Հայաստան

Եվրաքվեն Մեկնարկել Է

Սնհրաժեշտ ստորագրությունների քանակը 50 հազարն է, ուստի, եթե հավաքվի ասենք 100 կամ 150 հազար ստորագրություն, ապա միևնույն է, հաջորդ փուլի համար պետք է գալու հավաքված այդ 50, 100 կամ 150 հազարը ու գումարած դրան՝ ևս 300 հազար։ Այնպես, որ 50 հազար և մի քիչ է ավելին հավաքվելու դեպքւմ հավանաբար ստորագրահավաքը կդադարեցվի և կսկսվի արդեն ԱԺ քննարկման փուլը։ Եթե այնտեղ մերժվի, ապա նոր միայն կսկսվի հաջորդ՝ 300 հազար ստորագրության փուլը։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» հկ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանում մեկնարկած հանրաքվեն, որի նպատակն է ՀՀ ԱԺ-ում քննարկման դնել ՀՀ կողմից ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցը։ «Եվրաքվեն» մեկնարկել է այսօրվանից, տևելու է 60 օր, որի ընթացքում կազմակերպիչները պետք է կարողանան 50 հազար ստորագրություն հավաքել և ներկայացնել ԿԸՀ, որից հետո հարցը կմտնի ԱԺ՝ քննարկման, որտեղ ԱԺ խմբակցությունները կողմ կամ դեմ կքվեարկեն այդ հարցը օրենքի կարգավիճակով ընդունելու համար։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիները այսօրվանից հնարավորություն ունեն իրենց անձնագրերով մոտենալու համայնքապետարաններ և ստորագրելու։ Թեև դեռ առաջին օրն է, բայց արդեն բավական լավ մեկնարկ կա տրված, թեև դեռևս քարոզչությունը չի սկսել։ Պաշտոնական քարոզարշավն անպայման տեղի կունենա՝ նաև Հանրային հեռուսաընկերության եթերով։
Առանձնապես խնդիրներ դեռևս չկա, կան միայն տեխնիկական հարցեր, որոնցից անհնար է խոսւափել։ Եղել է դեպքեր, որ Ժողովրդավարական Ուժերի Հարթակի լիազորված անձը մոտեցել է համայնքապետարան, բայց պարզվել է, որ աշխատակները դեռևս տեղում չեն, պետք է սպասել, կամ ասենք ինչ որ վայրում ստորագրահավաքի համար նախատեսված հատվածը գտնվում է երրորդ հարկում, ինչը դժվարացնում է գործընթացը, քանի որ տարեցների համար դժվար է բարձրանալ երրորդ հարկ ու տեղի են ունենում բանակցություններ՝ առաջին հարկ տեղափոխվելու համար։ Առանձնապես ուրիշ խնդիրներ չկան։ Այնպես է, որ հատուկ պայմաններ պետք չեն։ Ընդամենը մի սեղան և աթոռը լիովին բավարար է։
Հովսեփ խուրշուդյանը նշեց, որ դժբախտաբար իրենց ռեսուրսները չեն հերիքում, որպեսզի Հայաստանի բոլոր բնակավայրերում ունենան իրենց լիազոր ներկայացուցիչներին, այդ իսկ պատճառով էլ ստորագրահավաքի կետերը ոչ թե ամեն գյուղում առանձին են, այլ վարչական կենտրոններում, ուստի որևէ խոշորացված համայնքի բնակիչը ոչ թե հենց իր գյուղում պետք է , այլ պետք է այցելի համայնքի վարչական կենտրոն։ Օրինակ Վեդի խոշորացված համայնքի այսինչ գյուղի բնակիչը պետք է գնա հենց Վեդի։ Հաջորդ խնդիրը, որ կարելի է առանձնացնել, այն է, որ ստորագրահավաքը կատարվում է միայն աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, իսկ դա, ինքստինքյան հասկանալի է, որ բարդացնում է գործընթացը։ Դա ևս նախկինների թողած ժառանգության մի մասն է, որի միակ նպատակը այն է եղել, որ Հայաստանում ոչ մի ինքնաբուխ բան տեղի չունենա, ամեն ինչ լինի միայն ուղղորդված։
Ստորագրել կարելի է և՛ տեղում, և՛ օնլայն եղանակով, ինչպես նաև արտասահմանում ապրող ու ՀՀ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները կարող են մոտենալ հյուպատոսարաններ և ստորագրել, հարկավոր է ԱԳՆ հետ վերջնական բանակցություններ անել և ճշգրտել այդ հարցը ևս, որպեսզի դրսում ապրող մեր հայրենակիցները կարողանան իրացնել իրենց քաղաքացիական իրավունքը։
Հովսեփ խուրշուդյանը նշեց, որ այս պահին իրենք գտվում են առաջին փուլում, այսինքն անհրաժեշտ ստորագրությունների քանակը 50 հազարն է, ուստի, եթե հավաքվի ասենք 100 կամ 150 հազար ստորագրություն, ապա միևնույն է, հաջորդ փուլի համար պետք է գալու հավաքված այդ 50, 100 կամ 150 հազարը ու գումարած դրան՝ ևս 300 հազար։ Այնպես, որ 50 հազար և մի քիչ է ավելին հավաքվելու դեպքւմ հավանաբար ստորագրահավաքը կդադարեցվի և կսկսվի արդեն ԱԺ քննարկման փուլը։ Եթե այնտեղ մերժվի, ապա նոր միայն կսկսվի հաջորդ՝ 300 հազար ստորագրության փուլը։
Հովսեփ Խուրշուդյանը հորդորեց քաղաքացիներին ակտիվ լինել, անպայման մասնակցել ստորագրահավաքին և մանրամասների համար այցելել «Եվրաքվե» ֆեյսբուքյան էջը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *