Հայաստան

Ի՞նչ Ծառայություն Է Մատուցել Գալստյանը Բաքվին

Սարգիս Գալստյանը, պատերազմից հետո ԿԳՄ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ լինելով՝ կարո՞ղ էր տեղյակ լինել, թե Արցախի Անվտանգության խորհրդում ինչ հարցեր են քննարկվում, ով ինչ դիրքորոշում ունի կամ ինչ որակի են Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան հարաբերությունները: Մանավանդ Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ աշխատասենյակից մինչեւ հասնում է Ազգային ժողով՝ երեւանյան մամուլն արդեն գրում է ԱԽ նիստի եւ ընդունված որոշումների կամ առկա տարակարծությունների մասին:

Վահրամ Աթանեսյան

Սարգիս Գալստյանը «Սարխան» է, թե՞ «Շիրխան»

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթից Ս.Գ.-ի վերաբերյալ մասն անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Քրեական գործով անցնող Ստեփանակերտի բնակիչ Ս.Գ.-ն, ինչպես հասկացվում է 2018-23 թվականներին նրա զբաղեցրած պաշտոնների թվարկումից, նույն ինքը Սարգիս Գալստյանն է, որ անցյալ տարվա սեպտեմբերին մնացել էր Ստեփանակերտում:

Նրան մեղսագրվում է, որ 2020թ. նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, հավաքագրվել, ստացել «Սարխան» ծածկանունը եւ Արցախում տիրող իրավիճակի, ԼՂ հարցի շուրջ Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումների, բնակչության տրամադրությունների մասին տեղեկություններ է փոխանցել: Նշված է նաեւ, որ նա օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի կողմից պաշտոն ստանալու առաջարկ է ստացել։

Այսինքն, նա հավաքագրվել կամ ինքնամատուցվել է քառասունչորսօրյա պատերազմից հետո: Այդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի, թե նա մինչ այդ զբաղեցրել է Շուշիի վարչակազմի ղեկավարի տեղակալի, կամ ռազմա-հայրենասիրական դաստիարակության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, երբ Շուշին արդեն ադրբեջանական վերահսկողության տակ էր, եւ մարդիկ ամենուր խոսում էին, որ ադրբեջանցիները ռուս զինվորականների ուղեկցությամբ վխտում են Ստեփանակերտում:

Պատերազմում պարտված Արցախի բանակի, հանրային տրամադրությունների մասին ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակցին ի՞նչ պիտի ասեր Սարգիս Գալստյանը, որ գաղտնիք լիներ: Այն դեպքում, երբ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկին ռուսական զորախմբի հրամանատարության միջոցով ցանկցած վայր էր այցելում:

Ինչ վերաբերում է Հայաստան-Արցախ հաղորդակցությանը, ապա այն Շուշի-Քարինտակ խաչմերուկում տեսախցիկների միջոցով շուրջօրյա մշտադիտարկման տակ էր, իսկ ՊԲ դիրքերը հետախուզում էին Աղդամի ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ԱԹՍ-երը: Կարճ ասած՝ նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում Ադրբեջանին հետաքրքրող միայն մի գաղտնիք կարող էր լինել՝ քաղաքական ներքին վիճակը եւ Երեւան-Ստեփանակերտ տարաձայնությունները:

Սարգիս Գալստյանը, պատերազմից հետո ԿԳՄ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ լինելով՝ կարո՞ղ էր տեղյակ լինել, թե Արցախի Անվտանգության խորհրդում ինչ հարցեր են քննարկվում, ով ինչ դիրքորոշում ունի կամ ինչ որակի են Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան հարաբերությունները: Մանավանդ Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ աշխատասենյակից մինչեւ հասնում է Ազգային ժողով՝ երեւանյան մամուլն արդեն գրում է ԱԽ նիստի եւ ընդունված որոշումների կամ առկա տարակարծությունների մասին:

Ի՞նչ ընդհանուր վարույթի մասին է խոսքը, որից Սարգիս Գալստյանին վերաբերող մասն առանձնացվել է՝ մեկ առաջադրված երկրորդ «Քննչական կոմիտեն» իրոք նրան մեղադրանք առաջադրել է միայն 2020-23 թվականներին «Ադրբեջանի հատուկ ծառայությունների» հետ համագործակցության «համագործակցության» համա՞ր: Եթե՝ այո, ապա հարց է ծագում, թե ինչու՞ հատկապես նա է պատերազմից հետո ինքնամատուցվել Ադրբեջանի հատուկ ծառայություններին, ի՞նչ շահ է հետապնդել, գործել է մենա՞կ, թե տարբեր գերատեսչություններում, բանակում, ուժային կառույցներում գործակալներ է ունեցե՞լ, ինչու՞ նշված չէ, որ նա Շուշիում «Ավան պլազա» հյուրանոցի տնօրեն է եղել:

Ի վերջո, անհայտ է մնում, թե 2023թ. սեպտեմբերի 28-ին նա ի՞նչ մոտիվացիայով է նշանակվել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ վեց ամիս Ստեփանակերտում կնոջ հետ ապրելուց հետո որոշել, որ տեղափոխվում է Երեւան: Չէ՞ր կասկածում, որ կձերբակալվի, չէ՞ր կարող մատուցած ծառայությունների դիմաց խնդրել, որ Ադրբեջանն իրեն երրորդ երկիր ուղարկի: Սարգիս Գալստյանը «Սարխան» է, թե՞ «Շիրխան»։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *