17.4 C
Yerevan

Պուտի­նի Ամե­րիկյան Հույսը Ուկրաի­նա­յի Համար

Հարց է, թե Ռուսաստա­նի նախա­գահն ինչու՞ Դոնալդ Թրամփին շնորհա­վո­րանքի ուղերձ չի հղել կամ ինչու՞ մեկ օր առաջ նրա մամուլի քարտուղա­րը հավաստիացրել է, որ Պուտի­նը Թրամփին շնորհա­վո­րե­լու մտադրություն չունի: Ռուս-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րում մեկ օրվա մեջ էական ի՞նչ է փոխվել կամ Մոսկվան Վաշինգտո­նից ի՞նչ ազդակ է ստա­ցել, որ Վլա­դի­միր Պուտի­նը «Վալդա­յի» հարթակն օգտա­գործել եւ Դոնալդ Թրամփին, այնուա­մե­նայնիվ, շնորհա­վո­րել է:

Վահրամ Աթա­նեսյան

Պուտի­նը Թրամփին շնորհա­վո­րել է, բայց՝ «Վալդայ» ակումբի հարթա­կից։ Նոյեմբե­րի 7‑ին Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը տեւա­կան ընդմի­ջումից հետո ժամա­նել է իր հարա­վա­յին նստա­վայր Սոչի եւ գումա­րել «Վալդայ» բանա­վի­ճա­յին ակումբի հերթա­կան հավա­քը, որտեղ հանդես է եկել միջազգա­յին քաղա­քա­կա­նության վերա­բերյալ ընդարձակ ելույթով, որ արժա­նի է հատուկ վերլուծության:
Ուշագրավ է երեք հանգա­մանք: Ամիսներ ի վեր Ռուսաստա­նի նախա­գա­հը Սոչիում հանգստա­նա­լու եւ աշխա­տե­լու հնա­րա­վո­րությունից չէր օգտվում, գերա­դա­սում էր մնալ Կրեմլում կամ մերձմոսկովյան Նովո-Օգա­րեւ նստա­վայրում, հանգա­մանք, որ միջազգա­յին մամուլում ենթադրություննե­րի տեղիք էր տվել այն իմաստով, որ նրա անվտանգությունը Սոչիում լիո­վին երաշխա­վորված չէ, քանի որ ուկրաի­նա­կան ԱԹՍ-երը Կրասնո­դա­րի երկրա­մա­սը հաճախ են գրո­հում: Ըստ երեւույթին, այս փուլում կամ խնդի­րը կարգա­վորվել է ՀՕՊ եւ հակահրթի­ռա­յին պաշտպա­նության նորա­գույն միջոցնե­րի ներդրմամբ, կամ՝ քաղա­քա­կան պայմա­նա­վորվա­ծությամբ, որ կողմե­րը միմյանց բարձրա­գույն քաղա­քա­կան ղեկա­վա­րության դեմ հարձա­կում չեն գործի:
Երկրորդ հետաքրքիր փաստն այն է, որ Ռուսաստա­նի նախա­գա­հը «Վալդայ» ակումբի ձեւա­չա­փով քննարկումներ նախա­ձեռնել է նույն օրը, երբ Բուդա­պեշտում գումարվել է Եվրո­պա­կան ժողովրդա­վա­րա­կան ընկե­րակցության խորհրդա­ժո­ղո­վը, որին մասնակցում են ԵՄ անդամ երկրնե­րի առաջնորդնե­րը, ինչպես նաեւ Թուրքիա­յի եւ Ուկրաի­նա­յի ներկա­յա­ցուցիչնե­րը:
Բուդա­պեշտ է այցե­լել նաեւ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը: Այս իմաստով ՌԴ նախա­գա­հը, կարծես, եվրո­պա­կան ընկե­րակցությանն ազդակ է հղում, որ ինքը քաղա­քա­կան եւ քաղա­քակրթա­կան մեկուսացվա­ծության մեջ չէ, ունի միջազգա­յին քաղա­քա­կա­նության եւ նոր աշխարհա­կարգի մասին սեփա­կան պատկե­րա­ցումնե­րը, որ աջակցություն են գտնում տասնյակ պետություննե­րի առաջնորդնե­րի կողմից: Նա հանդես է եկել Կազա­նում ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վի կազմա­կերպման ռեսուրսով: Երրորդ եւ ըստ էության ամե­նա­կա­րեւոր հանգա­մանքը, որ «Վալդայ» ակումբի քննարկումնե­րին բարձր տոնայնություն է հաղորդել, ՌԴ նախա­գա­հի ելույթի այս շեշտադրումն է.
«Օգտվե­լով առի­թից, ես նրան (Դոնալդ Թրամփին) շնորհա­վո­րում եմ ԱՄՆ նախա­գա­հի պաշտո­նում ընտրվե­լու առթիվ: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք աշխա­տել պետության ցանկա­ցած առաջնորդի հետ, ում կընտրի ամե­րիկյան ժողո­վուրդը, եւ գործնա­կա­նում դա այդպես է»:
Պուտի­նի ելույթին ունկնդիր լրագրողնե­րը նրա մամուլի քարտուղար Պեսկո­վին հարցրել են, թե կարե­լի՞ է համա­րել, որ ՌԴ նախա­գա­հը Միացյալ Նահանգնե­րի ընտրված նախա­գա­հին պաշտո­նա­պես շնորհա­վո­րեց,- ինչին Կրեմլի խոսնա­կը պատասխա­նել է. «Այն, ինչ նախա­գահն ասում է, պաշտո­նա­կան է»:
Պեսկովն, անշուշտ, ճիշտ է, պետության ղեկա­վա­րի ցանկա­ցած հայտա­րա­րություն նրա պաշտո­նա­կան տեսա­կետն է: Բայց հարց է, թե Ռուսաստա­նի նախա­գահն ինչու՞ Դոնալդ Թրամփին շնորհա­վո­րանքի ուղերձ չի հղել կամ ինչու՞ մեկ օր առաջ նրա մամուլի քարտուղա­րը հավաստիացրել է, որ Պուտի­նը Թրամփին շնորհա­վո­րե­լու մտադրություն չունի: Ռուս-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րում մեկ օրվա մեջ էական ի՞նչ է փոխվել կամ Մոսկվան Վաշինգտո­նից ի՞նչ ազդակ է ստա­ցել, որ Վլա­դի­միր Պուտի­նը «Վալդա­յի» հարթակն օգտա­գործել եւ Դոնալդ Թրամփին, այնուա­մե­նայնիվ, շնորհա­վո­րել է:
«Ներքին խոհա­նոցնե­րում» եւ հատկա­պես հատուկ ծառա­յություննե­րի մակարդա­կով ի՞նչ է քննարկվում՝ մեզ հասու չէ, բայց «Ուոլ սթրիթ ջոռնըլ» պարբե­րա­կա­նը հրա­պա­րա­կել է ուկրաի­նա­կան կարգա­վորման «Թրամփի պլա­նը»: Այն ՌԴ նախա­գա­հի համար գրավչություն հազիվ թե ունե­նա: Իսկ ռուսաստանյան հանրությունը Թրամփի հաղթա­նա­կը տոնում է բացա­ռա­պես նրա համար, որ ԱՄՆ‑ը կճա­նա­չի Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի հաղթա­նա­կը: Էական չէ, թե այդ նարա­տիվն ով եւ ինչու է ներշնչել:
Փաստ է, որ ԱՄՆ հանրա­պե­տա­կան վարչա­կազմը կարող է պատե­րազմը դադա­րեցնե­լու հարցում ավե­լի վճռա­կան եւ պահանջկոտ լինել, քան դեմոկրատներն էին: Այդ հեռանկա­րի նկա­տառմամբ Վլա­դի­միր Պուտինն, անշուշտ, չէր կարող պրագմա­տիկ չգտնվել: Նրան սպա­սում են բարդ, բազմա­փուլ բանակցություններ: Եւ եթե Թրամփի հանրա­պե­տա­կան վարչա­կազմի հետ էլ չհա­ջողվի պայմա­նա­վորվել, ապա Ռուսաստանն, իրոք, միջազգա­յին քաղա­քա­կա­նության մեջ կմնա մենակ: Եւ նրան արդեն չի օգնի անգամ հյուսիս- կորեա­կան ընկեր Կիմը:

Առնչվող Հոդվածներ