Հայաստան

Հայաստանը ԲՐԻԿՍ-ում Անելիք Չունի

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ դա իրենց համար կարմիր գիծ է և որևէ պարագայում չեն պատրաստվում զիջել դա։ Ռուսներն անընդհատ ստիպում են Ադրբեջանին, որ վերջիններս այդ թեմայով բախումներ հրահրեն, բայց Ադրբեջանն ինքն էլ չի ուզում ու չի ցանկանում նման արկածախնդրության մեջ մտնել։ Ուժով վերցնելը միայն խորացնում է նրանց խնդիրները։

Արամ Սարգսյան

FactorTV-ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածության համար նախատեսվող հանրաքվեն և այլ տարածաշրջանային հարցեր։
Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ իշխանության կողմից նկատվում են որոշակիորեն սառեցված տրամադրություն հանրաքվեի անցկացման նկատմամբ, չնայած հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ եթե հայ ժողովուրդը չուզենա գնալ դեպի ԵՄ, ինքը չէր խոսի այն մասին, որ Հայաստանը պատրաստ է գնալ դեպի ԵՄ այնքանով, որքանով, որ ԵՄ-ը կցանկանա։ Ինչ վերաբերում է այժմ իշխանությունների կողմից հանրաքվեի նկատմամբ որոշակիորեն կարծրացած տրամադրություններին, ապա, պետք է նշել, որ նման բան կարող է լինել առավելապես երկու պատճառով՝ վախի առկայություն և բոնուսների խոստումներ։ Բայց ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը Հայաստանին։ Ինչ էլ առաջարկի՝ խաբելու է։ Վրաստանին խաբում է ու խաբելու է Աբխազիայով, Հայաստանին էլ խաբելու է Արցախի հարցով, ասենք առաջարկի, որ Հայաստանը միջանցքը տա, Մոսկվան էլ կհամոզի Բաքվին, որ Լաչինի միջանցքը բացվի ու Արցախի հայերը կարողանան վերադառնալ Արցախ։ Բայց միևնույն է Ռուսաստանը խաբելու է։ Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, ապա Նիկոլ Փաշինյանը, առավելագույնը, որ կարող է ասել, դա այն է, որ «Մենք պատրաստ ենք միանալ ԲՐԻԿՍ-ին այնքանով, ինչքանով, որ ԲՐԻԿՍ-ը կցանկանա»։
Արամ Սարգսյանի կարծիքով այդ ամենը լուրջ չէ ու Հայաստանի իշխանությունները շատ վատ են անում, որ կրկին իրենց քաղաքականության մեջ թեքումներ են նկատվում դեպի Ռուսաստան, մինչդեռ այդ երկրից պետք է պոկվել, նախ և առաջինը նրա համար, որ մենք տարածաշրջանում գործոն դառնանք։ Այս պահին մենք տարածաշրջանում գործոն չենք։ Մեզ վերաբերող հարցերը մեզ հետ չեն քննարկվում։ Զանգեզուրի միջանցքը Իրանը ոչ թե մեզ հետ է քննարկում, այլ Ռուսաստանի։ Իսկ դա խայտառակություն է։ Մեր մասին խոսում և պայմանավորվում են ուրիշները։ Հայաստանն իրեն պահում է տանը մնացած աղջկա նման։ Անընդհատ խնդրում է սրան-նրան, որ իրեն տիրություն անեն։ Մեկ ԵՄ, մեկ՝ ԲՐԻԿՍ։ Ու այնպես չէ, որ ԲՐԻԿՍ-ում գրկաբաց մեզ են սպասում։ Հայաստանը իրեն ավելի լուրջ պիտի պահի։
Արամ Սարգսյանն անդրադարձավ Զանգեզուրի միջանցք և ավտոճանապարհ բառերին։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ դա իրենց համար կարմիր գիծ է և որևէ պարագայում չեն պատրաստվում զիջել դա։ Ռուսներն անընդհատ ստիպում են Ադրբեջանին, որ վերջիններս այդ թեմայով բախումներ հրահրեն, բայց Ադրբեջանն ինքն էլ չի ուզում ու չի ցանկանում նման արկածախնդրության մեջ մտնել։ Ուժով վերցնելը միայն խորացնում է նրանց խնդիրները։ Իսկ Ադրբեջանը չի ցանկանում, որ ռուսական ճնշումներն այստեղ շատ խորանան, որովհետև դրանով, այսինքն ոչ պատերազմ, ոչ խաղաղություն ձևաչափով անընդհատ հսկել Երևանին էլ, Բաքվին էլ։ Հայերը պատրաստ են տրամադրել միմյայն ավտոճանապարհ, որը չի գտնվելու ադրբեջանցիների կամ ռուսների հսկողության տակ։ Այն մասնավոր «ընկերությունը» որ կիրականացնի ավտոճանապարհի անվտանգությունը, ամենահարմար թեկնածուն՝ սկանդինավցիներն են։
Ինչ վերաբերում է իրենց առաջարկած ԵՄ անդամության թեկնածության հանրաքվեի անցկացմանը, ապա դա առաջին հերթին անվտանգության հարցերի լուծման համար է։ Երբ Հայաստանը դիմում է ԵՄ անդամության թեկնածության համար, դա չի նշանակում, որ հենց վաղը մենք մտնելու ենք ԵՄ, բայց դա նշանակում է, որ Եվրոպան որոշակիորեն ավելի է մեծացնելու պատասխանատվությունը մեր նկատմամբ։ Ադրբեջանում դա լավ են հասկանում, նրանք հասկանում են, որ ԵՄ օգնությունը Հայաստանին հզորացնում է և Հայաստանը կարող է անել իրենց հետ այն, ինչ Ուկրաինան՝ ռուսների։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *