Միջազգային

Հս․ Կորեան 100 Հազար Զինվոր Կուղարկի՞

Հյուսիսային Կորեան ավելի քան 10,000 զինվոր է ուղարկել՝ Պուտինի բանակի հետ միասին կռվելու Կուրսկի մարզում, որտեղ ուկրաինական զորքերը գրավել են սահմանամերձ տարածքի մի մասը։ Փոխարենը Ռուսաստանը գումար է տրամադրում և օգնում է ԿԺԴՀ-ին ամրապնդել իր ռազմական ներուժը։

Bloomberg-ի տեղեկություններով Հս․Կորեան կարող է Պուտինին ուղարկել 100,000 զինվոր

Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) կարող է մինչև 100,000 զինվոր ուղարկել՝ օգնելու Ռուսաստանին Ուկրաինայում, եթե Փհենյանի և Մոսկվայի դաշնակցային հարաբերությունները շարունակեն խորանալ, հայտնում են G20-ի երկրների գնահատականներին ծանոթ աղբյուրները։ Նշվում է, որ նման մասշտաբի ռազմական աջակցությունը, եթե իրականում տեղի ունենա, ամենայն հավանականությամբ կիրականացվի փուլերով, ուժերի ռոտացիայով, այլ ոչ թե մեկանգամյա հիմունքներով։
Կիմի որոշումը՝ հյուսիսկորեացի զինվորներին ուղարկել՝ մասնակցելու Ռուսաստանի պայքարին Ուկրաինայի դեմ, կքննարկվի հաջորդ շաբաթ Բրազիլիայում կայանալիք G20 գագաթնաժողովում, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպման ժամանակ։ Գերմանացի պաշտոնյաների խոսքով, երեքշաբթի Ռիո դե Ժանեյրոյում հանդիպման ժամանակ Շոլցը կպնդի, որ չինացի առաջնորդը օգտագործի իր ազդեցությունը Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի վրա՝ խուսափելու հակամարտության հետագա սրման հնարավորությունից։
Հյուսիսկորեացի զորքերի տեղակայումը ցույց է տալիս, որ հակամարտությունը դառնում է գլոբալ, և Շոլցը և Սին պետք է քննարկեն այս նոր միությունը։
Վերջին տարիներին Սին մեծ աջակցություն է ցուցաբերել Պուտինին և Կիմին՝ նրանց դիտարկելով որպես գործընկերներ՝ պայքարելու ԱՄՆ-ի ղեկավարած համաշխարհային կարգի դեմ։ Այնուամենայնիվ, նրա կառավարությունը հրապարակայնորեն լռում է հյուսիսկորեացի զորքերի՝ Ռուսաստան ուղարկելու հարցում, ինչը կարող է վկայել, որ չինական նախագահը դժգոհ է այս համաձայնագրից։
Հյուսիսային Կորեան ավելի քան 10,000 զինվոր է ուղարկել՝ Պուտինի բանակի հետ միասին կռվելու Կուրսկի մարզում, որտեղ ուկրաինական զորքերը գրավել են սահմանամերձ տարածքի մի մասը։ Փոխարենը Ռուսաստանը գումար է տրամադրում և օգնում է ԿԺԴՀ-ին ամրապնդել իր ռազմական ներուժը։
Բացի զորքերից, Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է ուղարկել միլիոնավոր հրետանային զինամթերքներ և այլ զենքեր։ «The Financial Times»-ը, հղում կատարելով ուկրաինական հետախուզությանը, հաղորդել է, որ Փհենյանը Մոսկվային մատակարարել է հեռահար հրթիռներ և հրետանային համակարգեր։

Աղբյուրը՝ Bloomberg

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *