Հայաստան

Հանրաքվեն Ռազմավարական Զենք Է

Իշխանությունները վախից է, որ չեն անցկացնում հանրաքվեն և իրենց էլ տարբեր ձևով փորձում են խանգարել, բայց նրանք պիտի հասկանան, որ եթե վախենում են ռուսներից, թուրքերից կամ ադրբեջանցիներից, ապա նաև պիտի հասկանան, որ հետո ավելի վատ է լինելու։ Հայաստանի իշխանությունները նույնկերպ վախեցել են 2007-ին, 2013-ին, 2015-ին և այլն։ Հետևանքը տեսնում ենք։

ժողովրդավարական Ուժերի Հարթակ

Օգոստոսի 19-ին Ժողովրդավարական Ուժերի Հարթակը Գյումրի քաղաքում Ասպարեզ ակումբում հանդես են եկել մամլո ասուլիսով, որտեղ ներկայացրել են Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալուն վերաբերող հանրաքվեին անցկացման մի շարք հարցերի պարզաբանումներ, պատասխանել են լրագրողների հարցերին։

Ժողովրդավարական ուժերի հարթակի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանը դանդաղելու տեղ և իրավունք չունի, քանի որ ամեն դանդաղում ունի իր հստակ հետևանքները, որոնց դիմաց ՀՀ-ը և հայ ժողովուրդը շատ ծանր են վճարում։ Ըստ էության, 2020թ․ 44-օրյա ծանր պատերազմն իր հետևանքներով, 2023թ․ Արցախի հայաթափումը Հայաստանի իշխանությունների քաղաքական ապիկարության հետևանքներ էին, որի դիմաց մենք շատ ծանր գին ենք վճարել։ Հայաստանը մեկ անգամ չէ, որ արևմուտքի կողմից համագործակցելու առաջարկ է ստացել, բայց շարունակաբար մերժել է դրանք և հիմա մենք չենք կարող նույն սխալները կրկնել։
Հարթակի ներկայացուցիչները իրենց խոսքում նշեցին, որ հանրաքվեի անցկացման վերաբերյալ կան օրենսդրական խոչընդոտներ։ Ամենից առաջ հարկավոր է այնպես անել, որ հանրաքվեի անցկացումներին խանգարող օրենքները միանգամից դուրս գան, քանի որ դա ոչ միայն ԵՄ անդամության թեկնածության համար անցկացվող հանրաքվեին է խանգարում, այլ ընդհանրապես հանրաքվե անցկացնելու ժողովրդական պահանջին։ Հայաստանը ժողովրդավար երկիր է և չի կարող նման օրենքը շարունակել պահպանել։ Այդ իսկ պատճառով էլ Հարթակը նպատակահարմար է գտել որպես իր լիազոր ներկայացուցիչ ընտրել Արտակ Զեյնալյանին՝ վերջինիս արտոնելով զբաղվել օրենսդրական հարցրերով, որպեսզի Հանրաքվեն չխեղդեն դեռևս Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի շենքում։ Հայաստանում պիտի ժողովուրդը հնարավորություն ունենա իր կարծիքն արտահայտել ցանկացած հարցի շուրջ և այս հանրաքվեն շատ լավ հնարավորություն է, ոչ միայն ԵՄ գնալուն վերաբերող հարցին պատասխանելու, այլև որպես այդպիսին հանրաքվե անցկացնելու ազատությունը օրինական մակարդակով հասարակությանը տալու համար։
Հարթակի ներկայացուցիչները իրենց խոսքում նշեցին, որ իշխանությունները վախից է, որ չեն անցկացնում հանրաքվեն և իրենց էլ տարբեր ձևով փորձում են խանգարել, բայց նրանք պիտի հասկանան, որ եթե վախենում են ռուսներից, թուրքերից կամ ադրբեջանցիներից, ապա պիտի նաև հասկանան, որ հետո ավելի վատ է լինելու։ Հայաստանի իշխանությունները նույնկերպ վախեցել են 2007-ին, 2013-ին, 2015-ին և այլն։ Հետևանքը տեսնում ենք։
Հարթակի ներկայացուցիչները հերքեցին նաև այն տեսակետները, որ «հիմա դրա ժամանակը չէ, որ այնքան էլ նպատակահարմար չէ»։ Արամ Սարգսյանի խոսքերով երբեք էլ «հարմար չի լինելու», որովհետև ամեն ուշացում ավելի մեծ ու ծանր հարված է հասցնելու Հայաստանին։ Հիմա հարմար չէ, իսկ ե՞րբ է հարմար։ Սպասենք մինչև Հայաստանը դառնա Ռուսաստանի մա՞րզ։ Ոչ թե պետք է սպասել, այլ ընդհակառակը, մենք ուշացել ենք, շատ ենք ուշացել։ Մենք արդեն պետք է սեպտեմբերի 21-ի համար հայտարարած լիենինք այդ հանրաքվեն, բայց նորից ուշացնում ենք։
ԵՄ անդամակցության հանրաքվեն նաև Հայաստանի անվտանգությունն է երաշխավորում։ Մենք տեսնում ենք, որ եվրադիտորդների գալուց հետո Ադրբեջանն իրեն ավելի զուսպ է պահում։ Հանրաքվեն ավելի է մեծացնելու մեր անվտանգությունը։ Ադրբեջանը երբեք չի համարձակվի կրակել Եվրաընտանիքի անդամ երկրի վրա։ Ու ոչ միայն կրակել։ Մենք նաև կարող ենք արգելել շատ երկրներին, որ Ադրբեջանին չվաճառեն մի զենք, որը կկրակի Հայաստանի վրա, մինչդեռ ռուսական ծիրում մնալու կողմնակիցները չեն ցանկանում նկատել, որ Ռուսաստանը զենք է վաճառում, որով կրակում են իր իսկ դաշնակցի վրա։
Հարթակի անդամները նշեցին, որ Վրաստանի ու Մոլդովայի նման մենք ևս պետք է մեր թեկնածության ցանկությունը հայտարարենք ու դա ոչ թե իշխանության պահանջը լինի, այլ ժողովրդի ցանկությունը։ Եվրոպան Թուրքիային ու Ադրբեջանին չի սպասում, Եվրոպան մեզ է սպասում, որովհետև ով ինչ ուզում է ասի, Հայաստանը՝ հարավ-արևելյան Եվրոպա է։

Ասուլիսն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *