Իր նոր դերում Քելլոգը պետք է բացատրի Թրամփի ռազմավարությունը համաշխարհային առաջնորդներին, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչպես կարող է փոխվել ԱՄՆ-ի մոտեցումը կոնֆլիկտին։
Bloomberg
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ դեսպանը պլանավորում է հաջորդ ամսին այցելել Կիև և պատրաստ է հանդիպումների Մոսկվայում, եթե նրան հրավիրեն։
Թոշակառու գեներալ Քիթ Քելլոգը նախատեսում է այցելել նաև Լոնդոն, Փարիզ և Հռոմ, հայտնել է իրավիճակին ծանոթ անձը, ով խնդրել է չհրապարակել իր անունը, քանի որ ծրագրերը դեռ վերջնականապես հաստատված չեն։ Քելլոգի հնարավոր պատրաստակամությունը՝ Թրամփի հունվարի 20-ի երդմնակալությունից հետո Մոսկվա մեկնելու, կարող է արտասովոր քայլ լինել ամերիկացի պաշտոնյայի համար՝ Ռուսաստանի դեմ 2022 թվականի փետրվարից հետո կիրառված մի շարք պատժամիջոցների ֆոնին։
Զրուցակցի խոսքով՝ այցի նպատակը կլինի տեղեկատվության հավաքագրումը, այլ ոչ թե որևէ կոնկրետ քաղաքական նպատակի իրականացումը։
Իր նոր դերում Քելլոգը պետք է բացատրի Թրամփի ռազմավարությունը համաշխարհային առաջնորդներին, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչպես կարող է փոխվել ԱՄՆ-ի մոտեցումը կոնֆլիկտին։ Վերջին շաբաթներին Թրամփը խոստացել է այնքան զինել Ուկրաինային, որ Վլադիմիր Պուտինը ստիպված լինի նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն միաժամանակ դատապարտել է Ջո Բայդենի որոշումը՝ թույլ տալ Կիևին հարվածել Ռուսաստանին ամերիկյան մատակարարված հրթիռներով՝ դա անվանելով վտանգավոր սրում։ Ապագա նախագահը նաև սպառնացել է դադարեցնել օգնությունը Ուկրաինային, եթե վերջինս չձգտի համաձայնության։
Երկուշաբթի Թրամփը նշել է, որ ակնկալում է, որ Վլադիմիր Զելենսկին կհամաձայնի որոշ տարածքային կորուստների՝ որպես խաղաղության գին։
«Նա պետք է պատրաստ լինի համաձայնության գալ, այսքանը… Պետք է գործարք լինի։ Շատ մարդիկ են զոհվում», — ասել է Թրամփը Ֆլորիդայում իր Մար-ա-Լագո ակումբում։
Աղբյուրը` Bloomberg
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը