Հայաստան

Արևմուտքն Օգնում Է Մեզ, Բաքուն Ու Մոսկվան՝ Բողոքում

Հարցը Փաշինյանին պաշտպանել կամ չպաշտպանելու մասին չէ, այլ օրինակ այն փոփոխությունների, որ կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, պետական բյուջեն գումար է մտնում, այդ գումարով հնարավոր է լինում հզորացնել երկրի պաշտպանությունը։ 

Կայծ Մինասյան

Factor TV-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ արտաքին քաղաքականության որոշ դրվագներ և ներքին իրադրությանը վերաբերող տարբեր երևույթներ։

Կայծ Մինասյանը, արձագանքելով այն դիտարկմանը, որ հնդկական մամուլը գրում է, որ Հայաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը հանդիսանում են հնդկական զենքի խոշոր գնորդներ, ասաց, որ լավ է, որ հնդիկները խոսում են այդ մասին, բայց, թերևս լավ կլինի, որ հայ պաշտոնյաները առանձնապես շատ չծավալվեն այդ հարցով և դրա համար բազում պատճառներ կան։ Այո՛, Հայաստանը Հնդկաստանից զենք գնում է, դա գաղտնիք չէ և դա լավ է։ Հայաստանը պիտի հզորացնի իր բանակը։ Ադրբեջանը պիտի տեսնի, որ այլևս հնարավորություն չի ունենալու զենքով ճնշելու Հայաստանը, որովհետև հայերը մարտունակ և լավ զինված բանակ են կառուցում։ Եվ բնականաբար այդ ամենը դուր չի գալիս Ադրբեջանին ու Ռուսաստանին։

Ադրբեջանը լրիվ հասկանալի պատճառներով չի ցանկանում, որ Հայաստանը ունակ լինի ինքն իրեն պաշտպանելու, դա պարզ է, իսկ Ռուսաստանը չի ցանկանում, որովհետև, երբ Հայաստանը ռազմապես հզոր լինի, դա կնշանակի դուրս գալ ռուսական ազդեցությունից գոնե այդ առումով։ Մենք արդեն տեսել ենք, թե ռուսական «դաշնակցությունը» ինչպես է արտահայտվել։ 2020թ․ պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը տեխնիկապես շատ ավելի հզոր էր, ուներ տիեզերական արբանյակներ, ռուսները գոնե մեկ անգամ իրենց արբանյակներով մեզ չօգնեցին, որևէ  նկար չտրամադրեցին։ Իսկ հիմա Հայաստանն ունի իր արբանյակը, որը մեզ հավասար դիրքերի է դնում Ադրբեջանի հետ։ 

Հայաստանին Արևմուտքը նաև օգնում է, որովհետև խաղաղության պայմանագրի կնքման առումով Բաքուն անընդհատ ձգձգում է, ինչ որ պատճառներ է բերում։ Արևմուտքը Բաքվին չի պատժում այնպես ինչպես կարող է, քանի որ Արևմուտքի ձեռքերը շատ երկար են, բայց նաև Արևմուտքը օգնում է Հայաստանին՝ հակակշռելու դիրքերը Բաքվի հետ, ինչը դուր չի գալիս Ռուսաստանին։ Ռուսները փորձում են Հայաստանում կիրառել իրենց պրոքսի ուժերը՝ ընդդիմություն, Բագրատ արքեպիսկոպոս, ՀՅԴ, նախկին նախագահներին և այլն։ Բայց այդ ուժերը որևէ հաջողության չեն հասնում։ Մարդիկ տեսնում են, որ փոփոխություններ կան։ Այստեղ հարցը Փաշինյանին պաշտպանել կամ չպաշտպանելու մասին չէ, այլ օրինակ այն փոփոխությունների, որ կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, պետական բյուջեն գումար է մտնում, այդ գումարով հնարավոր է լինում հզորացնել երկրի պաշտպանությունը։ 

Կայծ Մինասյանը նաև բարձր գնահատեց ՀՀ արտաքին քաղաքականության որոշ դրվագներ։ Նա նշեց, որ վարչապետ Փաշինյանը ճիշտ կերպով կարողանում է դիվերսիֆիկացնել ՀՀ արտաքին դաշտը։ Պետք չէ ասել այստեղ գնա, այնտեղ մի գնա, Հայաստանը պետք է ամեն տեղ գնա, ամեն ինչին մասնակցի, չի կարող մեկուսանալ և միայն մի կողմի հետ աշխատել։ Մենք դրա անհաջող փորձն ունենք։Այս պահին ՀՀ արտաքին քաղաքականությունը ճիշտ է վարվում, իսկ քննադատները հենց ռուսական պրոքսի ուժերն են, որոնք ռուսական  շահեր են առաջ տանում։ Ի՞նչ են ասում նախկինները և ընդդիմադիրները Փաշինյանին որպես մեղադրանք։ Իրենց հիմնական թեզն այն է, որ իրենց ժամանակով ամեն ինչ լավ չէր, բայց գոնե Արցախը պահում էին։ բայց ի՞նչ եղավ այդ Արցախը նման կերպ պահելով։ Նրանք ծախեցին Հայաստանի ինքնուրույնությունը, ամբողջապես թալանեցին երկրի ռազմատնտեսական պոտենցիալը, աղքատացրին Հայաստանը, դարձրին մի երկիր, որն ունակ չէ պաշտպանելու ինքն իրենց։ Ձախողեցին արտաքին քաղաքականությունն  ամբողջովին ու Հայաստանը դարձրին մի կետից կախված երկիր։ Հետևանքը մենք տեսնում ենք։ Իսկ հիմա, պատերազմից ընդամենը չորս տարի է անցել, ու Ադրբեջանը տեսնում է, որ Արևմուտքը աջակցում է Հայաստանին, օգնում է զենքով, դիվանագիտությամբ, ճանապարհ է հարթում, որ Հայաստանը կարողանա հնդկական զենք գնել։

Քաղաքագետը խոսեց նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններից։ Անդրադառնալով այն հարցին, որ նախագահ Էմանուել Մաքրոնի այցն էր սպասվում Հայաստան, նշեց, որ այդ այցի չեղարկումը կարող է պայմանավորված լինել Ֆրանսիայի ներքին հարցերով, հատկապես, որ Ֆրանսիան մոտ երեք ամիս կառավարություն չուներ, ընտրություններից հետո ձևավորման բարդ գործընթաց տեղի ունեցավ։ Բայց նույնիսկ հիմա էլ, երբ Ֆրանսիայում ըստ էության ոչ մի կողմը լիարժեք հաղթանակի չի հասել, ֆրանսիական կառավարության մեջ բազմաթիվ հայամետ մարդիկ կան։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *