17.9 C
Yerevan

Ռուս-Ադրբե­ջա­նա­կան Կասկա­ծե­լի Հաջո­ղություններ

Միամտություն կլի­ներ, անշուշտ, ասել, թե նա հրա­ժարվում է «Զանգե­զուրի միջանցքի» իդեա-ֆիքսից, բայց ԲՐԻԿՍ‑ի հետ Բաքվի շփումնե­րը կարող են թուլացնել լարվա­ծությունը: Մանա­վանդ որ Հնդկաստա­նը և Իրա­նը շահագրգռված են Սյունի­քի «հորի­զո­նա­կա­նը ուղղա­հա­յա­ցով հատե­լու» կամ «խաղա­ղության խաչմե­րուկի» իրացման հարցում: Ալիևի խուսա­նա­վումը Հայաստա­նի համար շատ էական հնա­րա­վո­րություն է բացում:

Վահրամ Աթա­նեսյան

Պուտի­նի «խարդա­վանքից»՝ Ալիեւի խուսա­նա­վում. «Խաղա­ղության խաչմե­րուկի» հնա­րա­վո­րությունը

Չնա­յած «մեծ աղմուկին», Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի Բաքու այցը, երև­ում է, Ադրբե­ջա­նի հանրա­յին-քաղա­քա­կան շրջա­նակնե­րին ավե­լի շատ անհանգստություն, քան թե ապա­գա­յի հանդեպ վստա­հություն է ներշնչել։

Ոչ պաշտո­նա­կան գնա­հա­տա­կաննե­րը բավա­կան սառն են, նույնիսկ՝ կասկա­ծա­միտ և քննա­դա­տա­կան: Քաղվերլուծա­բան Ռաուֆ Միրկա­դի­րո­վը, մասնա­վո­րա­պես, խորհուրդ է տալիս խորքով գնա­հա­տել 2020–2022թթ. ռուս-հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րին ՌԴ ԱԳ նախա­րար Սերգեյ Լավրո­վի տված «դրանք կոմպլեքսա­յին են» բնո­րո­շումը և մեկնա­բա­նում, որ «ըստ այդմ՝ «Զանգե­զուրը» և Լաչի­նի միջանցքը փոխկա­պակցված են»:

Շատ կոշտ է «Մուսա­վա­թի» առաջնորդ Իսա Գամբա­րի գնա­հա­տա­կա­նը: Նա արձա­նագրել է, որ Պուտի­նը գտնվում է «միջազգա­յին մեկուսացման մեջ, և դա հաղթա­հա­րե­լու համար պատրաստ է այցե­լել ցանկա­ցած երկիր, որտեղ կընդունեն»: Նրա ամփոփ գնա­հատմամբ՝ «նման կոնյունկտուրա­յի դեպքում Պուտի­նի Բաքու այցը հակա­սում է Ադրբե­ջա­նի պետա­կան շահե­րին»:

Քաղա­քա­գետ Զարդուշտ Ալի­զա­դեի ընկալմամբ՝ Պուտի­նը «հասել է նրան, որ Ադրբե­ջա­նի հետ սկզբունքա­յին հարցեր է քննարկում առանց Թուրքիա­յի նախա­գա­հի միջնորդության»: Նա ուշադրություն է հրա­վի­րում Հայաստա­նի հետ սահմա­նը բացե­լու մասին Թուրքիա­յի նախա­գա­հի հայտա­րա­րության, կողմե­րի հատուկ բանագնացնե­րի վերջին հանդիպման վրա և եզրա­կացնում, որ Ադրբե­ջա­նը «Ռուսաստա­նից վախի պատճա­ռով ձգձգում է Հայաստա­նի հետ կարգա­վո­րումը»:

Միրկա­դի­րովն ամփո­փում է, որ Պուտի­նը դեմ է հայ-ադրբե­ջա­նա­կան «քայլ առ քայլ կարգա­վորմա­նը», քանի որ այդ դեպքում կորցնում է Բաքվի և Երև­ա­նի նկատմամբ ազդե­ցության լծակնե­րը: Քաղա­քա­գետ Ազեր Գասիմլիի հայացքով՝ «եթե Հայաստա­նին հաջողվել է «Զանգե­զուրի միջանցքի» հարցում Ադրբե­ջա­նի տեսա­կե­տին հակակշիռ ստեղծել, ապա Բաքուն ինչու՞ պիտի շահագրգռված լինի, որ այն Ռուսաստա­նի ԱԴԾ սահմա­նա­պահ զորքե­րը վերահսկեն»:

«Մուսա­վա­թի» առաջնորդն, ընդմի­ջում, Պուտին-Ալիև բանակցություննե­րի մասին տեղե­կատվության պակա­սից խիստ դժգո­հություն է հայտնել՝ կասկա­ծե­լով, թե «երևի կան հանրության համար անընդունե­լի պահեր, որոնք չեն հրա­պա­րա­կայնացվում, որպեսզի ի վերջո կանգնենք կատարված փաստի առաջ»:

Այս ֆոնին Ադրբե­ջա­նի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջի­զա­դեն հայտա­րա­րել է, որ Բաքուն ԲՐԻԿՍ-ին անդա­մակցության պաշտո­նա­կան հայտ է ներկա­յացրել: Պուտին-Ալիև համա­տեղ հայտա­րա­րությամբ Ռուսաստա­նը պարտա­վորվում է աջակցել ԲՐԻԿՍ‑ի հետ Ադրբե­ջա­նի համա­գործակցությա­նը և սատա­րել Շանհա­յի համա­գործակցության կազմա­կերպությունում նրա «կարգա­վի­ճա­կի բարձրացմա­նը»:

Որ Ալիևը «բախե­լու է ԲՐԻԿՍ‑ի դռնե­րը», տողե­րիս հեղի­նա­կը կանխա­տե­սել է դեռևս այս տարվա հունվա­րի 6‑ին: Բայց ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վից ընդա­մե­նը երկու ամիս առաջ նման քայլի գնա­լը նշա­նա­կում է Ռուսաստա­նի շատ կոշտ «գրկա­խառնվե­լուց» խուսա­նա­վել: Ընդ որում, Ալիևի այդ քայլը նաև ներքա­ղա­քա­կան նշա­նա­կություն ունի՝ ցույց տալ, որ ինքը «սեղան է նստում Գլո­բալ Հարա­վի մեծե­րի հետ»:

Այդ քայլը կարող է որո­շա­կիո­րեն մեղմել Պուտի­նի այցից անհանգստություննե­րը: Խորքա­յին առումով Ալիևի դիվա­նա­գի­տա­կան մանևրը թույլ է տալիս ենթադրել, որ նա Հարա­վա­յին Կովկա­սում իրա­վի­ճակ սրե­լու հարցում խիստ զգուշա­վոր է և փորձում է ռուսաստանյան ճնշումնե­րը հակակշռել ԲՐԻԿՍ‑ի անդամ Չինաստա­նի, Հնդկաստա­նի և հատկա­պես Իրա­նի հետ քննարկումնե­րով:

Միամտություն կլի­ներ, անշուշտ, ասել, թե նա հրա­ժարվում է «Զանգե­զուրի միջանցքի» իդեա-ֆիքսից, բայց ԲՐԻԿՍ‑ի հետ Բաքվի շփումնե­րը կարող են թուլացնել լարվա­ծությունը: Մանա­վանդ որ Հնդկաստա­նը և Իրա­նը շահագրգռված են Սյունի­քի «հորի­զո­նա­կա­նը ուղղա­հա­յա­ցով հատե­լու» կամ «խաղա­ղության խաչմե­րուկի» իրացման հարցում: Ալիևի խուսա­նա­վումը Հայաստա­նի համար շատ էական հնա­րա­վո­րություն է բացում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ