Հայաստան

Հայ Ժողովուրդը Հոգեպես Արթնանալու Խնդիր Ունի

Մենք դեռևս չենք գիտակցում, որ Ցեղասպանության պատճառած հոգեբանական ցավի, դրանից բխող վախի հետանքները։ Այդ վախը թույլ չի տալիս ապրել, աչքերը բացել ու աշխարհին նայել պետություն ունեցող մարդու աչքերով։ 1915թ․ մեզ խաչեցին, բայց մենք հետո հարություն չառանք, մենք ցավը պահեցինք, բայց չհասկացանք, չբացատրեցինք ինքներս մեզ, դարձրինք բերնի ծամոն ու արժեզրկեցինք անիմաստ բանավեճերում։

Հակոբ Մովսես

FreeNews-ը զրուցել է բանաստեղծ, թարգմանյչ Հակոբ Մովսեսի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է նախօրեին վարչապետ Փաշինյանի կողմից այն միտքը, որ ԽՍՀՄ-ում ցեղսպանության ճանաչման օրակարգ գոյություն չուներ 30-ականներին, բայց այդ միտքը օրակարգային դարձավ 50-ականներից հետո, ինչպես նաև բանաստեղծն իր կարծիքն է հայտնել ցեղասպանության հետևանքների գիտակցման և դրանից քաղած դասերի մասին։

Հակոբ Մովսեսն այն համոզմունքն է հայտնել, որ Ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ գործված սարսափելի հանցագործություն, հնարավոր չէ և պետք է չէ մոռանալ, այն պետք է պահել, բայց չդարձնել պետական քաղաքական գործիք, Ցեղասպանությունը, բայց նրանից, որ ֆիզիկապես ոչնչացրել է հայ ժողովրդի մի մասին, նաև հոգեկան մեծ ցավ է պատճառել, հոգեբանական սարսափելի տրավմաներ հասցրել մեզ։ Ցեղասպանությունը մենք չպետք է ծամծմենք, հիշենք տեղի-անտեղի առիթով, այն դարձնենք շահարկման առարկա, էժանացնենք։ Մենք իրոք պետք է հասկանանք տեղի ունեցածի ողջ ողբերգությունը, ոչ թե այն իրար դեմ տալու, այլ դրանից քաղած դասերն ամբողջացնելու համար։
Բանաստեղծի կարծիքով ցեղասպանության պատճառած հոգեբանական տրավման այնքան մեծ է, որ երբ վերջերս լուր էր տարածվել, որ Թուրքիայից երկու հոգի հատել է հայ-թուրքական սահմանը, ապա շրջակա գյուղերից մեկում, պարզվում է, ողջ գիշեր չեն քնել անհանգստությունից։ Այսինքն մենք դեռևս չենք գիտակցում, որ Ցեղասպանության պատճառած հոգեբանական ցավի, դրանից բխող վախի հետանքները։ Այդ վախը թույլ չի տալիս ապրել, աչքերը բացել ու աշխարհին նայել պետություն ունեցող մարդու աչքերով։ 1915թ․ մեզ խաչեցին, բայց մենք հետո հարություն չառանք, մենք ցավը պահեցինք, բայց չհասկացանք, չբացատրեցինք ինքներս մեզ, դարձրինք բերնի ծամոն ու արժեզրկեցինք անիմաստ բանավեճերում։
Բանաստեղծը նշեց, որ ԽՍՀՄ-ում, որտեղ կար շատ խիստ գրաքննություն, հատկապես 20-ականներից ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունները շատ ջերմ էին, բնականաբար որևէ խոսք չէր կարող լինել։ իսկ երբ խորհրդա-թուրքական հարաբերությունները գնալով վատացան, Թուրքիան մտավ ՆԱՏՕ 1952-ին, դրանից հետո ԽՍՀՄ-ում դանդաղ թույլ տվեցին Ցեղասպանության մասին բարձրաձայնել։ Ընդ որում դա արեցին ոչ միանգամից ու կտրուկ, այլ շատ խորամանկորեն, դանդաղ, էտապային։ Սկեցին սկզբից շշուկներով խոսել, հետո քննարկե, հայտնվեցին առաջին գրքերը, հետո արդեն լայն արծարծել ու ի վերջո վաթսունականների վերջ, յոթանասունականներին արդեն ողջ ժողովուրդը խոսում էր Ցեղասպանության մասին։ Դա ինչ որ գաղտնի բան չէ, դա հայտնի բան է ու մենք, այդ ամենը գիտակցելո, պետք է թույլ չտանք, որ մեր ցավը ուրիշների գլխին դառնա մանիպուլյացիոն գործիք՝ մեզ այս ու այն կողմ քսի տալու համար։
Հակոբ Մովսեսի խոսքերով այսօր մենք բացառիկ հնարավորություն ունենք լրջանալու և իրոք ազգային նվիրական ցանկություններն իրականացնելու։ Մենք, հազարամյա ընդմիջումից հետո պետություն ունենք ու այդ պետությունը պետք է դառնա մեր ամեն ինչը, մեր հույս ու հավատը։ Տիգրան Մեծի և Զորավար Անդրանիկի հույսը մենք ենք, այս երեսուն հազար քառակուսի կմ-ոց պետությունը։ Նրանք մեր հերոսներն են, մեր ազգային հպարտության հերոսական էջերը, բայց մենք նրանց վրա հույս չենք կարող դնել, մենք ենք նրանց հույսը , որ ապրելու ենք վաղը, մյուս օրը, հաջորդ դարերը։ Մենք եթե այսօր չհասկանանք այդ պետության գաղափարը, ապա կրկնելու ենք այն խայտառակ ողբերգական անցյալը, որ ունեցել ենք օրինակ 428թ․ երբ մի խումբ հայ իշխաններ որոշեցին, որ մեզ այլևս մեր պետությունը պետք չէ, թող պարսիկները գան ու իշխեն մեզ վրա, մենք իրենց հարկ կվճարենք։ Մենք այսօր ունենք պետություն և այդ պետության մեջ ժողովուրդը ինքը կընտրի, թե ով է լինելու իր իշխանությունը։ Ժողովուրդը եթե ցանկանում է, թող փոխի իշխանություններին եկող տարի, բայց տուրք չտա այսօրվա այն «էլիտաներին» որ հիմա էլ ուրիշ արքունիքի դռներն են ընկնում հերթական 428թ․ բեմադրելու ու պետությունը ուրիշին վաճառելու համար։
Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *