Հայաստան

Հայաստանը Պետք Է Ավելի Արագ Գործի

Իրանը ևս տեսնում է, որ Հայաստանը նաև ռազմական առումով է փորձում անկախանալ Ռուսաստանից և ինքն է փորձում Ռուսաստանի տեղը գրավել։ Բայց դա վտանգավոր բան է և ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի Հայաստանը հիմա էլ Իրանի ռազմական կցորդը դառնա ու հիմա էլ Իրանին փրկիչ ընդունի, հատկապես, որ Իրանում կրոնական գործոնը շատ մեծ ազդեցություն ունի պետական քաղաքականության վրա և անկանխատեսելի է, մյուս կողմից էլ Իրանը մշակութային առումով շատ տարբեր է։

Հովսեփ Խուրշուդյան

«Նոյյան Տապան»-ը հյուրընկալել էր «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանին։ Զրույցն ընթացել է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի սկզբունքների, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների ու դրանց շահագրգիրռ կողմերի մասին։
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ ՀՀ պատմության մեջ երբեք այնքան շատ և տեսանելի քայլեր չեն արվել դեպի Արևմուտք, որքան որ հիմա է արվում։ Նա չհամաձայնեց այն կարծիքների հետ, որ Հայաստանն ընթանում է ռուսական նավի հետևից։ Հայաստանն այսօր պրակտիկորեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից, չի մասնակցում նիստերին, չի ստորագրում նրանց բանաձևերը, դրա փոխարեն ռազմական ու քաղաքական համագործակցություն է փնտրում Եվրոպայում ու ԱՄՆ-ում, արդեն իսկ կան բազմաթիվ համագործակցային ստորագրված փաստաթղթեր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի հետ։ Հայաստանն արգելում է ՀԱՊԿ դիտորդների ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին, դրա փոխարեն հրավիրում և տեղակայում է ԵՄ դիտորդներ, ֆրանսիացիները մասնակցում են հայկական բանակի հայեցակարգային արդիականացմանը, դրա մասին ևս կա ստորագրված փաստաթուղթ։ Այդքանից հետո անմտություն է ասել, որ Հայաստանն ընթանում է ռուսական նավի հետևից։ Խնդիրներ կան այն առումով, որ եվրաինտեգրման քաղաքականության մեջ որոշ բաներ չափից ավելի դանդաղ են արվում, կիքսեր են մնում և իրենք դա քննադատում են և երբեք չեն թաքցրել։ Բայց չի կարելի բոլորին հիմարի տեղ դնել ու պնդել, որ Հայաստանն ընթանում է Ռուսաստան, երբ նույն Հայաստանն ամեն կերպ փոձում է կտրել Մոսկվայից կախվածության մեջ պահող թելերը։
Հովսեփ Խուրշուդյանը դրական գնահատեց Իրանի դեսպանի ելույթի ընթացքում հնչած այն միտքը, որ Իրանը պատրաստ է օժանդակել ցանկացած միջոցառման ու երևույթի, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, միաժամանակ չմոռանալով այն, որ Իրանը կտրականապես դեմ է ցանկացած սահմանային փոփոխության։ Բայց միաժամանակ, Իրանը դեմ է և թույլ չի տալիս, որպեսզի Հնդկաստանից զենքն իր տարածքով հասնի Հայաստան, արգելում է նաև օդային բեռնափոխադրումները։ Իսկ այդ իրավիճակում Հայաստանն այլ ելք չի ունենա, քան հսկայական մեծ ճանապարհ ընտրել, որի ընթացքում ձեռք բերված զենքը տասնապատիկ թանկ է նստում, ընդ որում չհիմնավորված թանկ։ Հովսեփ Խուրշուդյանը դա բացատրեց նրանով, որ Իրանը ևս տեսնում է, որ Հայաստանը նաև ռազմական առումով է փորձում անկախանալ Ռուսաստանից և ինքն է փորձում Ռուսաստանի տեղը գրավել։ Բայց դա վտանգավոր բան է և ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի Հայաստանը հիմա էլ Իրանի ռազմական կցորդը դառնա ու հիմա էլ Իրանին փրկիչ ընդունի, հատկապես, որ Իրանում կրոնական գործոնը շատ մեծ ազդեցություն ունի պետական քաղաքականության վրա և անկանխատեսելի է, մյուս կողմից էլ Իրանը մշակութային առումով շատ տարբեր է։
Վերլուծաբանը խոսեց նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին՝ նշելով, որ ամեն անգամ, երբ Ալիևը փորձում է ինչ որ բան խառնել այստեղ, նա ընդամենը մեկ երկու նախադասություն է ասում, որից հետո ընդդիմությունը միանգամից այդ նախադասությունները դրոշակ է դարձնում ու հուզումներ սկսելու փորձեր անում։ Օրինակ Սահմանադրության հետ կապված քննարկումները։ Այն պահից, ինչ Ալիևը հայտարարեց, որ ինքը կողմ է Հայաստանում Սահմանադրության փոփոխություններին, ընդդիմությունը միանգամից արձագանքեց՝ պահանջելով չեղարկել փոփոխությունները, քանի որ դրան կողմ է Ալիևը։ Իրականում Ալիևը չի էլ ուզում, որ Սահմանադրությունը Հայաստանում փոխվի, քանի որ դա նրան թույլ է տալիս շարունակել Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը։ Այսինքն ստացվում է, որ Ալիևը կարող է ցանկացած պահի ասել իրեն պետք եկած նախադասությունը և Հայաստանում դոմինոյի ազդեցությամբ իրարանցում առաջացնել՝ շատ լավ իմանալով, որ իր խոսքերը Հայաստանում ատելություն և հակակրանքն են առաջացնելու։ Նա այդ կերպ կառավարում է հասարակական գործընթացներ՝ ուղղելով իր նախընտրած ուղղությամբ, իսկ մենք, փոխանակ հասկանալու, թե ինչն ինչոց է, միանգամից կուլ ենք տալիս նրա խայծը։Ինչ վերաբերում է Սահմանարդության փոփոխություններին, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ նախ պետք է իրավաբաններն իրենց մասնագիտական եզրակացությունը տան և դրանից հետո ժողովուրդն ընդունի կամ չընդունի այն։ Իր կարծիքով ժողովուրդը պետք է կողմ քվեարկի այդ Սահմանադրությանը, այլ հարց է այն տեսակետը, որ այնտեղ կան որոշ անհասկանալի կետեր Անկախության հռչակագրի հետ կապված։ Այն կարծիքները, ըստ որոնց Անկախության հռչակագրում Արցախի վերամիավորման հատվածի դուրս հանումը ազգային նպատակների նահանջ է, Հովսեփ Խուրշուդյանը անհիմն համարեց, քանի որ կա նաև Արցախի անկախության հռչակագիր։ Այն պահից սկսած, ինչ Արցախն ընդունեց իր հռչակագիրը, դրանով իսկ հերքեց ՀՀ Անկախության հռչակագրում ՀՀ հետ վերամիավորման հատվածը։ Մենք այս պահին ռեալ քաղաքականության ու սթափ մտածողության հարց ունենք։ Անշուշտ, ո՛չ Արցախը, ո՛չ էլ առավել ևս Ցեղասպանությունն ու դրա դատապարտումը, ճանաչումն ու փոխհատուցումը չպետք է մի կողմ դրվի։ Դրանք պետք է մնան և շարունակեն լինեն կարևոր ՀՀ համար, բայց այդ հարցրը պարտադիր չէ, որ ռազմական առումով լուծվեն։ Գուցե և ռազմականի էլ հասնի խոսքը ապագայում, բայց հարկավոր է ունենալ մարտավարություն ու ռազմավարություն, հարկավոր է հզորացնել Հայաստանը և այնպես, որ նա ապագայում կարողանա և՛ Արցախի, և՛ Ցեղասպանության ճանաչման ու մյուս կարևոր հարցերում ուժեղ դիրքերից խոսել բոլորի հետ։ Իսկ ի՞նչ են առաջարկում ընդդիմադիրները։ Ըստ նրանց՝ պետք է միանգամից և՛ Թուրքիայից, և՛ Ադրբեջանից հենց հիմա պահանջել պատմական արդարությամբ հիմնավորված տարածքները և գնալ ու ազատագրել։ Հենց հիմա դա հնարավոր չէ։ Դրա համար ժամանակ ու տարածություն, հնարավորություն է պետք, այսինքն ռազմավարություն։ Դրան գումարած նաև այն, որ Սասնա Ծռերը ռադիկալ կերպով պահանջում է միանգամից դուրս շպրտել ռուսներին Հայաստանից։ Արդյո՞ք մենք հասկանում ենք թե ինչ է նշանակում միանգամից ծայրահեղ մակարդակում սուր բարձրացնել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ։ Ակներև է, որ ոչ։ Այդ կենացային հայրենասիրությամբ երկիրը կանգնեցրել են աղետի առաջ ու հիմա հող են պահանջում, որը չեն կարող վերցնել։ Մենք դեռևս պատրաստ չենք սեփական ուժերով հաղթել ռազմական առումով, ուստի պետք է դիվանագիտորեն հարթենք շատ հարցեր։ Արևմուքտը մեզնից երբեք էլ չի պահանջել, որ հայերը Արցախից հրաժարվեն կամ ընդունեն։ Արևմուտքն ասում է լուծիր հարցերդ հարևաններիդ հետ, որպեսզի ես և՛ ներդրումներ անեմ, և՛ քեզ դիտարկեմ որպես գործընկեր։ Արևմուտքը չի ցանականում իր շարքերում տեսնել մեկին, ով մշտական կոնֆլիկտ ու պատերազմական իրադրություն ունի իր հարևանների հետ։ Իսկ Արցախի հարցում պետք է կիրառել կոսովացման սկզբունքը։ Արցախը կարելի է հետ բերել, բայց այս դեպքում ոչ թե ռազմական, այլ քաղաքական առումով։ Մանավանդ, որ Ալիևի քաղաքականությունը հենց տանում է այն կետին, երբ հնարավոր է Սերբիայի օրինակով ձեռնարկել Արցախի կոսովացումը։
Ադրբեջանում ընտրությունների ավարտից հետո(հարցազրույցը իրականացվել է Ալիևի ընտրություններից մեկ օր առաջ, տեքստային նյութը պատրաստվել է ընտրություններից հետո․ ծ․խ․) Ալիևը դեռ շատ հարցերի համար պետք է պատասխան տա, նա բազմաթիվ կարմիր գծեր է հատել ու նրան ոչ միայն չեն տրվելու բազմաթիվ արտոնություններ, այլև հակառակը՝ նա զրկվելու է բազմաթիվ հնարավորություններից։ Ադրբեջանը դեռ հապաղում է մինչև վերջ ռուսականացվելու ուղղությամբ, սպասում է, թե Ուկրաինայում ինչ կլինի։
Հովսեփ Խուրշուդյանը նաև անդրադարձավ այն բանին, թե ինչպես է ՆԱՏՕ-ն Թուրքիան պոկում Ռուսաստանից ու թե ինչ ազդեցություն է ունենալու դա տարածաշրջանի վրա։

Ամբողջական հարցազրույցը՝


    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *