25.8 C
Yerevan

ՀՅԴ «Հայ Դատն» Ընդդեմ Հայ Ազգա­յին Շահե­րի

Այդպի­սին է նաև ռուսա­կան պաշտո­նա­կան խոսույթը և դիրքո­րո­շումը, որը մեղադրում է Արևմուտքին ու , մասնա­վո­րա­պես , ԱՄՆ-ին Հայաստա­նի ներքին քաղա­քա­կա­նությա­նը միջամտե­լու և Ռուսաստա­նի դեմ աշխա­տե­լու համար։

Էդգար Առա­քելյան

7‑րդ գումարման ԱԺ քաղա­քա­գետ Էդգար Առա­քելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
Դաշնակցա­կան այս կառույցը ( ANCA — Ամե­րի­կա­յի Հայ Ազգա­յին Կոմի­տեն կամ «Հայ Դատի» հանձնա­խումբ) ԱՄՆ-ում շարունա­կում է զբաղվել ռուսա­կան նարա­տիվնե­րի տարածմամբ՝ ընդդեմ ՀՀ պետա­կան և ազգա­յին շահե­րի
ԱՄՆ ում գործող դաշնակցա­կան այս կառույցը դեմ է, որ ԱՄՆ‑ն աջակցի Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ծրագրե­րին և նշում է, որ դա միջամտում է Հայաստա­նի ներքին քաղա­քա­կա­նությա­նը և տարա­ծաշրջա­նա­յին հարա­բե­րություննե­րին( համոզված եմ՝ տարա­ծաշրջան ասե­լով նրանք նկա­տի ունեն Ռուսաստա­նը)։
Փաստենք, որ հենց այդպի­սին է նաև ռուսա­կան պաշտո­նա­կան խոսույթը և դիրքո­րո­շումը, որը մեղադրում է Արևմուտքին ու , մասնա­վո­րա­պես , ԱՄՆ-ին Հայաստա­նի ներքին քաղա­քա­կա­նությա­նը միջամտե­լու և Ռուսաստա­նի դեմ աշխա­տե­լու համար։ Պարզա­պես դաշնակցա­կան այդ կառույցը «Ռուսաստան» բառի փոխա­րեն օգտա­գործել է «տարա­ծաշրջան» բառը՝ համոզված եմ, նկա­տի ունե­նա­լով հենց Ռուսաստա­նը։
Հ.Գ. Տարօ­րի­նակ է, որ ժողովրդա­վա­րա­կան ԱՄՆ-ում ծնված, կրթված և ապրող այդ «տեսակնե­րը» չեն համա­րում , որ ժողովրդա­վա­րության մեջ է հենց պետության ուժը՝ վկան այն երկի­րը, որտեղ ապրում են, և դժգո­հում են, որ Հայաստա­նին օգնում են դառնալ ժողովրդա­վար, հետև­ա­բար նաև՝ ուժեղ պետություն։
Այս կառույցի հայտա­րա­րության տեքստի հայե­րեն տարբե­րա­կը՝ ստորև.
Սույն հրա­մա­նը, ի լրումն ցեղասպան Ադրբե­ջա­նին ԱՄՆ օգնությունը դադա­րեցնե­լու, կտրա­մադրի 90 օր՝ վերա­նա­յե­լու «ժողովրդա­վա­րության» ծրագրե­րը Հայաստա­նում, որոնք քիչ բան են անում Հայաստանն ավե­լի անվտանգ կամ ավե­լի բարգա­վաճ դարձնե­լու համար, բայց (ցավոք) միջամտում են նրա ներքին քաղա­քա­կա­նությա­նը և տարա­ծաշրջա­նա­յին հարա­բե­րություննե­րին։

Աղբյուրը՝
https://www.facebook.com/edgar.arakelyan.7/posts/9150706461678553

ANCA‑ի հայտա­րա­րության տեքստը անգլե­րեն՝
This order, in addition to pausing US aid to genocidal Azerbaijan, will provides 90 days to review “democracy” programs in Armenia that do little to make Armenia safer or more prosperous but do (sadly) meddle in its domestic politics & regional relations․
Աղբյուրը՝
https://x.com/anca_dc/status/1882962417552171329?s=46&fbclid=IwY2xjawIEU8hleHRuA2FlbQIxMAABHen0d8eI4F_WxZuZE2HzzHj6CcwbKscMT0Dx3CGfNGARvvEIiw09T0enVw_aem_x3WOJYLdBzWKwahF9GVOUg

Առնչվող Հոդվածներ