Հայաստան

Ժողովրդի Կամքն Աներկբա Է

Հետեւողականորեն շարունակելու ենք համարել, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության զարգացումը ու մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովումը, տնտեսական զարգացումը եւ մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են միայն եվրատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում, որի առանցքային բաղադրիչն է մնում անդամակցությունը Եվրամիությանը։

ՀՀ ժողովրդավարական Ուժերի Հարթակ Նոյեմբերի

8, 2024թ․, ք․ Երեւան

Նոյեմբերի 7-ին Անի Գրանդ հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ Ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողովը, որը ամփոփեց Եվրաքվեի ստորագրահավաքի արդյունքները։ Մասնակիցները նշեցին, որ նախաձեռնության հեղինակները՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերը իրենց անելիքը արել են եւ այժմ քայլ անելու հերթն է հայաստանի իշխանություններինն է, ով պետք է Ազգային ժողովում քննարկի եւ ընդունի «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը։
Եվրաքվեի շտաբի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ նույն օրը շտաբը ԿԸՀ է հանձնել 60․000 ստորագրությունները։
Ելույթ ունեցողները ընդգծեցին Եվրամիությանը Հայաստանի անդամակցության կարեւորության քաղաքակրթական, անվտանգային, տնտեսական եւ մի շարք այլ ասպեկտներ։ Վերջում համաժողովի մասնակիցները ընդունեցին հայտարարություն, որով կոչ արեցին իշխանություններին առանց հապաղելու հետամուտ լինել Ազգային ժողովում Եվրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացրած օրենքի նախագիծը քննարկելուն եւ ընդունելուն։

Ժողովրդավարական ուժերի համաժողովի հայտարարությունը Եվրաքվեի արդյունքների եւ Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ
Նոյեմբերի 7, 2024թ․, ք․ Երեւան
Ժողովրդավարական ուժերի հարթակը, որն իր ձեւավորած եւ 51 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբի միջոցով իրականացրեց Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու օրենքի նախագծի հարցով համաժողովրդական ստորագրահավաքը՝ Եվրաքվեն, ազդարարում է Հայաստանի ժողովրդի կամարտահայտության այս կարեւոր գործընթացի առաջին փուլի ավարտը: Գործընթացին իրենց ստորագրություններով աջակցեցին Հայաստանի Հանրապետության 60․000 քաղաքացի նախատեսված ժամկետից գրեթե կրկնակի անգամ ավելի սեղմ ժամկետներում։
Երախտագիտություն ենք հայտնում մեր բոլոր այն համաքաղաքացիներին, որոնք իրենց կարեւոր ներդրումն ունեցան Հայաստանի եվրոպական ապագայի կերտման այս ձեռնարկին` իրենց ստորագրությամբ, թե Եվրաքվեն կազմակերպելու գործում իրենց մասնակցությամբ։
Թե՛ Եվրաքվեի արդյունքները եւ թե՛ հեղինակավոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի ժողովրդի կամքն աներկբա է․ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի Եվրոպական Միության անդամ, Եվրոպան հայ ժողովրդի, ինչպես որ շատ առաջադեմ ժողովուրդների քաղաքակրթական հանգրվանն է։
Հետեւողականորեն շարունակելու ենք համարել, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության զարգացումը ու մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովումը, տնտեսական զարգացումը եւ մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են միայն եվրատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում, որի առանցքային բաղադրիչն է մնում անդամակցությունը Եվրամիությանը։
Եվրաքվեի շտաբը ստորագրահավաքին միացած ՀՀ քաղաքացիների 60․000 ստորագրությունները այսօր հանձնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մենք կոչ ենք անում իշխանություններին առանց հապաղելու հետամուտ լինել Ազգային ժողովում Եվրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացրած օրենքի նախագիծը քննարկելուն եւ ընդունելուն։
Ստորագրություններ՝ Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցություն
Հովսեփ Խուրշուդյան «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
Տիգրան Խզմալյան, Հայաստանի Եվրոպական կուսակցություն
Լուսինե Հակոբյան, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ
Ազատ Արշակյան, նախկին այլախոհ, Գերագույն Խորհրդի պատգամավոր
Լեւոն Բարսեղյան, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հարություն Կալայջյան, «ՊրոԱրմենիա» ՀԿ
Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Ստյոպա Սաֆարյան, Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղ
Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Նվարդ Մանասյան, հասարակական գործիչ
Հարություն Մկրտչյան, քաղաքագետ
Հրայր Մանուկյան, հասարակագետ, վերլուծաբանԺակ
Ժակ Րաֆֆի Փափազյան, Հասարակական գործիչ, Ֆրանսիա

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *