28.4 C
Yerevan

Ծանր Սպառնա­լիք

Արդյո՞ք Հայաստա­նում գոյություն ունեն կենսա­կան նշա­նա­կության կարեւոր հարցե­րի պատասխաննե­րի փնտրտուքի եւ մշակման խորքա­յին ինստի­տուցիո­նալ մեխա­նիզմներ, որոնք ենթա­կա են ոչ թե առե­րեւույթ իրո­ղություննե­րից բխող ժամա­նա­կա­կից սոցպա­հանջնե­րին, այլ Հայաստա­նի հանրա­պե­տության կենսա­կան շահե­րին:

Հակոբ Բադալյան

Կրկին սպառնա­լիք. Հայաստա­նի պատասխա­նի ծավալն ու ժամա­նա­կը

Ռուսաստա­նի Դաշնությունն ու Հայաստա­նի Հանրա­պե­տությունը միմյանց նկատմամբ ունեն պարտա­վո­րություններ՝ ներառյալ տարածքա­յին ամբողջա­կա­նության եւ ինքնիշխա­նության պահպանման ու անվտանգության ապա­հովման առումով։ Այդ միտքը փետրվա­րի 7‑ի ճեպազրույցում արտա­հայտել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախա­րո­վան, անդրա­դառնա­լով Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի փոփո­խության վերա­բերյալ հարցին: Ըստ Զախա­րո­վա­յի, «հույս ունեն, որ Հայաստա­նի իշխա­նությունն այդ ամե­նը հաշվի կառնի ներկա­յիս աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խության ֆոնին» եւ կկա­տա­րի ճիշտ ընտրություն:

Զախա­րո­վան նկա­տի է ունե­ցել նաեւ ՀԱՊԿ պատասխա­նատվության գոտու հանգա­մանքը: ՌԴ ԱԳՆ խոսնա­կի այդօ­րի­նակ շեշտադրումնե­րով ճեպազրույցնե­րը պարբե­րա­կան են, ու թվում է, որ այստեղ չկա նոր բան: Հարցն այդուհանդերձ ունի բավա­կա­նին խորքա­յին դիտարկման անհրա­ժեշտություն, քանի որ դրա­նից բխող խնդիրնե­րի եւ ռիսկե­րի հարցում «քաջա­րի» հայտա­րա­րություններն ու գրա­ռումնե­րը պատասխան չեն„ առնվազն Հայաստա­նի խնդիրնե­րը լուծե­լու տեսանկյունից: Անկասկած է, որ Զախա­րո­վա­յի տոնայնության տողա­տակկում սպառնա­լիքն է՝ անվտանգության սպառնա­լի­քը: Այստեղ բանա­ձեւը շատ պարզ է՝ ռուսնե­րը այդ սպառնա­լի­քը իրա­գործե­լու են Ադրբե­ջա­նի ձեռքով՝ Թուրքիա­յի հետ պայմա­նա­վորվա­ծությամբ: Ի՞նչպիսին է այդ ռիսկե­րը կառա­վա­րե­լու Հայաստա­նի հնա­րա­վո­րությունըԼ: Ընդ որում, հարցը ունի թե ծավա­լա­յին, թե ժամա­նա­կա­յին պատասխա­նի անհրա­ժեշտություն:

Ի՞նչ ծավալ ունենք այդ ռիսսկե­րին հակազդե­լու համար, եւ ի՞նչքան ժամա­նակ՝ թեկուզ անհրա­ժեշտ ծավա­լի հասնե­լու համար: Ինչ խոսք, այսօր զուտ հռե­տո­րա­բա­նության դաշտում Ռուսաստա­նին խիստ պատասխաններ հասցեագրե­լը դարձել է բավա­կա­նին տարածված զբաղմունք, իսկ որոշնե­րի պարա­գա­յում գուցե նաեւ եկամտա­բեր, ընդ որում եկա­մուտ բերող ոչ միայն Ռուսաստա­նին հակա­ռա­կորդ կամ մրցա­կից դաշտե­րից, այլ նաեւ թերեւս հենց նույն Ռուսաստա­նից: Բազմիցս ասել եմ, որ այդօ­րի­նակ իրա­վի­ճա­կը Մոսկվա­յին տալիս է Հայաստա­նում հակա­ռուսա­կա­նության «փաստարկի», հետեւա­բար քարոզչա­կան դաշտում իր համար «ալի­բի­նե­րի» հնա­րա­վո­րություն:

Այդ ամե­նից դուրս սակայն, որքան էլ Ռուսաստա­նին հասցեագրվող պատասխաննե­րը լինեն արդա­րացված թե զգա­յա­կան, թե քաղա­քա­կան, ռազմա-քաղա­քա­կան տեսանկյունից, հարցե­րի հարցը մնում է հենց դա՝ գոյություն ունե­ցող սպառնա­լիքնե­րի հակազդման ծավա­լա­յին եւ ժամա­նա­կա­յին հնա­րա­վո­րությունը: Եթե այդ հարցում Հայաստա­նի ապա­վե­նը լինե­լու է Իրա­նը, Արեւմուտքը՝ հավա­քա­կան, թե առանձին որեւէ երկրի տրա­մա­բա­նությամբ, ապա դա թերեւս մեծ հավա­նա­կա­նությամբ կլի­նի հայ ժողովրդի եւ Հայաստա­նի պատմության հերթա­կան մոլո­րությունը, որն անշուշտ կտա տարա­տե­սակ հռե­տո­րա­բա­նության եւ ներքին ու արտա­քին մեղադրանքնե­րի վերա­հասցեագրման կամ հասցեագրման նոր ու թարմ առիթ, բայց որեւէ կերպ հետ չի բերի այն կորուստնե­րը, որ կունե­նա Հայաստա­նը այդ մոլո­րության համար: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստա­նում գոյություն ունեն կենսա­կան նշա­նա­կության կարեւոր հարցե­րի պատասխաննե­րի փնտրտուքի եւ մշակման խորքա­յին ինստի­տուցիո­նալ մեխա­նիզմներ, որոնք ենթա­կա են ոչ թե առե­րեւույթ իրո­ղություննե­րից բխող ժամա­նա­կա­կից սոցպա­հանջնե­րին, այլ Հայաստա­նի հանրա­պե­տության կենսա­կան շահե­րին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3384363.html

Առնչվող Հոդվածներ