28.4 C
Yerevan

Հանուն Հայաստա­նի Ապա­գա­յի

Օրենքի ընդունումը ժողովրդա­վա­րությունը, քաղա­քա­ցի­նե­րի պետա­կան կառա­վարմա­նը մասնակցության իրա­վունքն ու դրա գործնա­կա­նում իրա­գործումը, իրա­վունքի գերա­կա­յությունը կդարձնի անշրջե­լի, կվե­րա­կանգնի պետության քաղա­քա­կա­նության կանխա­տե­սե­լիության նկատմամբ հավատն ու վստա­հությունը:

Եվրաքվեի Նախա­ձեռնող Մարմին

«Եվրաքվե»-ն ներկա­յացնում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Եվրո­պա­կան Միությա­նը Հայաստա­նի Հանրա­պե­տության անդա­մակցե­լու գործընթա­ցի մեկնարկի մասին ՀՀ օրենքի նախա­գի­ծը

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ


Եվրո­պա­կան Միությա­նը Հայաստա­նի Հանրա­պե­տության անդա­մակցե­լու գործընթա­ցի մեկնարկի մասին Հայաստա­նի Հանրա­պե­տությունը‘ արտա­հայտե­լով Հայաստա­նի Հանրա­պե­տության ժողովրդի կամքը, խնդիր դնե­լով Հայաստա­նի Հանրա­պե­տությունը դարձնել անվտանգ, ապա­հով, զարգա­ցած, բարե­կե­ցիկ երկիր՝ հռչա­կում է Եվրո­պա­կան Միությա­նը Հայաստա­նի Հանրա­պե­տության անդա­մակցե­լու գործընթա­ցի մեկնարկը:


Հայաստա­նի Հանրա­պե­տության

Նախա­գահ Վ. Խաչա­տուրյան


Հիմնա­վո­րում


«Եվրո­պա­կան Միությա­նը Հայաստա­նի Հանրա­պե­տության անդա­մակցե­լու գործընթա­ցի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի ընդունման մասին «Եվրա­միությա­նը Հայաստա­նի Հանրա­պե­տության անդա­մակցե­լու գործընթա­ցի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի (հետայսու՝ Օրենք) ընդունման նպա­տա­կը առա­ջա­դեմ, քաղա­քա­կիրթ, զարգա­ցած մարդկության ընտա­նի­քին անդա­մակցե­լու Հայաստա­նի ժողովրդի, նրա ներկա­յիս իշխա­նություննե­րի կամքի, վճռա­կա­նության ամրագրում է: Օրենքը հռչա­կում է նախա­ձեռնողնե­րի և Հայաստա­նի Հանրա­պե­տության՝ Եվրա­միությանն անդա­մակցե­լու գործընթա­ցի մեկնարկի մասին, որ կկանխո­րո­շի Հայաստա­նի իշխա­նություննե­րի որո­շումնե­րի և գործե­լա­կերպի ուղղվա­ծությունն ու մասշտա­բը:
Աշխարհա­քա­ղա­քա­կան ստեղծված իրա­վի­ճա­կում Օրենքը, նրա ընդունման ձևն ու միջո­ցը կմե­ծացնի Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նության ամրա­կա­յումը, դիմադրունա­կությունը:
Օրենքի ընդունումը ժողովրդա­վա­րությունը, քաղա­քա­ցի­նե­րի պետա­կան կառա­վարմա­նը մասնակցության իրա­վունքն ու դրա գործնա­կա­նում իրա­գործումը, իրա­վունքի գերա­կա­յությունը կդարձնի անշրջե­լի, կվե­րա­կանգնի պետության քաղա­քա­կա­նության կանխա­տե­սե­լիության նկատմամբ հավատն ու վստա­հությունը: Եվրա­միությա­նը անդա­մակցե­լու գործընթա­ցի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի՝

  • Տարա­ծաշրջա­նում խաղա­ղության ու կայունության հաստատմա­նը՝ ուժե­րի հավա­սա­րակշռության վերա­կանգնման միջո­ցով, Հայաստա­նի Հանրա­պե­տության ազգա­յին անվտանգության ապա­հովման հնա­րա­վո­րություննե­րի մեծացմա­նը, Հայաստա­նի ազգա­յին բանա­կի համա­պա­տասխա­նեցմա­նը Եվրա­միության անդամ երկրնե­րի բանակնե­րի արդիա­կան չափա­նիշնե­րին:
  • Մարդու իրա­վունքնե­րի շարունա­կա­կան զարգացմա­նը և պաշտպա­նությա­նը:
  • Տնտե­սա­կան անվտանգության մեխա­նիզմնե­րի ստեղծմա­նը՝ գործող մենաշնորհնե­րի վերացմամբ, տնտե­սության բազմա­զա­նացմամբ, արտադրո­ղա­կա­նության և ապրանքնե­րի ու ծառա­յություննե­րի որա­կի բարձրացմամբ, որ հնա­րա­վոր է միայն Արևմուտքի ու Եվրա­միության հետ համա­գործակցությամբ, ներդրումնե­րին ու տեխնո­լո­գիա­նե­րին հասա­նե­լիության ապա­հովմամբ, արդյունա­բե­րության վերա­գործարկմամբ, տնտե­սության կառուցվածքի փոփո­խությամբ և ռեալ հատվա­ծի մասնա­բաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապե­րի ստեղծմամբ, հայկա­կան արտադրանքը եվրո­պա­կան շուկա­յում մրցունակ դարձնե­լով:
  • Ժողովրդագրա­կան անվտանգության խնդրի լուծմա­նը, նոր աշխա­տա­տե­ղե­րի ստեղծմամբ, կենսա­մա­կարդա­կի բարձրացմամբ, բարո­յա­հո­գե­բա­նա­կան մթնո­լորտի առողջացմամբ:
  • Ներքին կայունության, համե­րաշխության ու միասնա­կա­նության ապա­հովման խնդիրնե­րի լուծմա­նը՝ պետա­կան քաղա­քա­կա­նության միջո­ցով, պետության զարգացման հեռանկարնե­րի որո­շարկմամբ ու ծրագրմամբ:
  • Կրթության ու մշա­կույթի համաեվրո­պա­կան արժեքնե­րին և չափա­նիշնե­րին համա­հունչ զարգացմա­նը, քաղա­քակրթա­կան ընդհա­նուր միջա­վայրի ձևա­վորմա­նը.
  • Եվրա­միությա­նը Հայաստա­նի անդա­մակցությունը կհարստացնի Եվրա­միության արժե­քա­յին համա­կարգն ու քաղա­քակրթա­կան մոդե­լը‘ հայկա­կան բազմա­դարյա պատմության կուտա­կած փորձով ու ինքնա­տի­պությամբ:


Եզրա­կա­ցություն

«Եվրո­պա­կան Միությա­նը Հայաստա­նի Հանրա­պե­տության անդա­մակցե­լու գործընթա­ցի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստա­նի Հանրա­պե­տության պետա­կան բյուջեի եկա­մուտնե­րի էական նվա­զեցման կամ ծախսե­րի ավե­լացման մասին։
«Եվրո­պա­կան Միությա­նը Հայաստա­նի Հանրա­պե­տության անդա­մակցե­լու գործընթա­ցի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստա­նի Հանրա­պե­տության պետա­կան բյուջեի եկա­մուտնե­րի նվա­զե­ցում կամ ծախսե­րի ավե­լա­ցում չի նախա­տեսվում:

Նախա­ձեռնող խմբի լիա­զոր

ներկա­յա­ցուցիչ Արտակ Զեյնալյան

Հայտա­րա­րությունը ՝ Եվրաքվե‑ի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ