26.1 C
Yerevan

Իրա­նը Երև­ա­նին Հնա­րա­վո­րություն Է Տալիս

Իրա­նա­կան զայրույթի չորրորդ և, թերևս, ամե­նա­կարև­որ դասը Հայաստա­նի համար և արտա­քին, և ներքին քաղա­քա­կան նշա­նա­կություն ունի: «Սյունի­քում միջանցքի շահա­ռունե­րի բացա­հայտումը ցրում է քառա­սունչորսօրյա պատե­րազմի մասին Բաքվի բոլոր նարա­տիվնե­րը, անգամ Թուրքիա­յի նախա­գա­հի «մենք մտել ենք Ղարա­բաղ» հայտա­րա­րությունը»:

Վահրամ Աթա­նեսյան

Իրա­նի Զայրույթը՝ Հայկա­կան Հնա­րա­վո­րություն

Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը բավա­կան ընդարձակ մեջբե­րումնե­րով անդրա­դարձել է իրա­նա­կան Mehr գործա­կա­լության խմբագրա­կան հոդվա­ծին, որի գլխա­վոր ազդա­կը հետեւյալն է. «Եթե Ռուսաստա­նը «Զանգե­զուրի միջանցքի» հարցում դիրքո­րո­շում չփո­խի, ապա ռուս-իրա­նա­կան համա­պարփակ համա­գործակցության պայմա­նա­գիր կարող է չստո­րագրվել»:

Բացա­հայտվում է, որ Մոսկվա-Երև­ան-Թեհրան ռազմա-քաղա­քա­կան առանցքի մասին ավե­լի քան երկու տասնամյակ գենե­րացված քարոզչությունը հայ-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րի հետ անհա­մա­տե­ղե­լի էր: Եվ Հայաստա­նի տարա­ծաշրջա­նա­յին դերին Իրա­նը ոչ թե հանուն Ադրբե­ջա­նի է դեմ եղել, այլ՝ ի հեճուկս Ռուսաստա­նի:

Երկրորդ էական հանգա­մանքը, որ պետք է հասկա­նալ, այն է, որ Իրա­նի համար սպառնա­լիք է ինչպես ռուս-թուրք-ադրբե­ջա­նա­կան, այնպես էլ՝ հայ-ռուսա­կան ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը, կամ ավե­լի պարզ ասած՝ Թեհրա­նը նույն ելա­կե­տից է գնա­հա­տում պանթուրքիզմը և Ռուսաստա­նի էքսպանսիո­նիզմը:

Երրորդ եզրա­հանգումն այն է, որ պատմա­կան հիշո­ղությունն Իրա­նում չափա­զանց թարմ է և պետա­կան մակարդա­կով սնուցվում է, որ ընդա­մե­նը երկու դար առաջ Կովկա­սը Պարսկա­կան իմպե­րիա­յի մաս էր: Եվ Հայաստա­նում ցանկա­ցած միջո­ցա­ռում, որ անցնում է «ռուս-հայկա­կան միացյալ զինուժի հաղթա­նա­կի» կարգա­խո­սով, Թեհրա­նի համար շատ ցավոտ և վիրա­վո­րա­կան է:

Իրա­նա­կան զայրույթի չորրորդ և, թերևս, ամե­նա­կարև­որ դասը Հայաստա­նի համար և արտա­քին, և ներքին քաղա­քա­կան նշա­նա­կություն ունի: «Սյունի­քում միջանցքի շահա­ռունե­րի բացա­հայտումը ցրում է քառա­սունչորսօրյա պատե­րազմի մասին Բաքվի բոլոր նարա­տիվնե­րը, անգամ Թուրքիա­յի նախա­գա­հի «մենք մտել ենք Ղարա­բաղ» հայտա­րա­րությունը»:

Խոսքն այն մասին չէ, որ դա մեզ «բարո­յա­կան բավա­րարվա­ծություն» է պատճա­ռում այն առումով, որ պարտվել ենք ոչ թե Ադրբե­ջա­նին, այլ՝ արտա­քին շատ ազդե­ցիկ ուժե­րի: Իրա­նի բացա­հայտումը Հայաստա­նի համար վերածվում է դիվա­նա­գի­տա­կան ռեսուրսի:

Իհարկե, Թեհրա­նի և Երև­ա­նի ռեսուրսներն անհա­մադրե­լի են, բայց սուվե­րե­նության և քաղա­քակրթա­կան ինքնության փոխա­դարձ պաշտպա­նության հարցում, նույնիսկ բալիստիկ հրթիռներ չունե­նա­լու դեպքում, կարե­լի է հավա­սա­րա­զոր գործընկեր լինել:

Ասվա­ծից չի հետև­ում, որ Հայաստա­նը պարտա­վոր է միա­նալ ռուս-իրա­նա­կան կոշտ հռե­տո­րա­բա­նությա­նը: Ընդհա­կա­ռա­կը, պետք է կարո­ղա­նալ չվե­րածվել «գործի­քի»: Դա շատ ցանկա­լի կլի­ներ Ադրբե­ջա­նի համար: Մենք կարո՞ղ ենք հաղթա­հա­րել պատե­րազմի, ԼՂ պետա­կա­նության կորստի ֆրուստրա­ցիան և հանրայնո­րեն ձերբա­զատվել «ծախված լինե­լու» բարդույթից: Իրա­նի զայրույթն այդ հնա­րա­վո­րությունը տալիս է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ