15.1 C
Yerevan

Հս․ Կորեան 100 Հազար Զինվոր Կուղարկի՞

Հյուսի­սա­յին Կորեան ավե­լի քան 10,000 զինվոր է ուղարկել՝ Պուտի­նի բանա­կի հետ միա­սին կռվե­լու Կուրսկի մարզում, որտեղ ուկրաի­նա­կան զորքե­րը գրա­վել են սահմա­նա­մերձ տարածքի մի մասը։ Փոխա­րե­նը Ռուսաստա­նը գումար է տրա­մադրում և օգնում է ԿԺԴՀ-ին ամրապնդել իր ռազմա­կան ներուժը։

Bloomberg-ի տեղե­կություննե­րով Հս․Կորեան կարող է Պուտի­նին ուղարկել 100,000 զինվոր

Հյուսի­սա­յին Կորեան (ԿԺԴՀ) կարող է մինչև 100,000 զինվոր ուղարկել՝ օգնե­լու Ռուսաստա­նին Ուկրաի­նա­յում, եթե Փհենյա­նի և Մոսկվա­յի դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րը շարունա­կեն խորա­նալ, հայտնում են G20‑ի երկրնե­րի գնա­հա­տա­կաննե­րին ծանոթ աղբյուրնե­րը։ Նշվում է, որ նման մասշտա­բի ռազմա­կան աջակցությունը, եթե իրա­կա­նում տեղի ունե­նա, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ կիրա­կա­նացվի փուլե­րով, ուժե­րի ռոտա­ցիա­յով, այլ ոչ թե մեկանգամյա հիմունքնե­րով։
Կիմի որո­շումը՝ հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րին ուղարկել՝ մասնակցե­լու Ռուսաստա­նի պայքա­րին Ուկրաի­նա­յի դեմ, կքննարկվի հաջորդ շաբաթ Բրա­զի­լիա­յում կայա­նա­լիք G20 գագաթնա­ժո­ղո­վում, այդ թվում՝ Գերմա­նիա­յի կանցլեր Օլաֆ Շոլցի և Չինաստա­նի առաջնորդ Սի Ծինփի­նի հանդիպման ժամա­նակ։ Գերմա­նա­ցի պաշտոնյա­նե­րի խոսքով, երեքշաբթի Ռիո դե Ժանեյրո­յում հանդիպման ժամա­նակ Շոլցը կպնդի, որ չինա­ցի առաջնորդը օգտա­գործի իր ազդե­ցությունը Ռուսաստա­նի և Հյուսի­սա­յին Կորեա­յի վրա՝ խուսա­փե­լու հակա­մարտության հետա­գա սրման հնա­րա­վո­րությունից։
Հյուսիսկո­րեա­ցի զորքե­րի տեղա­կա­յումը ցույց է տալիս, որ հակա­մարտությունը դառնում է գլո­բալ, և Շոլցը և Սին պետք է քննարկեն այս նոր միությունը։
Վերջին տարի­նե­րին Սին մեծ աջակցություն է ցուցա­բե­րել Պուտի­նին և Կիմին՝ նրանց դիտարկե­լով որպես գործընկերներ՝ պայքա­րե­լու ԱՄՆ‑ի ղեկա­վա­րած համաշխարհա­յին կարգի դեմ։ Այնուա­մե­նայնիվ, նրա կառա­վա­րությունը հրա­պա­րա­կայնո­րեն լռում է հյուսիսկո­րեա­ցի զորքե­րի՝ Ռուսաստան ուղարկե­լու հարցում, ինչը կարող է վկա­յել, որ չինա­կան նախա­գա­հը դժգոհ է այս համա­ձայնագրից։
Հյուսի­սա­յին Կորեան ավե­լի քան 10,000 զինվոր է ուղարկել՝ Պուտի­նի բանա­կի հետ միա­սին կռվե­լու Կուրսկի մարզում, որտեղ ուկրաի­նա­կան զորքե­րը գրա­վել են սահմա­նա­մերձ տարածքի մի մասը։ Փոխա­րե­նը Ռուսաստա­նը գումար է տրա­մադրում և օգնում է ԿԺԴՀ-ին ամրապնդել իր ռազմա­կան ներուժը։
Բացի զորքե­րից, Հյուսի­սա­յին Կորեան Ռուսաստա­նին է ուղարկել միլիո­նա­վոր հրե­տա­նա­յին զինամթերքներ և այլ զենքեր։ «The Financial Times»-ը, հղում կատա­րե­լով ուկրաի­նա­կան հետա­խուզությա­նը, հաղորդել է, որ Փհենյա­նը Մոսկվա­յին մատա­կա­րա­րել է հեռա­հար հրթիռներ և հրե­տա­նա­յին համա­կարգեր։

Աղբյուրը՝ Bloomberg

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ