րա­րության համար անհրա­ժեշտ պայմաններ,- ահա թե ինչպես է ըմբռնում իր կոչումը ներկա կառա­վա­րությունը։ …Պարզ է, որ նա չի ընդգրկում երկրի բազմա­զան կարիքնե­րը իրենց ամբողջությամբ, որ նրա սահմաննե­րից դուրս մնում են մի շարք կարեւոր եւ արդեն հասունա­ցած խնդիրներ: Բայց կառա­վա­րությունը չի դնում հերթի այդ խնդիրնե­րը, որովհե­տեւ նրանց լուծումը այսօրվա պայմաննե­րի մեջ համա­րում է անկա­րե­լի: Կառա­վա­րությունը չի ուզում սխրանքնե­րի մեջ գցել երկի­րը լայն հեռանկարնե­րով եւ անի­րա­գործե­լի խոստումնե­րով, չի ուզում վերցնել իր վրա պարտա­վո­րություններ, որոնց կատա­րումը վեր է իր ուժե­րից: Կառա­վա­րությունը համոզված է, որ իր առա­ջադրած ծրա­գի­րը maximum է այսօրվա հնա­րա­վո­րության»,- հայտա­րա­րել էր վարչա­պե­տը։

Կառա­վա­րության առջեւ ծառա­ցած ամե­նահրա­տապ խնդիրնե­րի թվում երկրում նվա­զա­գույն անվտանգության ու ապա­հո­վության կազմա­կերպումն էր, ճանա­պարհնե­րի, երկա­թուղու եւ փոստ-հեռագրա­յին հաղորդակցության հաստա­տումը։ Պետք էր պարե­նով ապա­հո­վել բնակչությա­նը, տեղա­վո­րել գաղթա­կաննե­րին։ Ֆինանսա­կան ոլորտում կառա­վա­րությունը պետք է հիմքեր ստեղծեր սեփա­կան դրա­մը ներդնե­լու եւ կայունությունն ապա­հո­վե­լու համար։

Բանա­կա­շի­նության գործում առաջնա­յին նպա­տա­կը ոչ մեծա­թիվ, սակայն կարգա­պահ եւ ուժեղ զինված ուժեր ունե­նալն էր։

Հայաստա­նի խորհրդա­րա­նի բացումն ու կառա­վա­րության ներկա­յա­ցումը տեղի էր ունե­նում ծանրա­գույն պայմաննե­րում՝ սով, ավե­րա­ծություն, հարյուրհա­զա­րա­վոր գաղթա­կաններ, ֆինանսնե­րի լիա­կա­տար բացա­կա­յություն, ամե­նա­թո­ղություն եւ չավարտված պատե­րազմ գրե­թե բոլոր ուղղություննե­րով։ Երեւա­նում հրա­տա­րակվող «Զանգ» թերթը օգոստո­սի 4‑ին գրում էր, որ եթե Հայաստանն ուրիշ պայմաննե­րում լիներ, ապա օգոստո­սի մեկը՝ խորհրդա­րա­նի բացման օրը, ուրա­խության ու ցնծության օր կլի­ներ։

«Զանգ», 4 օգոստո­սի, 1918թ., թիվ 42

«Երեւան քաղաքն այդ օրը ուխտա­տե­ղի կլի­ներ ողջ հայության, ուր տարա­գիր ու տանջված հայը ամե­նա­հե­ռա­վոր անկյուննե­րից՝ Ամե­րի­կա­յից սկսած վերջացրած Հնդկաստա­նով՝ օր առաջ կուղարկեր իր ներկա­յա­ցուցչությունը մասնա­կից լինե­լու իր ժողովրդի մեծ ուրա­խությա­նը:

Բայց կսկի­ծով ենք նկա­տե­լու, որ Հայաստա­նի Հանրա­պե­տության բացումը՝ պատմա­կան այդ մեծ ակտը, կատարվեց շատ համեստ, խորհրդա­վոր ու զուսպ պայմաննե­րում»։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ