16.6 C
Yerevan

Վերա­դա­սա­վո­րումներ

Եթե միջանցքը չբացվի ու Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րը գնա այդ հանդիպմա­նը՝ դա կլի­նի խայտա­ռա­կություն։ Այստեղ կսկսվի Հայաստա­նի պարտությունը։ Իսկ եթե միջանցքը բացվի, արդեն պետք է մտա­ծել՝ ինչ անել, որ չգնան։ Գնալ՝ փակ միջանցքի պայմաննե­րում, պարզա­պես հանձնվել է, այն դեպքում երբ աշխարհի երկրնե­րի մեծ մասը, ոչ միայն արևմուտքը՝ քո կողքին են։

Արմեն Հովհաննիսյան

Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ. Ինչո՞ւ Փաշինյա­նը նորից զանգեց Պուտի­նին

Վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի հետ հեռա­խո­սազրույցի ընթացքում անդրա­դարձել է Ադրբե­ջա­նի կողմից Լաչի­նի միջանցքի շրջա­փակման հետև­անքով Լեռնա­յին Ղարա­բա­ղում ստեղծված հումա­նի­տար ճգնա­ժա­մին և կարև­ո­րել դրա հաղթա­հարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրա­ժեշտ քայլե­րի իրա­կա­նա­ցումը:

Վարչա­պե­տի աշխա­տա­կազմի փոխանցմամբ՝ անդրա­դարձ է կատարվել Լեռնա­յին Ղարա­բա­ղում ՌԴ խաղա­ղա­պահ առա­քե­լության գործունեությա­նը:

Ըստ Կրեմլի հաղորդագրության, զանգը տեղի է ունե­ցել հայկա­կան կողմի խնդրանքով։ Ընդգծենք, որ Փաշինյան- Պուտի­նի հեռա­խո­սազրույցին հետև­ել է Լավրով- Բայրա­մով հեռա­խո­սազրույցը: Մոսկվան ևս մեկ անգամ պնդել է ԱԳ նախա­րարնե­րի եռա­կողմ հանդի­պում անցկացնե­լու պատրաստա­կա­մությունը:

Քաղա­քա­գետ Արմեն Հովհաննիսյա­նի կարծի­քով՝ «ձևա­չա­փե­րի» մրցակցություն կա 2020 թվա­կա­նից ի վեր.«Մոսկվան կարծում է, որ շատ մեծ թեքում կա դեպի արևմտյան ձևա­չափ և առհա­սա­րակ դեպի արևմուտք, ու փորձում է արձա­գանքել։ Ադրբե­ջանն էլ, նկա­տենք, որ ցանկություն է հայտնում ընդգծված կերպով շարունա­կել քննարկումնե­րը հենց ռուսա­կան ձևա­չա­փում, որովհետև արևմտյան ձևա­չա­փում սպա­սումներն ավե­լի քիչ են, ունի դժգո­հություններ։ Իսկ ահա ռուսա­կան ձևա­չա­փում իր ցանկություններն ավե­լի լավ արձա­գանք են գտնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հովհաննիսյա­նի խոսքե­րով՝ նպա­տակ կա «պոկել» Հայաստանն արևմուտքից, Սոչիի նման մի փաստա­թուղթ ստո­րագրել տալ, որը միանշա­նակ կբե­րի Հայաստա­նի ու արևմտյան երկրնե­րի հարա­բե­րություննե­րի համե­մա­տա­կան սառեցման։

Արևմուտքին որո­շա­կի ազդակներ հղե­լուց հետո, ինչու՞ Հայաստա­նը նորից թեքվեց դեպի Մոսկվա, հարցին ի պատասխան, մեր զրուցա­կիցն ասաց. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ։ Դա հայտնի ձև է։ Այս կառա­վա­րությունը, սակայն, չի հասկա­նում, որ գալու է մի օր, երբ ո՛չ Ռուսաստա­նին է կարո­ղա­նա­լու դիմել, ո՛չ արևմուտքին։ Այսինքն՝ և՛-և՛-ը բերե­լու է ո՛չ‑ոչի՛։ Հստակ է, որ միայն արևմտյան ձևա­չա­փում Հայաստա­նը կունե­նա ձայն և հարգանք իր շահե­րի ու դրանք իրա­գործե­լու նկատմամբ։ Սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ քննարկման ենթա­կա չէ»։

Հայաստա­նը՝ մեջբե­րե­լով Լաչի­նի միջանքի փակման հանգա­մանքը, նախորդ անգամ հրա­ժարվեց Ռուսաստա­նի միջնորդությամբ արտգործնա­խա­րարնե­րի հանդի­պումից, կարո՞ղ է նորից հրա­ժարվել՝ հաշվի առնե­լով, որ Մոսկվան հետև­ո­ղա­կա­նո­րեն պնդում է այդ հանդի­պումն անցկացնե­լու անհրա­ժեշտությունը. «Հայաստանն ասաց՝ Լաչի­նում խնդիր կա, չենք գալիս։ Եթե միջանցքը չբացվի ու Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րը գնա այդ հանդիպմա­նը՝ դա կլի­նի խայտա­ռա­կություն։ Այստեղ կսկսվի Հայաստա­նի պարտությունը։ Իսկ եթե միջանցքը բացվի, արդեն պետք է մտա­ծել՝ ինչ անել, որ չգնան։ Գնալ՝ փակ միջանցքի պայմաննե­րում, պարզա­պես հանձնվել է, այն դեպքում երբ աշխարհի երկրնե­րի մեծ մասը, ոչ միայն արևմուտքը՝ քո կողքին են»,-ընդգծեց Հովհաննիսյա­նը։

Քաղա­քա­գետ Ռուբեն Մեհրաբյա­նի կարծի­քով՝ Հայաստա­նի կողմից եղել է հեռա­խո­սազրույցի նախա­ձեռնո­ղա­կա­նությունն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նը վերահսկե­լու են եվրո­պա­ցի դիտորդնե­րը, իսկ ռուսա­կան կողմը բավա­կա­նին հիվանդա­գին ընդունեց այդ հանգամանքը.«Հայկական կողմից նախա­ձեռնությունը պետք է որ ուղղված լիներ հենց այդ հարցե­րի պարզա­բանմա­նը՝ առ այն, թե ինչով է դա պայմանավորված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյա­նի խոսքե­րով՝ դատե­լով հաղորդագրություննե­րից, խոսակցության գլխա­վոր թեման եղել է իրա­վի­ճա­կը հակա­մարտության գոտում և ընդհանրա­պես Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րը, որոնք, ըստ մեր զրուցակցի, ճգնա­ժա­մի մեջ են։

Ինչ վերա­բե­րում է Բայրա­մով-Լավրով հեռա­խո­սազրույցին, ապա Մեհրաբյա­նի դիտարկմամբ, եռա­կողմ հանդի­պում անցկացնե­լու ցանկությունը դեռ չի նշա­նա­կում, որ դա կարող է իրա­կա­նություն դառնալ.«Ռուսաստանը որևէ դերա­կա­տա­րում խաղալ չի կարող, կարող է ընդա­մե­նը վերահսկո­ղության տակ պահել գործըթնա­ցը, բայց ոչ լուծել։ Գործ ունենք բավա­կա­նին դինա­միկ զարգա­ցումնե­րի հետ։ Այնպես չէ, որ եկել հանգել ենք ինչ-որ վերջնակետի»,-եզրափակեց նա։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ