14.8 C
Yerevan

Իսրա­յե­լա­կան Կարգ Մերձա­վոր Արև­ելքում


Մաս 2‑րդ

Միջազգա­յին ճնշումը սահմա­նա­փա­կում էր Իսրա­յե­լի կարո­ղությունը՝ վճռա­կա­նո­րեն պարտության մատնե­լու Համա­սին և սնուցում էր Սինվա­րի հույսը, որ Իսրա­յե­լը երկա­րատև պայքար մղե­լու ուժ չի ունե­նա։ Այս գործոննե­րը միա­սին ստեղծե­ցին Իրա­նի և նրա դաշնա­կիցնե­րի մոտ այն ընկա­լումը, որ Իսրա­յե­լը կարող է ի վերջո հայտնվել մեկուսացված, տնտե­սա­կան առումով սպառված և ուժասպառ։

Foreign Affairs
Իսրա­յե­լի որո­շումը ներգրավվել երկա­րատև պատե­րազմի մեջ սկզբում ոգև­ո­րեց Իրա­նին և Հեզբոլլա­յին։ Նրանք հակա­մարտությունը դիտարկում էին որպես հնա­րա­վո­րություն՝ տարա­ծաշրջա­նում իրենց գերիշխա­նությունն ամրապնդե­լու համար։ Ի տարբե­րություն Համա­սի, որի նպա­տա­կը Իսրա­յե­լի լիա­կա­տար ոչնչա­ցումն էր, Իրա­նը, համե­մա­տա­բար համեստո­րեն, փորձում էր բարե­լա­վել իր դիրքե­րը տարա­ծաշրջա­նում։ Թեհրա­նը, պահպա­նե­լով բազմա­ճա­կատ հյուծիչ պատե­րազմ Իսրա­յե­լի դեմ, նպա­տակ ուներ ավե­լացնել ճնշումը իսրա­յե­լա­կան հասա­րա­կության վրա և բարձրացնել պատե­րազմի գինը։ Միացյալ Նահանգնե­րի ուշադրությունը կենտրո­նա­ցած լինե­լով Չինաստա­նի հետ ռազմա­վա­րա­կան մրցակցության և Ուկրաի­նա­յի պատե­րազմի վրա, Իրա­նը կանխա­տե­սում էր, որ Վաշինգտո­նը կշա­րունա­կի հետ քաշվել տարա­ծաշրջա­նից։
Իսրա­յե­լի սկզբնա­կան արձա­գանքը Հեզբոլլա­յի և Իրա­նի ռազմա­վա­րությա­նը զգուշա­վոր էր թվում։ Իսրա­յե­լը հյուսի­սա­յին համայնքնե­րը տարհա­նեց՝ անվտանգության բուֆեր ստեղծե­լու նպա­տա­կով՝ փոխա­րե­նը Լիբա­նան ներխուժե­լու և ուղղա­կիո­րեն հակազդե­լու Հեզբոլլա­յի հրթի­ռա­յին հարձա­կումնե­րին։ Սա Հեզբոլլա­յին հնա­րա­վո­րություն տվեց շարունա­կե­լու իր հարվածնե­րը։ Բացի այդ, չնա­յած Միացյալ Նահանգնե­րը հրա­պա­րա­կայնո­րեն աջակցում էր Իսրա­յե­լին, արևմտյան կառա­վա­րություննե­րը հիմնա­կա­նում ձախողվե­ցին նշա­նա­կա­լի վնաս հասցնել Իրա­նի կողմից աջակցվող դիմադրության առանցքին։ Նրանց անկա­րո­ղությունը կանգնեցնել Եմե­նում գործող Հութի­նե­րին՝ Կարմիր ծովի ծովա­յին երթև­ե­կությունը խանգա­րե­լուց, խթա­նեց խմբին՝ ուժե­ղացնե­լու իր հարձա­կումնե­րը Իսրա­յե­լի վրա։
Միջազգա­յին ճնշումը սահմա­նա­փա­կում էր Իսրա­յե­լի կարո­ղությունը՝ վճռա­կա­նո­րեն պարտության մատնե­լու Համա­սին և սնուցում էր Սինվա­րի հույսը, որ Իսրա­յե­լը երկա­րատև պայքար մղե­լու ուժ չի ունե­նա։ Այս գործոննե­րը միա­սին ստեղծե­ցին Իրա­նի և նրա դաշնա­կիցնե­րի մոտ այն ընկա­լումը, որ Իսրա­յե­լը կարող է ի վերջո հայտնվել մեկուսացված, տնտե­սա­կան առումով սպառված և ուժասպառ։ Այս գաղա­փա­րը ամրապնդվեց, երբ ապրի­լին Իրա­նը աննա­խա­դեպ հրթի­ռա­յին և անօ­դա­չու հարձա­կում իրա­կա­նացրեց Իսրա­յե­լի դեմ՝ անմի­ջա­պես իր տարածքից։ Իրանցի առաջնորդնե­րը տոնե­ցին Իսրա­յե­լի զուսպ արձա­գանքը և երկրի ներսում շարունակվող քաղա­քա­կան ցնցումնե­րը։
Վարչա­պետ Բենյա­մին Նեթանյա­հուի կառա­վա­րությունը վարում էր քաղա­քա­կա­նություն, որը երկա­րացնում էր պատե­րազմը, ծանրա­բեռնում տնտե­սությունը և խորացնում բևե­ռա­ցումը՝ Իսրա­յե­լի թշնա­մի­նե­րին առա­վե­լություն տալով։ Միևնույն ժամա­նակ, Միացյալ Նահանգնե­րը շարունա­կում էր իր Մերձա­վոր Արև­ելքի ռազմա­վա­րությունը, որը հիմնված էր Աբրա­համյան համա­ձայնագրե­րի վրա՝ նորմա­լացնե­լով հարա­բե­րություննե­րը Իսրա­յե­լի, Բահրեյնի, Մարոկկո­յի և Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րի միջև։ Հոկտեմբե­րի 7‑ից հետո Վաշինգտո­նը ճնշում էր գործադրում Սաուդյան Արա­բիա­յի վրա՝ ավարտին հասցնե­լու պաշտպա­նության պայմա­նա­գի­րը, որը կապված էր Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հետ, և վերա­հաստա­տում էր իր հավա­տը Իսրա­յե­լա-պաղեստինյան հակա­մարտության երկու պետություննե­րի լուծման նկատմամբ։
Բայդե­նի վարչա­կազմը ձգտում էր պատե­րազմը օգտա­գործել՝ Մերձա­վոր Արև­ելքում ամե­րի­կա­մետ ավե­լի ուժեղ կոա­լի­ցիա ստեղծե­լու, Վաշինգտո­նի ազդե­ցությունը ամրապնդե­լու և տարա­ծաշրջա­նա­յին տնտե­սա­կան կենտրոն ստեղծե­լու համար, որը Եվրո­պան և Հնդկա-Խաղա­ղօվկիա­նոսյան տարա­ծաշրջա­նը կկա­պեր՝ Չինաստա­նի հետ մրցակցությունում։ Բայց ԱՄՆ‑ի ծրա­գի­րը չկա­րո­ղա­ցավ բավա­րար չափով անդրա­դառնալ Իրա­նից եկող սպառնա­լի­քին կամ հանգստացնել Միացյալ Նահանգնե­րի ավե­լի փոքր դաշնա­կիցնե­րի մտա­հո­գություննե­րը։ Սաուդյան Արա­բիան հրա­ժարվեց կարգա­վո­րել հարա­բե­րություննե­րը Իսրա­յե­լի հետ, քանի դեռ Գազա­յի պատե­րազմը շարունակվում էր, հատկա­պես այն պայմաննե­րում, երբ Իսրա­յե­լը հրա­ժարվում էր պարտա­վորվել երկու պետություննե­րի լուծմա­նը՝ քայլ, որը տարա­ծաշրջա­նի թշնա­մի­նե­րի կողմից կընկալվեր որպես Համա­սի հաղթա­նակ։
Իր հերթին Նեթանյա­հուն ընտրեց ձգձգել պատե­րազմի ինտենսիվ փուլի ավարտը՝ սպա­սե­լով ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի արդյունքին՝ հույս ունե­նա­լով հանրա­պե­տա­կաննե­րի հաղթա­նա­կի։ Նրա կարծի­քով՝ Թրամփի ընտրվե­լը կթուլացներ ԱՄՆ‑ի վերահսկո­ղությունը Համա­սի դեմ արշա­վի նկատմամբ։ Նոյեմբե­րին դեմոկրատնե­րի պարտությամբ ԱՄՆ‑ի ռազմա­վա­րությունը Մերձա­վոր Արև­ելքում կասկա­ծի տակ ընկավ։ Չնա­յած Վաշինգտո­նի ամբողջ հզո­րությա­նը և ազդե­ցությա­նը, ամե­րիկյան տեսլա­կա­նը նոր տարա­ծաշրջա­նա­յին կարգի համար, որքան էլ դա ողջա­միտ թվար, նույնքան անի­րա­գործե­լի էր, որքան Համա­սի, Հեզբոլլա­յի և Իրա­նի նպա­տակնե­րը։
ԴԱՏԱՐԿ ԳԱՀ
Սեպտեմբե­րին Մերձա­վոր Արև­ելքում տիրող տրա­մադրություննե­րը սկսե­ցին փոխվել։ 11 ամիս անց, երբ իսրա­յե­լա­կան կառա­վա­րությունը հյուսի­սա­յին ճակա­տում որևէ նպա­տակ չէր սահմա­նել, իսրա­յե­լա­կան կաբի­նե­տը Իսրա­յե­լի հյուսի­սա­յին բնա­կիչնե­րի անվտանգ վերա­դարձը իրենց տներ պաշտո­նա­պես ավե­լացրեց պատե­րազմի նպա­տակնե­րի ցանկում։ Պատե­րազմն արդեն սկսել էր տեղա­փոխվել հյուսիս՝ հրահրված Հեզբոլլա­յի կողմից հուլի­սի վերջին Գոլա­նի բարձունքնե­րում ֆուտբո­լի դաշտի վրա հրթի­ռա­յին հարձա­կումից, որի հետև­անքով զոհվեց 12 երե­խա, իսկ 40‑ը՝ վիրա­վորվե­ցին։
Ի պատասխան՝ Իսրա­յե­լը սպա­նեց Հեզբոլլա­յի առաջնորդ Հասան Նասրալլա­յի տեղա­կա­լին՝ Ֆուադ Շուքրին, և խայտա­ռակ գործո­ղությամբ թիրա­խա­վո­րեց Հեզբոլլա­յի հրա­մա­նա­տա­րա­կան կառուցվածքը։ Կազմա­կերպության փեյջերնե­րի մեջ տեղադրված պայթուցիկ նյութե­րը միա­ժա­մա­նակ պայթե­ցին՝ սպա­նե­լով և խեղե­լով տասնյակ զինյալնե­րի։ Այնուհետև Իսրա­յե­լը իրա­կա­նացրեց օդա­յին հարվածնե­րի շարք, որոնք ոչնչացրին մոտ 3000 հրթիռ և թևա­վոր հրթիռներ և սպա­նե­ցին Հեզբոլլա­յի ղեկա­վա­րությա­նը, ներառյալ Նասրալլա­յին։
Այս գործո­ղություննե­րը վերա­կանգնե­ցին Իսրա­յե­լի պաշտպա­նության բանա­կի (IDF) կորցրած հեղի­նա­կության մի մասը։ Պատասխան հարված տալու համար Իրա­նը հոկտեմբե­րի 1‑ին ուղղա­կի հարձա­կում գործեց Իսրա­յե­լի վրա՝ արձա­կե­լով 181 բալիստիկ հրթիռ։ Բայց այս հրթի­ռա­յին հարվածնե­րը սահմա­նա­փակ վնաս հասցրին Իսրա­յե­լի երեք օբյեկտնե­րի՝ Մոսսա­դի Գլի­լո­թի համա­լի­րին և երկու իսրա­յե­լա­կան ռազմաօ­դա­յին ուժե­րի բազա­նե­րին հարա­վում։
Այս անգամ Իսրա­յե­լը կազմա­կերպեց ավե­լի մեծ պատասխան հարված՝ օգտա­գործե­լով 150 ինքնա­թիռ՝ Իրա­նում 20 նշա­նա­կա­լի թիրախ հարվա­ծե­լու համար։ Հարվածնե­րը ցույց տվե­ցին երկու երկրնե­րի ռազմա­կան հնա­րա­վո­րություննե­րի ասի­մետրիան. Իրա­նը բազմա­թիվ հրթիռներ արձա­կեց՝ սահմա­նա­փակ արդյունքնե­րով, իսկ IDF‑ը ճշգրիտ հարվա­ծեց արժե­քա­վոր թիրախնե­րին, ներառյալ Իրա­նի S‑300 հակաօ­դա­յին համա­կարգերն ու Պարչի­նում գտնվող միջուկա­յին զենքե­րի հետա­զո­տա­կան հաստա­տությունը։
Արշա­վը ցույց տվեց Իրա­նի ամե­նաարժե­քա­վոր էներգե­տիկ և միջուկա­յին օբյեկտնե­րի խոցե­լիությունը, եթե իրա­նա­կան ռեժի­մը որո­շի էլ ավե­լի սրել իրա­վի­ճա­կը։ Այդ ժամա­նա­կից ի վեր, չնա­յած բազմիցս սպառնա­լիքնե­րին, Իրա­նը այլևս ուղղա­կի հարձա­կում չի գործել Իսրա­յե­լի վրա։ Նոյեմբե­րի 24-ին Իսրա­յե­լը և Լիբա­նա­նը՝ Իրա­նի և Հեզբոլլա­յի համա­ձայնությամբ, ստո­րագրե­ցին հրա­դա­դա­րի համա­ձայնա­գիր, որը հիմնա­կա­նում պահպանվում է։
Նույն օրը, Թուրքիա­յի աջակցությամբ գործող սիրիա­կան ապստամբնե­րը ռազմա­կան գործո­ղություն սկսե­ցին Ասա­դի ռեժի­մի դեմ։ Մինչև երկու շաբաթվա ընթացքում ապստամբնե­րը հասան Դամասկոս և հայտա­րա­րե­ցին նոր կառա­վա­րություն՝ գրե­թե առանց դիմադրության սիրիա­կան, ռուսա­կան կամ իրա­նա­կան ուժե­րից կամ Հեզբոլլա­յից։
Իրա­նի գերիշխա­նությունը ամրապնդե­լու փոխա­րեն պատե­րազմը զգա­լի հարված հասցրեց նրա դիրքե­րին տարա­ծաշրջա­նում։ Լիբա­նա­նում հրա­դա­դա­րը և Սիրիա­յում ծավալվող իրա­վի­ճա­կը առաջնորդության վակուում են ստեղծել Մերձա­վոր Արև­ելքում։ Իսրա­յե­լի ռազմա­կան ձեռքբե­րումնե­րը հնա­րա­վո­րություն են տալիս նոր կոա­լի­ցիա ձևա­վո­րել, որը կկա­րո­ղա­նա վերաձև­ա­վո­րել տարա­ծաշրջա­նի ապա­գան և առա­ջարկել խաղա­ղության, կայունության և բարե­կե­ցության այլընտրանքա­յին իրա­կա­նություն։
[շարունա­կե­լի]
Աղբյուրը՝
https://www.foreignaffairs.com/middle-east/israeli-order-middle-east

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ