19.9 C
Yerevan

Ալիեւը Հնդկաստա­նին «Պատե­րազմ Է Հայտա­րա­րում»

Իլհամ Ալիեւը Պակիստան է ուղեւորվել Հնդկաստա­նի վարչա­պետ Մոդիի Մոսկվա այցից երկու օր անց: Իսլա­մա­բա­դում նա Հնդկաստա­նին քաղա­քա­կան պատե­րազմ է հայտա­րա­րել եւ հպարտա­ցել, որ Ադրբե­ջա­նը մի երկիր է, որ երբեք դիրքո­րո­շումը չի թաքցնում եւ հետեւո­ղա­կա­նո­րեն պաշտպա­նում է:

Վահրամ Աթա­նեսյան

Իսլա­մա­բա­դում Պակիստա­նի վարչա­պե­տի եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի նանակցություններն ավարտվել են ավե­լի քան մեկ տասնյակ համա­ձայնագրե­րի ստո­րագրմամբ, որ հիմնա­կա­նում վերա­բե­րում են տնտե­սությա­նը: Պակիստանն անցյալ տարվա ջրհե­ղե­ղից հետո լրջա­գույն խնդիրներ ունի: Ըստ տեղե­կություննե­րի, մոտա­կա մի քանի տարի­նե­րին Ադրբե­ջա­նը երկու միլիարդ դոլա­րի ներդրումներ կկա­տա­րի: Այսքան՝ հրա­պա­րա­կա­յին մասով: Մեծ է հավա­նա­կա­նությունը, որ կողմե­րը նաեւ ռազմա­կան ոլո­րոտւմ համա­գործակցության համա­ձայնության են հանգել, որ առայժմ գաղտնի է պահվում:

Նման ենթադրության մասին է խոսում բանակցություննե­րից հետո։ Մամուլի համար Իլհամ Ալիեւի հայտա­րա­րությունը, որտեղ նա Պակիստա­նի հետ հարա­բե­րություննե­րը գնա­հա­տել է «եղբայրա­կան» եւ քառա­սունչորսօրյա պատե­րազմում Իսլա­մա­դի ցուցա­բե­րած «քաղա­քա­կան աջակցության» համար երախտա­գի­տություն հայտնել։ Ալիեւն անդրա­դարձել է Պակիստա­նի համար սկզբունքա­յին նշա­նա­կություն ունե­ցող՝ Ջամու-Քաշմի­րի խնդրին։

Նա հայտա­րա­րել է, որ միանշա­նա­կո­րեն սատա­րում է Պակիստա­նի դիրքո­րոշմա­նը: Ալիեւի բնո­րոշմամբ՝ ճշմարտությունը, արդա­րությունը եւ միջազգա­յին իրա­վունքը Պակիստա­նի կողմից են, ուստի պետք է կատարվեն ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի բանա­ձեւրի պահանջնե­րը: Ջամու-Քաշմի­րի խնդի­րը գոյություն ունի 1947 թվա­կա­նից՝ Հնդկաստա­նի եւ Պակիստա­նի անկա­խությունից ի վեր: Տեղաշրջա­նը նախ անկա­խություն է հռչա­կել, ապա, ենթարկվե­լով Պակիստա­նի կողմից հարձակման, հայտա­րա­րել Հնդկաստա­նին միա­նա­լու մասին: ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի բանա­ձեւը Պակիստա­նին կոչ է արել դուրս բերել զորքե­րը, Հնդկաստա­նին՝ նվա­զա­գույնի հասցնել անվտանգության ուժե­րը եւ ստեղծել հանրաքվեի անցկացման մարմին:

Վեճն առայսօր մնում է չկարգա­վորված: Իլհամ Ալիեւը, թերեւս, նկա­տի ունի Ջամու-Քաշմի­րում ինքնո­րոշման հանրաքվեի անցկա­ցումը: Երկու տարի առաջ Հնդկաստա­նի խորհրդա­րա­նը լուծա­րել է Ջամու-Քաշմի­րի առանձնա­հա­ռուկ կարգա­վի­ճա­կը, սահմա­նե­լով, որ այն երկրի նահանգնե­րից մեկն է:

Իլհամ Ալիեւը Պակիստան է ուղեւորվել Հնդկաստա­նի վարչա­պետ Մոդիի Մոսկվա այցից երկու օր անց: Իսլա­մա­բա­դում նա Հնդկաստա­նին քաղա­քա­կան պատե­րազմ է հայտա­րա­րել եւ հպարտա­ցել, որ Ադրբե­ջա­նը մի երկիր է, որ երբեք դիրքո­րո­շումը չի թաքցնում եւ հետեւո­ղա­կա­նո­րեն պաշտպա­նում է:

Նույն օրը լուծարված Միլլի մեջլի­սի խոսնակ Գաֆա­րո­վան ԲՐԻԿՍ‑ի խորհրդա­րա­նա­կան համա­ժո­ղո­վի ելույթում հայտա­րա­րել է այդ կազմա­կերպությանն Ադրբե­ջա­նի անդմա­կացլեւ ցանկության մասին: Հնդկաստա­նը ԲՐԻԿՍ‑ի հիմնա­դիր անդամ է, վարչա­պետ Մոդին կմասնակցի կառույցի հոկտեմբե­րին կայա­նա­լիք գագա­թա­ժո­ղո­վին:

Քաղա­քա­կան տրա­մա­բա­նությունից ելնե­լով՝ Ալիեւը չպետք է Հնդկաստա­նի դեմ նման կոշտ հայտա­րա­րություն աներ, եթե իրոք ԲՐԻԿՍ-ին անդա­մակցե­լու ցանկություն ունի, որովհե­տեւ Ջամու-Քաշմի­րի հարցում նրա հնչեցրած տեսա­կե­տից հետո Նյու-Դելին հազիվ թե սատա­րի ԲՐԻԿՍ-ին անդա­մակցե­լու Ադրբե­ջա­նի ցանկությա­նը:

Իսլա­մա­բա­դի հետ ի՞նչ համա­ձայնության է եկել Ալիեւը, որ իրեն թույլ է տվել գրո­հել Հնդկաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան դիրքե­րը՝ անտե­սե­լով նաեւ ռուս-հնդկա­կան հարա­բե­րություննե­րը: Պակիստա­նից Ադրբե­ջա­նը տնտե­սա­կան ակնկա­լիք չունի, չի կարող ունե­նալ: Մնում է ռազմա­կան բաղադրի­չը: Բայց եթե խնդի­րը զուտ առքուվաօառքի տիրույթում լիներ, ապա Ալիեւը հանուն պակիստանյան կործա­նիչնե­րի կամ բալիստիկ հրթիռնե­րի փորձության չէր ենթարկի Հնդկաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի հեռանկա­րը: Ըստ երեւույթին, Պակիստա­նը խոստա­ցել է միա­նալ թուր-ադրբե­ջա­նա­կան ռազմա­կան պակտին: Միայն այդ դեպքում է հնա­րա­վոր, որ Ալիեւը Ջամու-Քաշմի­րի խնդի­րը ներկա­յացնի որպես Ադրբե­ջա­նի արտա­քին քաղա­քա­կան առաջնա­հերթություն: Ո՞րն է լինե­լու Հնդկաստա­նի պատասխա­նը:

Հոդվա­ծը 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ