Այդպիսին է նաև ռուսական պաշտոնական խոսույթը և դիրքորոշումը, որը մեղադրում է Արևմուտքին ու , մասնավորապես , ԱՄՆ-ին Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու և Ռուսաստանի դեմ աշխատելու համար։
Էդգար Առաքելյան
7-րդ գումարման ԱԺ քաղաքագետ Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
Դաշնակցական այս կառույցը ( ANCA – Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն կամ «Հայ Դատի» հանձնախումբ) ԱՄՆ-ում շարունակում է զբաղվել ռուսական նարատիվների տարածմամբ՝ ընդդեմ ՀՀ պետական և ազգային շահերի
ԱՄՆ ում գործող դաշնակցական այս կառույցը դեմ է, որ ԱՄՆ-ն աջակցի Հայաստանի ժողովրդավարական ծրագրերին և նշում է, որ դա միջամտում է Հայաստանի ներքին քաղաքականությանը և տարածաշրջանային հարաբերություններին( համոզված եմ՝ տարածաշրջան ասելով նրանք նկատի ունեն Ռուսաստանը)։
Փաստենք, որ հենց այդպիսին է նաև ռուսական պաշտոնական խոսույթը և դիրքորոշումը, որը մեղադրում է Արևմուտքին ու , մասնավորապես , ԱՄՆ-ին Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու և Ռուսաստանի դեմ աշխատելու համար։ Պարզապես դաշնակցական այդ կառույցը «Ռուսաստան» բառի փոխարեն օգտագործել է «տարածաշրջան» բառը՝ համոզված եմ, նկատի ունենալով հենց Ռուսաստանը։
Հ.Գ. Տարօրինակ է, որ ժողովրդավարական ԱՄՆ-ում ծնված, կրթված և ապրող այդ «տեսակները» չեն համարում , որ ժողովրդավարության մեջ է հենց պետության ուժը՝ վկան այն երկիրը, որտեղ ապրում են, և դժգոհում են, որ Հայաստանին օգնում են դառնալ ժողովրդավար, հետևաբար նաև՝ ուժեղ պետություն։
Այս կառույցի հայտարարության տեքստի հայերեն տարբերակը՝ ստորև.
Սույն հրամանը, ի լրումն ցեղասպան Ադրբեջանին ԱՄՆ օգնությունը դադարեցնելու, կտրամադրի 90 օր՝ վերանայելու «ժողովրդավարության» ծրագրերը Հայաստանում, որոնք քիչ բան են անում Հայաստանն ավելի անվտանգ կամ ավելի բարգավաճ դարձնելու համար, բայց (ցավոք) միջամտում են նրա ներքին քաղաքականությանը և տարածաշրջանային հարաբերություններին։
Աղբյուրը՝
https://www.facebook.com/edgar.arakelyan.7/posts/9150706461678553
ANCA-ի հայտարարության տեքստը անգլերեն՝
This order, in addition to pausing US aid to genocidal Azerbaijan, will provides 90 days to review “democracy” programs in Armenia that do little to make Armenia safer or more prosperous but do (sadly) meddle in its domestic politics & regional relations․
Աղբյուրը՝
https://x.com/anca_dc/status/1882962417552171329?s=46&fbclid=IwY2xjawIEU8hleHRuA2FlbQIxMAABHen0d8eI4F_WxZuZE2HzzHj6CcwbKscMT0Dx3CGfNGARvvEIiw09T0enVw_aem_x3WOJYLdBzWKwahF9GVOUg