Ռուսաստանի թուլացումն ակնհայտ է: Իսկ մեր տնտեսությունը աշխատում է, բացի նրանից , որ շատ մարդ է եկել երկիր ու իր հետ նաև մեծ քանակի ֆինանսական ռեսուրս է բերել, նաև վառելիքն է էժանանում: Ռուսական նավթի վրա փետրվարի 5-ից սանկցիաներ են դրվում ու դա անմիջականորեն ազդելու է Ռուսաստանի տնտեսության վրա: Նրանք ստիպված են լինելու նավթը շատ ավելի էժան վաճառել, քան իրենք նախատեսում են: Թեև այդ ամենից օգտվում է նաև Թուրքիան: Ռուսաստանը հերթական անգամ փրկում է թուրքական տնտեսությանը:
Հովսեփ Խուրշուդյան
1inAM-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» հկ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:
ԵՄ-ը որոշել է երկու տարով դիտորդական խումբ ուղարկել դիտարկումներ անելու համար: Երևանը ողջունել է այդ քայլը: Բորելը հայտարարել է, որ դա հանդիսանում է ԵՄ ներգրավածության նոր փուլ:
Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այս հարցը շատ կարևոր է: Առանձնահատուկ է նաև այն, որ գալիս են արդեն ոչ թե մեկ երկու ամսով, այլ երկու տարով: Դիտորդների ներկայությունն այստեղ զսպող մեխանիզմ է հանդիսանալու: Ադրբեջանը երբեք չի համարձակվի կրակել ԵՄ դիտորդների վրա, կամ անել այնպիսի քայլեր, որոնց պատասխանը ոչ մի կերպ չի կարողանալու տալ: Մի կողմից լավ է, որ այդ երկու հարյուր դիտորդներն իրենց ներկայությամբ Հայաստանի անվտանգության ապահովողներ են դառնում, մյուս կողմից էլ իհարկե ծանր է այն փաստը, որ մենք ստիպված ենք նման միջոցառումների դիմելու, բայց ունենք այն ինչ ունենք ու պետք է օգտվել եղածից: Նրանց ներկայությունը մեզ շնչելու ժամանակ է տալիս: Մենք բանակ վերազինելու հարց ունենք, մեզ ժամանակ է պետք ու այդ ժամանակը մենք հիմա ստանում ենք ԵՄ աջակցությամբ:
Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձավ այն բանին, որ մեր վերազինմանը միշտ էլ խոչընդոտել է Ռուսաստանը և ոչ թե մեկ անգամ, այլ միշտ: Իրենց ազդեցության տակ գտնվող մեր պաշտպանության նախարարներն էլ: Ռուսաստանը մեզ զենք պիտի տար, մի քանի հարյուր մլն դոլարի զենք, բայց գումարը վերցրել է, իսկ զենքը՝ չկա: Մենք պիտի մոռանանք ռուսներից զենք գնելու հարցը: Ափսոս էն գումարը, որ տվել ենք ու չենք ստացել զենքը, բայց, Հովսեփ Խուրշուդյանի դիտարկմամբ, այդ գումարը չի կորի: Ռուսաստանն այսպես, թե այնպես չոքելու է ու երբ ժամանակը գա, Երևանն այդ գումարը հետ է պահանջելու իր հայցով: Կամ էլ կարելի է գումարի փոխարեն գազային ենթակառուցվածքները հետ բերել: Ռուսները երբեք էլ մեզ լավ զենք չեն տվել ու չեն տա, քանի որ չեն ցանկանում Հայաստանի հզորացումը:
Ռուսաստանի թուլացումն ակնհայտ է: Իսկ մեր տնտեսությունը աշխատում է, բացի նրանից , որ շատ մարդ է եկել երկիր ու իր հետ նաև մեծ քանակի ֆինանսական ռեսուրս է բերել, նաև վառելիքն է էժանանում: Ռուսական նավթի վրա փետրվարի 5-ից սանկցիաներ են դրվում ու դա անմիջականորեն ազդելու է Ռուսաստանի տնտեսության վրա: Նրանք ստիպված են լինելու նավթը շատ ավելի էժան վաճառել, քան իրենք նախատեսում են: Թեև այդ ամենից օգտվում է նաև Թուրքիան: Ռուսաստանը հերթական անգամ փրկում է թուրքական տնտեսությանը:
Հովսեփ Խուրշուդյանը նաև անդրադարձավ ԵՄ ռազմականացման հարցին: Նշելով, որ առայժմ ՀՆԱ շուրջ 2 տոկոսը հատկացվելու է ԵՄ զինմանը, իսկ երկարաժամկետ պլաններում նախատեսված գումարը կարող է հասնել մոտ կես տրիլիոն եվրոյի: Եվրոպան հենց ինքն էլ կարտադրի իր զենքը: ԵՄ-ն արդեն իսկ կարողանում է հսկողություն հաստատել այնտեղ, ուր փորձում էին Ռուսաստանն ու Թուրքիան: ԱՅդ ամենը շատ ավելի հաստատ քայլ կդառնա, երբ ԵՄ-ն նաև ռազմականացվի:
Այն հարցը, թե Ռուսաստանի շարունակական թուլացումով պայմանավորված, եթե ռուսները այստեղից գնացին, ապա արցախահայերին ո՞վ է պաշտպանելու, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ եթե ամեն ինչ գնա այնպես ինչպես հիմա ընթանում է, ապա մոտ ապագայում արևմուտքը Ադրբեջանին կանգնեցնելու է առանց նույնիսկ որևէ կրակոցի:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելը էյֆորիկ արկածախնդրություն էր, որի համար նա պատասխանտաու է և շատ խիստ: Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է Ադրբեջանի միջոցով լուծել Հայաստանի իր հարցերը, բայց արդեն ուշ է: Ռուսները, որ նույնիսկ ՀՀ վրա բացահայտ հարձակման ժամանակ որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին, սկսեցին խոսել այն ժամանակ, երբ ԵՄ-ը որոշեց դիտորդական խմբեր ուղղել: Բայց Հայաստանը մերժեց ՀԱՊԿ մոնիտորինգը և դա շատ ճիշտ քայլ էր: Ռուսներն իրենք իրենց հակահայ քայլերով հայերին հնարավորություն տվին մոտենալու Եվրոպայի հետ:
Ադրբեջանը ստիպված է դանդաղ խուսանավել, բայց նա ստիպված է լինելու իրեն նորմալ պահել, քանի որ ինքն էլ է հասկանում, որ հակառակ դեպքում իրենց սև ցուցակ են գցելու:
Ամբողջական հարցազրույցը՝