25.4 C
Yerevan

Էրդո­ղանն Ու Երև­ա­նի Նոր Մարտահրա­վե­րը

Էսենյուրտի քաղա­քա­պե­տին ներկա­յացված մեղադրանքի մի դրվա­գը վերա­բե­րում է նրան, որ նա Իմրե­լի կղզում ցմահ դատա­պարտված Օջա­լա­նի հետ հեռա­կա կարգով քննարկել է քրդա­կան քաղա­քա­կան ինքնա­վա­րության հարցը: Խոսքը, ըստ երև­ույթին, ավե­լի խորքա­յին համա­տեքստի մասին է:

Վահրամ Աթա­նեսյան

Էրդո­ղանն անցնում է ռեպրե­սիա­նե­րի. դա նաև Հայաստա­նի մարտահրա­վերն է

Հոկտեմբե­րի 30-ին՝ ժամը 06:00‑ի սահմաննե­րում, ձերբա­կալվել է Ստամբուլի Էսենյուրտ մունի­ցի­պա­լի­տե­տի ղեկա­վար Ահմետ Օզե­րը: Ոստի­կա­նությունը մուտք է գործել նրա բնա­կա­րան և աշխա­տա­վայր, կատարվել են խուզարկություններ: Ստամբուլի դատա­խա­զության տարա­ծած հաղորդագրության համա­ձայն՝ Օզե­րը մեղադրվում է «Քրդա­կան բանվո­րա­կան կուսակցության հետ ավե­լի քան տասը տարի անընդմեջ-օրգա­նա­կան կապ հաստա­տե­լու, ահա­բեկչա­կան գործո­ղություննե­րին օժանդա­կե­լու մեջ»։

Ահմետ Օզե­րը Ժողովրդա-հանրա­պե­տա­կան (քեմա­լա­կան) կուսակցության անդամ է, Էսենյուրտի մունի­ցի­պա­լի­տե­տի ղեկա­վար է ընտրվել այս տարվա մարտի 31-ին: ԺՀՊ առաջնորդ Օզե­լը նրա ձերբա­կա­լության առթիվ հայտա­րա­րություն է տարա­ծել և հատուկ ընդգծել, որ տեղա­կան ընտրություննե­րում Էսենյուրտի քաղա­քա­պե­տի պաշտո­նում առա­ջադրվե­լով՝ Ահմետ Օզե­րը Թուրքիա­յի պատկան բոլոր մարմիննե­րից «մաքուր թուղթ» է ստա­ցել: Դա նշա­նա­կում է, որ վեց ամիս առաջ Թուրքիա­յի ՆԳ նախա­րա­րությունը, հատուկ ծառա­յություննե­րը Օզե­րի կենսագրության և գործունեության մեջ կասկա­ծե­լի ոչինչ չեն տեսել, ուստի և նրա թեկնա­ծությունը գրանցվել է: ԺՀՊ առաջնորդ Օզե­լը կատարվա­ծը որա­կել է «քաղա­քա­կան բեմադրություն»։

Իշխա­նություննե­րի քայլը դատա­պարտող հայտա­րա­րություն է տարա­ծել նաև Ստամբուլի քաղա­քա­պետ Իմա­մօղլուն: Ահմետ Օզե­րի ձերբա­կա­լությունը և ՔԲԿ հետ կապե­րի մեջ նրան ներկա­յացված մեղադրանքը վկա­յում են, որ Թուրքիա­յի ներքա­ղա­քա­կան կյանքում արտա­կարգ զարգա­ցումներ են հասունա­նում:

Մունի­ցի­պալ ընտրություննե­րում պարտությունից հետո Էրդո­ղա­նը երկու հանդի­պում է ունե­ցել գլխա­վոր մրցակցի՝ ԺՀՊ առաջնորդ Օզե­լի հետ: Թուրք մի շարք փորձա­գետներ նույնիսկ կանխա­տե­սել են, որ իշխող և հիմնա­կան ընդդի­մա­դիր կուսակցություննե­րը «նոր սահմա­նադրության նախագծի շուրջ կարող են համա­ձայնության գալ»։

Էսենյուրտի քաղա­քա­պե­տին ներկա­յացված մեղադրանքի մի դրվա­գը վերա­բե­րում է նրան, որ նա Իմրե­լի կղզում ցմահ դատա­պարտված Օջա­լա­նի հետ հեռա­կա կարգով քննարկել է քրդա­կան քաղա­քա­կան ինքնա­վա­րության հարցը: Խոսքը, ըստ երև­ույթին, ավե­լի խորքա­յին համա­տեքստի մասին է:

Հավա­նա­կան է, որ ԺՀՊ‑ն իշխող «Արդա­րություն և զարգա­ցում» կուսակցության հետ նոր սահմա­նադրության շուրջ փակ քննարկումնե­րում շոշա­փել է քրդա­կան հարցին քաղա­քա­կան լուծում տալու հնա­րա­վո­րությունը: Վերջին օրե­րին Ազգայնա­կան շարժում կուսակցության առաջնորդ Բահչե­լին մի քանի անգամ հայտա­րա­րել է, որ Թուրքիա­յում չի եղել, չկա և չի լինե­լու քրդա­կան հարց: Թուրքիա­յի նախա­գա­հը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ընտրում է ծայրա­հեղ ազգայնա­կա­նության խոսույթը: Իսկ այն լայնո­րեն հանրայնացնե­լու և աջակցություն ստա­նա­լու համար գլխա­վոր մրցակցին՝ ԺՀՊ-ին պետք է ներկա­յացնել ոչ միայն արևմտյան իմպե­րիա­լիզմի գործա­կալ, ազգա­յին ավանդույթնե­րի և իսլա­մի թշնա­մի, այլև քրդա­կան ահա­բեկչության, երկրի մասնատման աջա­կից: Էրդո­ղա­նը, երևի, Էսենյուրտի քաղա­քա­պե­տի ձերբա­կա­լությամբ չի սահմա­նա­փակվի. Տարա­ծաշրջա­նում «Սայքս-Պիկո­յի ծրա­գի­րը կասեցնե­լու» նրա դիվա­նա­գի­տա­կան ջանքերն ակնհայտո­րեն բավա­րար չեն: Էրդո­ղա­նը, թվում է, որո­շել է ներքին կյանքում վերա­դառնալ ռեպրե­սիվ քաղա­քա­կա­նությա­նը, իսկ արտա­քին հարա­բե­րություննե­րում «մկաններ ցուցադրել»։

Առկա իրո­ղություննե­րի հաշվարկով՝ Թուրքիա­յի ներքին և արտա­քին քաղա­քա­կա­նության ռադի­կա­լա­ցումը ոչ մի առումով չի նպաստի հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորմա­նը, Հարա­վա­յին Կովկա­սում կայունության, խաղա­ղության հաստատմա­նը, ուստի և հայ-թուրքա­կան «պատմա­կան հաշտեցմա­նը»։ Ավտո­րի­տար, ռեպրե­սիվ Էրդո­ղանն Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևի ռազմա­վա­րա­կան գործընկերն է, հանդուրժո­ղա­կա­նը՝ ոչ: Եթե ԺՀՊ դեմ հալա­ծանքնե­րը խորա­նան, ուրեմն Էրդո­ղանն ընտրում է դիմա­կա­յության ճանա­պարհը: Դա նաև Հայաստա­նի մարտահրա­վերն է։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ